Բաժիններ

понедельник, 30 декабря 2019 г.

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում


ՈՒսումնական առաջին շրջանում մասնակցել եմ ճամփորդությունների՝ դեպի Ջերմուկ։ Ջերմուկում անցկացրել ենք 3օր, բարցունք ենք հաղթահարել և նշել ենք ծնունդ։ Նոյեմբերի 2ին մասնակցեցի ճամփորդության դեպի Վրաստան Լագոդեխի ձեռք բերեցի շատ ու շատ ընկերներ նույնիսկ վրաց ընկերներ։ Մենք ապրում էինք մի տատիկի տանը, նա այնքամ համեղ էր պատրաստում և այնքան լավներ ու բարի, որ մենք նրան շատ սիրեցինք և նորից ցանկություն ունենք հյուրընկարվել նրան։ Ունեցել ենք հանդիպում վրաստանի դեսպանի կնոչ հետ, ընթերցել ենք Ռուսթավելի նախագիծը։

воскресенье, 3 ноября 2019 г.

Լագոդեխի


Լագոդեխին Կախեթիի շրջանի փոքր քաղաք է, այն գտնվում է Լագոդեխի գետի վրա (Ալազանի վտակ)։ Քաղաքի բնակչությունը կազմում է 5,918 մարդ։ Ներկայիս Լագոդեխիի տարածքում գտնվող բնակավայրը հիմնադրվել է VIII դարում, երբ Էրիսմթավար Արչիլ Առաջինի պատվերով կառուցվել է Լակուստի ամրոցը: IX- ի վերջին - X դարերի սկիզբին լեռան վրա ամրոցի մոտակայքում, կառուցվեց եռաստիճան բազիլիկա, որի վրա հետագայում գործում էր վանքը: Շահ Աբասի արշավանքից հետո (1610-ական թվականներ) Լագոդեխիի տարածքը ավերվեց: 1830-ին որպես հենակետ Լեժգինի լեռնաշղթայի գծում ստեղծվեց Լագոդեխիի ռազմական բնակավայրը:









воскресенье, 20 октября 2019 г.

Վրաստանի քաղաք Լագոդեխի


Վրաստանի մեր գործընկերներ «Հերեթի» պատանեկան համույթի հրավերով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը կրթահամալիրի մի խումբ սովորողների հետ մեկնելու ենք Լագոդեխի։
Տեղեկություն Լագոդեխիի մասին։ Լագոդեխին Կախեթիի շրջանի փոքր քաղաք է, այն գտնվում է Լագոդեխի գետի վրա (Ալազանի վտակ)։ Քաղաքի բնակչությունը կազմում է 5,918 մարդ։ Ներկայիս Լագոդեխիի տարածքում գտնվող բնակավայրը հիմնադրվել է VIII դարում, երբ Էրիսմթավար Արչիլ Առաջինի պատվերով կառուցվել է Լակուստի ամրոցը: IX- ի վերջին - X դարերի սկիզբին լեռան վրա ամրոցի մոտակայքում, կառուցվեց եռաստիճան բազիլիկա, որի վրա հետագայում գործում էր վանքը: Շահ Աբասի արշավանքից հետո (1610-ական թվականներ) Լագոդեխիի տարածքը ավերվեց: 1830-ին որպես հենակետ Լեժգինի լեռնաշղթայի գծում ստեղծվեց Լագոդեխիի ռազմական բնակավայրը: Մինչև 1917 թվականը ռազմական շտաբը գտնվում էր Լագոդեխիի տարածքում: Միևնույն ժամանակ մոտակայքում սկսվեց փոքրիկ բնակավայրի կառուցումը, որտեղ հիմնականում բնակվում էին նրանք, ովքեր ավարտել էին զինծառայությունը և այս կամ այն պատճառով չէին ցանկանում վերադառնալ հայրենիք։ 1864 - 1897 թվականներին ընթանում էր ուղղափառ եկեղեցու շինարարությունը `ի հիշատակ Օրհնյալ Կույս Մարիամի պաշտպանության: 1912-ին ստեղծվեց Լագոդեխի արգելոցը: 1890-ի դրությամբ քաղաքն ուներ քարե հայկական և կաթոլիկ եկեղեցի:

вторник, 17 сентября 2019 г.

Դեպի Ջերմուկ



Ազդակիր համայնքների մասին
Իրավաբան Արթուր Գրիգորյանը խոսել  է ազդակիր համայնքների խնդիրների մասին՝ նշելով, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը եւս ազդակիր տարածք է համարվում.  հետեւաբար՝  Սեւանի բնակիչները եւս պետք է մաս  կազմեն ազդակիր համայնքներին՝ օգտվելով դրանից բխող բոլոր իրավունքներից:

Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ Սեւանը ազդակիր համայնք չհամարելու որոշումը ՀՀ կառավարության կողմից է եղել, քանի որ հանքի շահագործումը, հաշվի առնելով ենթակառուցվածքների տեղադիրքը, Սեւանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:

Անդրադառնալով բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի բարձրացրած հարցին, թե ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի Սեւանա լճի ջրերի աղտոտմանը՝ Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահն ասել է.

«Մենք հետազոտություն ենք իրականցրել, որը շուտով կհրապարակվի՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Այդ վերլուծությունը եւս փաստում է, որ Սեւանա լճի որեւէ աղտոտում երբեւէ չի լինի, իսկ հանքին ու կույտային տարրալվացման հարթակին մոտ եւ հեռու գյուղերի բնակիչները բացարձակապես ապահովված են»:

Ջերմուկի աղբյուրների կորստի վտանգի մասին
Ներկաները բարձրացրել են նաեւ Ջերմուկի՝ ազդակիր համայնք համարվելու հարցը եւ նկատել, որ պայթեցումներն ու ցնցումները կարող են բերել Ջերմուկի աղբյուրների կորստին:

Դիդիե Ֆոլենը նշել է, որ Ջերմուկն ազդակիր համայնք չհամարելու որոշումը եւս  ՀՀ կառավարությունն է կայացրել՝ հիմնվելով բազմաթիվ եզրակացությունների վրա:

Ինչ վերաբերվում է հանքային աղբյուրների կորստի վտանգին՝ Լիդիան Ինթերնեյշնլի ներկայացուցիչը նշել է, որ չնայած բոլոր անհրաժեշտ հետազոտություններն արդեն կատարվել են եւ դրանք ապացուցում են Ջերմուկի վրա ազդեցության բացակայությունը, ընկերությունը պատրաստ է եւս մեկ
փորձագիտական եզրակացություն պատվիրել:

«Միաժամանակ, կարծում ենք, որ արդեն իսկ կատարված ուսումնասիրության համար դիմել էինք լավագույն մասնագետներին»,-ասել է Դիդիե Ֆոլենը:

ՀՀ բնապահպանության նախարարության դրական եզրակացության մասին
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը նշել է, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագծի համար նախապես հայտարարված ու սահմանված ժամկետում նախարարությունը որեւէ բացասական կարծիք չի ստացել:

«Մեր տված եզրակացության համար կարեւոր նշանակություն է ունեցել ազդակիր համայնքների, այդ թվում՝ Ջերմուկի քաղաքապետի կարծիքը: Դրական կարծիք է եղել նաեւ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից», - ասել է նախարարության ներկայացուցիչը:

Կույտային տարրալվացման հարթակի եւ պոչամբարի տարբերության մասին
Քննարկման մասնակիցները բարձրացրել են նաեւ կույտային տարրալվացման հարթակից հնարավոր արտահոսքի խնդիրը: Դիդիե Ֆոլենը փորձագետներից ցանկացել է լսել մեկ օրինակ, ըստ որի վերջին հիսուն տարիների ընթացքում կույտային տարրալվացման հարթակից արտահոսք է տեղի ունեցել:

Իսկ «Գեոթիմ» ընկերության բնապահպանական եւ սոցիալական հարցերով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նկատել է՝ պետք է տարբերել կույտային տարրալվացման հարթակն ու պոչամբարը: Նա նշել է, որ Ամուլսարի հանքն առաջինն է Հայաստանում, որը կիրառելու է կույտային տարրալվացման հարթակի տարբերակը:

«Կույտային տարրալվացման հարթակի դեպքում գործընթացն իրականացվում է փակ ցիկլում, հանքաքարը մշակվում է տեղում եւ փակումից հետո մնում է ռեկուլտիվացված սար», - ասել է Արմեն Ստեփանյանը:

Ինչ վերաբերվում է ցիանիդային տարբերակով ոսկին դուրս բերելու գործընթացին՝ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ցանկացած արտահոսքի վտանգը հասցվել է զրոյի՝ կանխելով բնապահպանական եւ տնտեսական կորուստների հավանականությունը:

«Գեոթիմ»-ը պարտավորվել է ցիանիդի ձեռքբերումը, տեղափոխումը, պահպանումը եւ կիրառումն իրականացնել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի համաձայն, որի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2016-ին:

Փոշու տարածման մասին
Ջրային էկոհամակարգի մասնագետ Արմեն Մանասյանը խոսել է ջրային ռեսուրսների աղտոտման վերաբերյալ՝  նշելով, որ պայթեցումների արդյունքում առաջացող փոշին տարածվում է 20-30 կմ հեռավորության վրա՝ հասնելով մինչեւ Սեւանի ափերը:

Գեոթիմ եւ Լիդիան ընկերությունների ներկայացուցիչները, սակայն, նշել են, որ փոշու տարածման վերաբերյալ հաշվարկներն իրականացրած միջազգային եւ հայաստանյան մասնագետները եղել են Ամուլսարում եւ 6 տարի շարունակ՝ տարբեր եղանակային պայմաններում կատարել քամու չափումներ:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին մեծամասամբ կհանգրվանի բացահանքից 100, իսկ փոքր մասնիկները՝ 1000 մետր շառավղով: Բացահանքի ամենամոտ համայնքը Գորայքն է, որ գտնվում է 4 կմ հեռավորության վրա:

Փոշու տարածումը նվազագույնի հասցնելու համար հանքը շահագործողը պատրաստվում է ամռանը կիրառել  ջրցան մեքենաներ, իսկ հանքաքարն անընդհատ խոնավացվելու է:

$ 700 հազար՝  բուսատեսակի պահպանման համար
Քննարկման ընթացքում Արմեն Ստեփանյանը նշել է, որ Լիդիան ինթերնեյշնլը $ 700 հազար է նախատեսում հատկացնել Ամուլսարի տարածքում հայտնաբերված՝ պոտենտիլա պորֆիրանտա բուսատեսակի պահպանման եւ այլ տարածք տեղափոխելու համար:

Բույսի տեղափոխման ու պահպանման ծախսերն ընկերությունը հաստատել է բուսաբանական ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում:

Սեյսմիկ ռիսկերի մասին
Քննարկման մասնակիցները բարձրացրել են նաեւ սեյսմիկ ռիսկերին, ինչպես նաեւ քիմիական նյութերին առնչվող խնդիրները:

Դիդիե Ֆոլենը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ սեյսմիկ գոտում հանքեր են շահագործելում.

«Մենք հստակ կարողանում ենք մոդելավորել սեյսմիկ գոտիները, որպեսզի հանքի շահագործումը դրանց լրացուցիչ վնաս չհասցնի: Ինչ վերաբերվում է քիմիական նյութերին՝ բազմիցս բացատրել ենք, որ օգտագործում ենք կույտային տարրալվացման մեթոդը, որի առավելություններից մեկը հնարավորինս քիչ քանակի քիմիական նյութերի օգտագործումն է»,-ասել է նա:

Դիդիե Ֆոլենը նշել է, որ բնակչության անվտանգության խնդիրը կարեւորելով կատարել են լրացուցիչ նախագծում, որի առանձնահատկությունը լիովին փակ համակարգն է:

«Այս փակ շղթայի շնորհիվ արտաքին միջավայր որեւէ արտահոսք տեղի չի ունենալու, կանխվել են բոլոր անկանխատեսելի երեւույթները»,-ասել է նա, հավելելով, որ աշխարհում հարյուրավոր անվտանգ գործող հանքեր կան եւ Ամուլսարը եւ կարող է նման օրինակ դառնալ: