Բաժիններ

среда, 13 декабря 2017 г.

նյութի քանակ մոլ
մոլային զանգված
Fe+S=Fes
Մոլը դա նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան մասնիքներ, որքան ատմներ պարունակվում է 12գ ածխածնում:
1մոլ=12գ(Ar)c
Mo (c)=2,0*10-26կգ=2,0*10-23գ
Մոլային զանգվածը դա նյութի զանգվածի հարաբերությունն է նյութի քանակին:
Քանի մոլ է կազմում և քանի մոլ և քանի մոլեկուլ է պարունակու 9գ ջրում:

среда, 8 ноября 2017 г.

Ինչ հավես կլիներ ապրել․․․

Ինչ հավես կլիներ ապրել անմարդաբնակ կղզում, ինձ շատ հետաքրքիր է, թե ոնց կապրեն մարդիկ այնտեղ, ինչ ապրումներ կունենան, ինչպես կսնվեն , որտեղից սնունդ կհայթհայթեն և ինչպես կհագնվեն: Ես շատ մեծ ցանկություն ունեմ այնտեղ ապրելու և առանձնանալու ինքս իմ և իմ մտքերի հետ: 

понедельник, 6 ноября 2017 г.

Աշխարհագրություն

Հայաստանի և Բելգիայի բնակչության համեմատումը


Սեռատարիքային բուրգեր

Բելգիայի սեռատարիքային բուրգը
(Ըստ 2005թ. տվյալնների)


Հայաստանի սեռատարիքային բուրգը
(Ըստ 2014թ. տվյալնների)

Կարող ենք տեսնել, որ մեր երկրի և բելգիայի սեռատարիքային նման են: Երկուսում էլ՝ աշխատունակ տարիքի թվաքանակը ավելի շատ է՝ քան երեխաների թիվը: Երկուսում էլ՝ 80-100 տարեկան մարդկանց թվակաքանակը շատ քիչ է: Բայց, Բելգիայում տղամարդկանց թվաքանակը ավելի շատ է, քան Հայաստանի:

Ազգային կազմ

Բելգիայի ազգային կազմը


Հայաստանի ազգային կազմը


Բելգիայում մեծամասնությունը կազմում են Ֆլամանդացիները (մոտավոր 58%), հետո գալիս են Վալոնները (մոտավոր 31%): Մնացած մասը այլ ազգերն են, որտեղ գերակշռում են այլ եվրոպական պետությունների ազգերը: Հայաստանը միազգ պետություն է: Մեծ մասը կազմում են Հայերը, հետո գալիս են Եզդիները և Ռուսները:

Կրոնականություն


Բելգիայի կրոնականությունը

Հայաստանի կրոնականությունը


Բելգիայում կան տարբեր կրոններ, որոնցից ամենամեծը Կաթոլիկությունն է, նրանցից հետո գալիս են Աթեիստները(27%): Նաև կան Մուսուլմաններ(5%): Մնացածը այլ հոսքերի քրիստոնյաններ(7%): Հայաստանում մեծ մասը Հայ առաքելականներն են: Նաև Հայ կաթոլիկներ(մոտավոր 3%) և Արևապաշտները(մոտավոր 1%):


Ռուսաստան

1.Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Ռուսաստանում ամենազարգացողը դա գազն է։ Անտառները,   վարելահող  ու  մարգագետինըգետերն ու լճերըքամին ու անձրևըարևի լույսն 
ու ջերմությունը։

2.Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Հարևան պետությունները՝ Ֆինլանդիա, Էստոնիա, ԼիտվաՀյուսիսայինԿորեա, Լեհաստան, Ադրբեջան, ,  Ուկրաինա,  ԱբխազիաՆորվեգիա, ՎրաստանՀարավային  Օսիա, ՂազախստանԼատվիա, Մոնղոլիան Չինաստան և Բելառուս։

Ափերը ողողող ջրային ավազանները Սև, Ազով, Կասպից, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Օխոտի, Ճապոնական ծովերը:

Իտալիա













1.Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիայի առավելություններն այն է, որ երկրիտարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային և կղզային մասերից: Այնընդգրկում է ամբողջ Ապենինյան թերակղզին, Սիցիլիա, Սարդինիա և ափամերձ միշարք մանր կղզիներ:

2.Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Իտալիայում զարգացած ենէ՝քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը:

3.Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Ժամանակակից աշխարհում Իտալիան իր ձեռքում է պահում տնտեսության բազային ճյուղերը: Նրանքարտահանում են տարբեր բաներ այլ երկներ, օրինակ՝քիմիականարդունաբերություն շնորհիվ արտահանում են դեղեր այլ երկրներ, ստանալով շահույթ և ապահովել իր կոխքինի դեղերով: 

4.Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Հարևան պետություններ՝ Չեխիա, Ֆրանսիա, Հունգարիա, Շվեցարիա, Լեհաստան, Ռումինիա:
Ափերը ողողող ջրային ավազանները՝ Միջերկրական ծով


Գերմանիա


1.Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելությունը այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում:

2.Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գյուղատնտեսությունում այնտեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Ժամանակակից գերմանական արտաքին քաղաքականությունը ունի ինչ-որ սխեմա, որի շրջանակներում Գերմանիան, Ֆրանսիայի հետ մեկտեղ, կառուցում է Եվրամիության շենքը, ըստ որում, Բեռլինը ժամանակ առ ժամանակ այնքան էլ չի վստահում Փարիզին, որը շարունակ փորձում է նրան ներքաշել արտքաղաքական արկածախնդրությունների մեջ:

4.Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Գերմանիայի Հարևան պետությունները` Նիդերլանդներ, Բելգիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Չեխիա,Դանիա:
Ափերը ողողող ջրային ավազաններըԲալթիկ ծովը Հյուսիսային ծովը





Ֆրանսիա




1.Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով։

2.Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Զբոսաշրջությունը, շուկան, գյուղատնտեսությունը և կրոնը: 

3.Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ժամանակակից աշխարհում Ֆրանսիայի տարածքները մոտավորապես համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։


4.Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Ֆրանսիայի հարևան պետություններն  են`Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան,Բելգիան,Շվեցարիան,Ադորրան,Լյուքսեմբուրգըև Մոնակոն;
Ափերը ողողող ջրային ավազաններն են` Միջերկրական ծովը Անգլիական նեղուցը, Հյուսիսային  ծովը և Ատլանտյան օվկիանոսը։



Մեծ Բրիտանիա


1.Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանյան ունի շատ հարմար տնտեսաշխարհակրագան դիրք: Մայրցամաքից բաժանվում է հյուսիսային ծովով Լա Մանշ և Պա Դե Կալե նեղոցներով:

2.Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

Ատլանդտյան Օվկիանոս, Հյուսիսային Ծով, Անգլիական Նեղուց, Իռլանդական Ծով: Սահմանակից է: 


3.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները:

Նաֆթ, գազ և քարածուխ:


4.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ, մեքենաշինություն և տրանսպորտ:


5.Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Մեծ բրիտանիան ժամանակակից աշխարհում համարվում է առաջատար Էլեկտրաներեգյայի արտադրանքի ծավալով:


6.Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 

Բելֆասթ, Լոնդոն, Գլազգոու, Մանչեստեր, Լիվերպուլ, Էդինբուրգ,Բիրմինգամ:


Հայոց լեզու


1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք
2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան
3) բար
ձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղ
ձանիկ, պախուրց, օձաձուկ, վրցին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թ-կի, բո-կ, խրո-տ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն
2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական
3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ
4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ
2) այսօր, անօթ, օրեցօր, առօղջ
3) ապ-րինի, օրըստ-րե, վատորակ, հայ-րդի
4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ
5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

1Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի,ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավորարատավոր,խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։


Փութաջան-ծույլ
Ամպոտ-ջինջ
Դալար-հինավուրց
Ուսյալ-տգետ
Երկչոտ-համարձակ
Գագաթ-ստորոոտ
Օրինական-ապօրինի
Ողորկ- խորդուբորդ
Անջրդի- ջրարբի
Թանձր-նոսր


 2Գտնե՛լհամանունբառերըևմեկնաբանե՛լնրանցիմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
1
0. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

3Արտագրե՛լ՝փակագծերումտրվածհարանուններիցընտրելովնախադասությանըհամապատասխանողը։
 1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
 2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
 3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիքտվեց, տեղիտվեց)։
 5. Ամեն ուր եք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
 6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։



Վարժություն 1։Արտագրե՛լ՝ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կոխպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավորկենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք, քաղցր, սանդուխք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
Վարժություն 2։Արտագրե՛լ՝ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակառկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։


Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով վ կամ ֆ։
Ավտոմեքենա, օվկիանոս, կարտոֆիլ, թավշյա, նավթամուղ, հարավային, կաքավ, ասֆալտ, հավք, գովք, զավթել, թովչանք, կաթվածահար, խռովք, հավք, սֆինքս, փլաֆ։  

Ուղղագրություն է-ե
Դողէրոցք, գոմեշ, էջանշան, վայրէջք, Էջմիածին, վերերք, բասկերակ, էլեկտրաէներգիա, Վարդգես, ինչևէ, երբևէ, որևէ,  ովևէ, ովևիցե, ինչևիցե, երբևիցե, ովևիցե, Երևանջէկ, հրեշ, ողբերգակ, գրեթե, անէ, գետեզր, պաշտոնեական:

Գնահատում
Մենք ստանում ենք գնահատական ոչ միայն գիտելիքի համար այլ նաև վարքի համար։ Բոլոր երեխաներն էլ ուզում են բարձր գնահատական ստանալ, բայց նրանց գիտելիքները չեն հերիքում բարձր գնահատականի համար ։ Ես կուզեի երեխաներին գնահատականով չվախեցնեն այտպես երեխան ստիպված է լինում անել այն ինչ չի կարոխանում և նրա փոխարեն վարժությունները կատարում են ընտանիքի անդամները։ Ամեն երեխայի պետք է հանձնարարեն այնպիսի առաջադրանք որը նա կկարողանա կատարել։

Գավաթ, տենդ, նսվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան,
Գավաթ- ըմպանակ
Տենդ- դողէրոցք
Նսվածք- մրուր
Գոմ- փարախ
Թել- դերձան
Նախասրահ- գավիթ


Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եգերերգ, շամբ, երիվար, ծազկաշղթա, զեփյուռ,

Դրասանգ- ծազկաշղթա
Նախճիր- եղեգն
եղրևանի- յասաման
սյուք- զեփյուռ
եղեգն- շամբ
երիվար- նժույգ

ծավի, խոպան, առանձին, առտնին, աղոտ, թեժ, բանուկ, ալ, բորբ, բոսոր, դժգույն, բիլ, մեկուսի, անմշակ,

ծավի- բիլ
խոպան -անմշակ
աղոտ- դժգույն
թեժ- բորբ
ալ- բոսոր
մեկուսի- առանձին




Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․
Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն
Արդյունքը՝ սովորողների ներկայացումով, ընթացքը պատմող նյութերով
Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր


Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները, պիեսի՝ իրենց բաժինները։ Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։


Գրաբար

ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
կարդացվում է այսպես՝
զիմաստություն-զիմաստությոն 
զխրատ-լզխրատ 
զբանս-ըզբանս
հանճարոյ-հանճարո

Բառարան՝

զիմաստութւուն-իմաստություն
զխրատ-խրատը
բան-խոաք
զբանս-խոսքերը

Աշխարհաբար՝

Ճանացել իմաստություն և խրատ, իմանալ խոսքերը հանճարեղ:



Գրաբար առակներ
Ա) Լաւ է կոյր աչօք քան կոյր մտոք։
Կարդացվում է այդպես ՝
Լաւ-լավ
կոյր-կույր
Բառարան՝
աչօք-աչքով
մտօք-մտքով
Աշխարհաբար՝
Լավ է կույր աչքով քան կույր մտքով
Գրաբար՝
Բ) Լաւ է մանուկ աղքատ և իմաստուն քան զգագաւոր ծեր և անմիտ
Աշխարհաբար՝
Լավ է լինել մանուկ աղքատ, բայց իմաստուն քան թագավոր բայց ծեր ու անմիտ։
Գրաբար՝
Գ) Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։
Ճանաչել իմաստությունը և խրատը իմանալ խոսքերը հանճարեղ։
* Տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի:
* Ցու՛յց տուր՝ գրաբարյան  բառերն աշխարհաբարում ի՞նչ փոփոխություններ են կրել։   գրի՛ր անծանոթ  բառերի բացատրությունները՝ օգտվելով բառարանից:
* Պատրաստի՛ր աուդիոնյութ և թարգմանությանը կից  տեղադրի՛ր բլոգում:
* Գրաբարի ձեռնարկից ընտրիր 3առակ, կարդա և փոխադրիր։ grabar-1
Նպատակը՝
* Տեքստի միջոցով ծանոթացում գրաբարին:
* Թարգմանչական, տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
* 
1.      ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ՄԻԱՆԳԱՄ ԿԱՄԻՋԻՔ՝ ԹԷ ԱՐԱՍՑԵՆ ՁԵԶ ՄԱՐԴԻԿ՝ Ա՛ՅՆՊԷՍ ԵՒ ԴՈ՛ՒՔ ԱՐԱՐԷ՛Ք ՆՈՑԱ: — Այն ամենը ինչ կցանկանաս լինի քեզ հետ այն էլ ցանկացի մարդկանց։
* 
ԶԱՄԵՆԱՅՆ- ԱՅՆ ԱՄԵՆԸ
ԿԱՄԻՋԻՔ-ՑԱՆԿԱՆԱՔ
ԱՐԱՍՑԵՆ-ԱՆԵՆ
ԱՐԱՐԷ՛Ք-ԱՐԵՔ:
———————————————————————————————————————————————

2. ՄԻ՛ ԴԱՏԻՔ՝ ԶԻ ՄԻ՛ ԴԱՏԻՑԻՔ:  ԶԻ ՈՐՈՎ ԴԱՏԱՍՏԱՆԱՒ ԴԱՏԻՔ՝ ԴԱՏԵԼՈ՛Ց ԷՔ. ԵՒ ՈՐՈՎ ՉԱՓՈՎ ՉԱՓԷՔ՝ ՉԱՓԵՍՑԻ՛ ՁԵԶ: ԶԻ՞ ՏԵՍԱՆԵՍ ԶՇԻՂ  ՅԱԿԱՆ ԵՂԲԱՒՐ ՔՈՅ, ԵՒ Ի ՔՈՒՄ ԱԿԱՆ ԶԳԵՐԱՆԴ Ո՛Չ ՆՇՄԱՐԵՍ: ԿԱՄ ԶԻԱ՞ՐԴ ԱՍԵՍ ՑԵՂԲԱՅՐ ՔՈ. ԹՈՂ ՀԱՆԻ՛Ց ԶՇԻՂԴ ՅԱԿԱՆԷ ՔՈՒՄՄԷ. ԵՒ ԱՀԱՒԱԴԻԿ Ի ՔՈ՛ՒՄ ԱԿԱՆԴ ԳԵՐԱ՛Ն ԿԱՅ: ԿԵ՛ՂԾԱՒՈՐ՝  ՀԱ՛Ն ՆԱԽ ԶԳԵՐԱՆԴ ՅԱԿԱՆԷ ՔՈՒՄՄԷ, ԵՒ ԱՊԱ՛ ՀԱՅԵՍՑԵՍ ՀԱՆԵԼ ԶՇԻՂՆ ՅԱԿԱՆԷ ԵՂԲԱՒՐ ՔՈՅ: — Մի դատեք որպեսզի չդատվեք։Որովհետև ինչ դատաստանով որ դատեք դրանով էլ դատվելու եք և ինչ չափով որ չափում եք դրանով էլ չափվելու եք։Այդ ինչպես է որ դու տեսնում ես ուրիշի աչքի փուշը բայց չես տեսնում քո աչքի գերանը։Կամ ինչպես ես քո եղբորն ասում.Թող հանեն քո աչքի շյուղը և ահա քո աչքում կա գերան։Նախ քո աչքից հանիր գերանը հետո նոր մտածիր եղբորդ աչքի շյուղի մասին։
* 
ՄԻ՛ ԴԱՏԻՔ՝-ՄԻ ԴԱՏԵՔ
ՄԻ՛ ԴԱՏԻՑԻՔ-ՉԴԱՏՎԵՔ
ԴԱՏԵԼՈ՛Ց ԷՔ-ԴԱՏՎԵԼՈՒ ԵՔ
ՅԱԿԱՆ-ԱՉՔՈՒՄ
ԶԻԱ՞ՐԴ-ԻՆՉՊԵ°Ս
ԹՈՂ ՀԱՆԻ՛Ց-ԹՈՂ ՀԱՆԵՄ։
————————————————————————————————————————————————————
3․ ՅԱՂԱԳՍ ՆՈՐԻՆ1 ՅՈՀԱՆՆՈՒ 
 ԵՐԲԵՄՆ2 ՍՈՅՆ ՅՈՀԱՆ ԱՆՑԱՆԷՐ ԱՌ ԱՅԳԵՕՔ ՈՒՐՈՒՄՆ3. ԵՒ ԷՐ ԺԱՄԱՆԱԿՆ ԶԱՅԳԻՍՆ ՅԱՏԵԼՈՅ: ԱՂԱՂԱԿԷՐ4 ԱՌ ՆԱ ԱՅՐ ՄԻ ՅԱՅԳՒՈՅՆ, ԵՒ ԱՍԷ. ‹‹ՕՐՀՆԵԱ՛, ՏԷՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ, ԶՄԵԶ ԵՒ ԶԱՅԳԻՍՍ››: ԱՍԷ ՅՈՀԱՆ. ‹‹ՓՈՒՇ ԵՒ ՏԱՏԱՍԿ ԲՈՒՍՑԻ››: ԱՍԷ ԱՅՐՆ. ‹‹Ի ՄԱՐՄԻՆԴ ՔՈ ԲՈՒՍՑԻ ՓՈՒՇ ԵՒ ՏԱՏԱՍԿ, ՓՈԽԱՆԱԿ ԶԻ ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ ԱՆԻԾԱՆԵՍ ԶՄԵԶ››: ԵՒ ԵՂԵՆ ՆՇԱՆՔ ՅԱՍՏՈՒԾՈՅ.ԶԻ ԻԲՐԵՒ Չ5ԵԻՍԿՈՊՈՍՆ Ի ՎԱՆՍ ԻՒՐ, ՀԱՍԻՆ ՀԱՐՈՒԱԾՔ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ, ՍԿՍԱՒ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԱՆԴԱՄՍ ՄԱՐՄՆՈՅ ՆՈՐԱ ՈՐՊԷՍ ԶՓՈՒՇ ՀԱՐԿԱՆԵԼ6: ԵՒ ՄԵԾԱՊԷՍ ՇՏԱՊԵԱԼ ԱՆԿԵԱԼ Ի ՏԱՆՋԱՆՍ ՉԱՐԱՉԱՐՍ ՀԱՐՈՒԱԾՈՑ, ԵՒ Ի ՄԵԾ ՏԱԳՆԱՊԻ ԿԱՅՐ ԱՒՈՒՐՍ ԲԱԶՈՒՄՍ: ԱՊԱ ՅՂԵԱՑ ԿՈՉԵԱՑ ԱՌ ԻՆՔՆ ԶԱՅԳՈՐԴՆ, ԱՂԱՉԵԱՑ ԶՆԱ ԱՌՆԵԼ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ7ԱՂՕԹՍ, ԶԻ ՓՐԿԵՍՑԻ ՆԱ Ի ՑԱՒՈՑՆ: ԱՅԳՈՐԴՆ ԱՍԷՐ. ‹‹ԻՍԿ ԵՍ Ո՞Վ ԵՄ,ԶԻ ԿԱՐԵՄ ԶՈՔ8ՕՐՀՆԵԼ ԿԱՄ ԱՆԻԾԱՆԵԼ. ԹՈՂ ԹԷ9 ԶԱՅՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ››: ԻՍԿ ՆԱ ԲՆԱԴԱՏԷՐ ԶՆԱ ՅԱՅՆԺԱՄ. ՄԻՆՉԵՒ ՅԱՌՆԷՐ ԱՅԳՈՐԴՆ ԿԱՅՐ ՅԱՂՕԹՍ ԵՒ ԱՍԷՐ. ‹‹ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ, ԴՈՒ ԳԻՏԵՍ՝ ԶԻ ԵՍ ԱՅՐ ՄԵՂԱՒՈՐ ԵՄ ԵՒ ԱՆԱՐԺԱՆ, ՈՉ ԳԻՏԵՄ ԶԱՂՄՈՒԿՍ՝ ՅՈՐՈՒՄ ԸՄԲՌՆԵՑԱ10. ԴՈՒ ՓՐԿԵԱ՛ ԶԻՍ ՅԱՅՍ Ի ՉԱՐԷՍ11, ԶԻ ԱՍԵՆ՝ ԹԷ ԶԱՅՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒ ԱՆԻԾԵՐ, ԵՒ ԱՍԵՆ ՔՈ ԲԱՆԻՒ ԵՂԵՒ: ԶԻ ԼԱՒ ԷՐ ԻՆՁ ՄԱՀ, ՔԱՆԶԻ ՉԳԻՏԵՄ ԶԱՅՍ՝ ԶՈՐ ԻՆՉ ԶԻՆԷ12 ԱՍԵՆ››: ԵՒ ԶԱՅՍ ԱՍԱՑԵԱԼ՝ ԱՆԴԷՆ ԲԺՇԿԵՑԱՒ ԵՊԻՍԿՈՊՈՍՆ, ԵՒ ՍԿՍԱՒ ՅԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄՆՈՑՆ ՓՈՒՇՆ Ի ԲԱՑ ԹԱՓԵԼ.ԵՒ ԷՐ ԻԲՐԵՒ ԶՓՈՒՇ ԽՈՏՈՑ. ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅԱՐՈՒՑԵԱԼ ՈՂՋԱՑԱՒ ՅԱԽՏԷՆ:                                                                                                                                   (ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ,6-ՐԴ, Թ): 

ԲԱՌԱՐԱՆ
1 ՆՈՐԻՆ-ՆՈՐ
2 ՄԻ ԱՆԳԱՄ
3 ԱՌ ԱՅԳԵՕՔ ՈՒՐՈՒՄՆ- ՄԵԿԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՄՈՏՈՎ
4 ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ՝ ՁԱՅՆ ՏՎԵՑ
5 ՉՈԳԱՒ-ԳՆԱՑ
6 ՍԿՍԱՒ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԱՆԴԱՄՍ ՄԱՐՄՆՈՅ ՆՈՐԱ ՈՐՊԷՍ ԶՓՈՒՇ ՀԱՐԿԱՆԵ- ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ԾԱԿԾԿՎԵԼ, ԿԱՐԾԵՍ ՓՇԻՑ
7 ԱՅՍՏԵՂ ՆՇ. Է ՝ ԻՐ
8 ԶՈՔ-ՄԵԿԻՆ
9 ԹՈՂ ԹԷ ԱՅՆ ԷԼ
10 ՈՉ ԳԻՏԵՄ ԶԱՂՄՈՒԿՍ՝ ՅՈՐՈՒՄ ԸՄԲՌՆԵՑԱՅՍ ՉԳԻՏԵՄ ԻՆՉՊԵՍ ԸՆԿԱ ԱՅՍ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ
11 ԿՐԿՆՎՈՂ ՆԱԽԴԻՐ
12ԶԻՆԷՆ-ԻՄ ՄԱՍԻՆ:
—————————————————————————————————————————-
Մեղեդի ծննդյան. Գրիգոր Նարեկացի
Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
երկու փայլակնաձև արեգական նման.
շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:
Յայտէն նռնենի սարդիատունկ գեղաշիտակ ծայրից ծաղկանց.
որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն
կարկաջայր սաթբերունի սէր:
Ձեռացն եղիշոյ
կամարակապ կապէր.
ատիճաղ պատիճաղ,
ստղի խտղի երգով:
Հիւսէր զելեւելսն
ընդ միմեանս,
հանդարտիկ խաղայր,
թիկնեթեկին ճեմէր:
Բերանն երկթերթի,
վարդն ի շրթանց կաթէր,
լեզուին շարժողին
քաղցրերգանայր տաւիղն:
Ի ծամին խեղեփին
հազրէ զի նոյն սէր
հոգիազգեստեալ
գեղն ի գինւոյ գոյն:
Վարսիցն երամից
զարդ՝ երամից զարդ
ոլորս են առեալ
եռահիւսակն բոլորեալ այտիւք:
Ծոցըն լուսափայլ,
կարմիր վարդով լըցեալ.
ծըղիքն ծիրանի
մանուշակի հոյլք:
Խնկեալ ի կնդրկէ
բուրվառ հրով աստուածայնով լըցեալ.
ձայն քաղցրանուագ
որ ի նմանէ հնչէր:
Գեղեցիկ պատմուճանաւըն
զարդարեալ էր,
ի կապուտոյ, ի ծիրանւոյ,
ի բեհեզոյ, ի յորդանէ,
ոսկեշողէր գոյնն:
Գոտին արծաթափայլ
ոսկէտտուն, կամարակապ յականց,
յականց շափիւղայ,
մանրամասին յօրինուածով պճնեալ:
Անձին ի շարժել
մարգարտափայլ գեղով.
ոտիցն ի գնալ
շողն ի կաթել առնոյր:
Այն թագաւորին,
այն նորածին փրկչին.
զքեզ պսակողին
փառք յաւիտեանս. ամէն:

Աշխարհաբար
* 
Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտքերից:
Քեզ պսակող Թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:
 
Տաղ Վարդավառի
* 
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս»։
Աշխարհաբար
Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր:
Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
Հովանու տակ խուռն ու առատ տերևների,
Որ սոսավում էին ինչպես հրաշալի
Դավթի տավիղն աստվածատուր:
Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց:
Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին.
Շողշողում էր շուշանն հովտում.
Շողում էր դեմն արեգակի:
Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին.
Հարավային լեռների զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին:
Ու շուշանն է լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով.
Արեգնափայլ ոսկի ամպից
Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:
Նշմարվեցին հետզհետե
Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,
Լուսինն առան բույլերի մեջ
Ու երկնքի բիլ կամարին համատարած
Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:
Ամեն:
* 
«Մեղեդի ծննդյան» տաղում «կարմիր վարդով լցված ծոցի» պատկերը ակնհայտորեն խորհրդանշում է Աստվածամորը մանուկ Հիսուսի հետ: Բայց այստեղ Մարիամը դրվատվում է ոչ որպես բոլոր կանանցից ամենաօրհնյալը, ոչ որպես անվերջ մեծարման արժանի փառաբանվող Սուրբ Կույս, մարդկային մեղավոր ցեղի փրկության համար հուսալի բարեխոսող, ինչպիսին նա ի հայտ էր գալիս ժամերգության մեջ: Գրիգոր Նարեկացու տաղում Աստվածամայրը կերպավորվում է որպես հմայիչ, կյանքով լեցուն, ճառագող գեղեցկությամբ ու զվարթ տրամադրությամբ երկրային մի գեղեցկուհի: Բանաստեղծը նկարագրում է նրա գեղգեղանքը, ձեռքերը, քայլվածքը, հայացքը, շրթունքները, ծոցը, հագուկապը և այլն, իրողություններ, որ անտեսված էին դասական հոգևոր երգի մեջ:
Իսկ «Տաղ վարդավառին» ստեղծագործությունը թեպետ խորհրդապաշտորեն պատկերում է Քրիստոսի պայծառակերպությունը, բայց ըստ իրական նկարագրության՝ մի գեղեցիկ բնանկար է՝ ծառ ու ծաղկի, վարդի և շուշանի, ամպի և արեգակի պատկերներով: Նարեկացու նկարագրած բնությունը շարժուն է, շնչում է կենդանությամբ և առանձնանում լուսեղեն երանգներով:
Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկա
Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Վերլուծություն
Պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական և այն ինձ շատ դուր եկավ։Պատմվածքը պատմում էր մի ջրավաճառի մասին ով գյուղից-գյուղ էր գնում ջուր վաճառելու և մեկ օր կուժերից մեկը չաքում է և ջուր էր կաթկթում կուժից դրա համար նրան այդ կուժի համար կես գին էին վճարում։Եվ մի օր գիշերը կուժը արդնացնում է ջրավաճառին իր շնորհակալությունը հայտնելու բայց հակառակն է լինում ջրավաճառն է շնոուհակալություն հայտնում որովհետև եթե կուժը չճաքեր նա իր ճանապարհը չէր գեղեցկացնի։
Հարցեր և առաջադրանքներ
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:
• Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինես։
• Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
• Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
• Մարդու հնարամտությունը սահման չունի:
Իմ կարծիքով հեքիաթի ասելիքը այն որ նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը որովհետև կյանքում պետք չէ միայն նյութականի վրա ուշադրություն դարցնել որովհետև կյանքում ավելի լավ է ուշադրություն դարցնել գեղցուկթյան միշտ ուրախ լինել։
բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:
Հեղինակը իր այդ խոսքերով փորձում է իր շներհակալությունը հայտնել կուժից որովհետև եթե կուժը չլիներ նա այդ ամենին չեր հասնի։


Ով էր Քուչակը. կենսագրական ակնարկ։
Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-
գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող)
երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը:
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):
Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:
Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.
Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:
Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:
Երբ էր ստեղծվել Քուչակին վերագրված հայրենները։
դրանց հեղինակների հարցըՄեզ հայտնի 500հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերից ի վեր, արևմտահայ քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը: Հեղինակել է կրոնական, խրատական, սիրո հայրեններ:
Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկություններըՀայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից:
Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների:
Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները։
Պանդուխտությամ հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը: Այս թեման հաճախ միահյուսվում է սիրո երգին: Նման դեպքերում արտացոլվում են սիրած էակի նկատմամբ երիտասարդ պանդուխտի ունեցած կարոտը, բաժանման վիշտն ու սիրո դրաման: Որոշ հայրեններ զարգացնում են հայրենասիրական տրամադրություններ` արտահայտելով հարազատ հող ու ջրի, հայրենի բնաշխարհի նկատմամբ անսահման սեր, կարոտ ու նվիրվածություն:

Գործնական քերականություն

1) Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղերի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհին սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտերում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայցքները ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ  նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակնների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)
                  Գինի

Թագավորն ուներ մի որդի, նա շատ ալարկոտ էր, սիրում էր գինի խմել:


Հաճախ լինում էր, որ թևերից բռնած տանում եին տուն: Մի անգամ այնքամ խմեց, որ աղբանոցում մահացավ: Թագավորը հրաման է տալիս որպեսզի խաղողի այգիները ոչնչացնեն: Քաղաքի ծայրամասում ապրում էր մի այրի կին իր որդու հետ, նկուղում մի կուժ գինի ուներ պահած: Ամեն օր իր որդուն մեկ գավաթ գինի էր տալիս: Մի օր որդին դուրս է գալիս զբոսնելու և իր վրա մի այռուծ է հարձակվում որը փախել էր պալատից, որդին սպանում է այռուծին պարզվում է թագավորի այռուծներ: Թագաորը հրամանում է իր մոտ բերեն այռուծին սպանոզին որդին և այրի կինը գնում են թագավորի մոտ պատմում են ճշմարտությունը թագավորը հրամանում է, որ տնկեն խաղողի վազեր գինի սարքեն բայց այնպես խմեք, որ  այռուծ սպանեք ոչ թե աղբանոցում մահանաք:

Որ շարքի բոլոր բառերում է գրվում ձ
1)
 արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2)արցունք, դեղձան, փորձ, արձան
3)բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4)դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին

Որ շարքի բոլոր բառերում է գրվում ղ
1)զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2)կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3)բախտ, թխկի, բողկ, խրոխտ

4)սանդուխք, խեղդել, շաղկապ, եղբայր

Կարծես թե-թվում էր
Ձայնեղ-հնչեղ
Ընկնում էր-գահավիժում էր
Հիացել էին-սքանչացել էին
Թափառել-դեգերել
Նորից ու նորից-անընդհատ
Երևա-հայտնի
Չիթերից-կաթիլներից
Բոցկլտում են-վառվռում են
Վառ կանաչ-զմրուխտ
Տեսնելու-նայելու
Կտրելու-անցնել
Է թափվում-գալիս է
Անսպասելիորեն-հանկարծակի
Շարժվել առաջ-առաջ գնալ
Հեռանալ-գնալ
Դիտում էին-նայում էին
Վերջանա-կուրվի