Բաժիններ

суббота, 4 апреля 2020 г.

Պատմական տեղեկություններ Ծղալթբիլա բնակավայրի մասին


Հայ վրացական բարեկամությունն ունի հին ակունքներ: Հայոսի և  Քարթլոսի դարերի խորքից եկող եղբայրության ավանդությունը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամական փոխհարաբերությունները: Նրանք հաճախ համատեղ են դիմադրել թշնամուն, կռվել հերոսաբար և միաին պաշտպանել իրենց հայրենիքը: Պատմության դասերը սովորեցնում են, որ հիմնականում այս երկու ժողովուրդներն ունեցել են նույն թշնամիները: Հռոմ, Պորսկաստան, արաբներ, թաթար-մոնղոլներ, թուրք սլեջուկներ և այլ անուններ կրող նույնանման թալանչիներ ու զավթիչներ:
Միանման ճակատագիրը և մշակույթների ընդհանրությունը մերձեցրել է այս երկու հարևան ժողովուրդներին, որը և արտահայտվել է ընդհանուր թշնամու դեմ համատեղ պայքարելով: Եվ պատահական չէ, որ այս երկու ժաղավուրդներն իրենց ապաստանն օրհասական պահերին միշտ ընտրել են համատեղ հանդես գալու մտադրությամբ: Հայերը Վրաստանի տարածքը գաղթել ու բնակվել են դեռևս 4-5դարերում: Մեծամասամբ անվտանգ բնակավայր ունենալու գաղափարն է ստիպել հայերին, գաղթի ժամանակ. Որպես նոր բնակատեղի ընտրել Վրաստանի Կովկասում Քրիստոնյա ազգի պետության տարածքը: Օրինակ, Սղնաղ հայկական բնակավայրը, կառուցել է Վրաստանի Կախեթի և Քարթլիի Հերակլի 2-րդ արքան: Նա այս քաղաքը, կառուցել է Ղարաբաղից և Գանձակից 1790-ական թվականներին գաղթած հայերի համար: Սղնաղը գտնվում է Թիֆլիսից 110կմ հեռավարության վրա: Սղնաղը կառուցվել է Խորնարուջի հնագույն քաղաքի ավերակների վրա: Պարսպապատվելուց հետո Հերակլ արքայի կողմից այն մտցվել է քաղաքների շարքը, 1801թ Քարթլ-Կախեթի թագավորական քաղաքների ցուցակի մեջ, և քաղաքի կառավարչի պաշտոնը շնորհվել է հայազգի Թեյմուրազ Թեյմուրազովին: Գազթականների համար կառուցում են հայաբնակ քաղաքատիպ Սուրամ ավանը Խաշուրի շրջանում, շրջկենտրոնից 4կմհեռավորության վրա: Այստեղից հայերը եկել են 18-րդ դարի սկզբին: Այսպիսով, Ախցխայի հայ բնակչությունը համարվել է Հայաստանի հայ բնակչության մեջ ո փոքր գաղթերի շնորհիվ: Այսպես, 14-րդ դարում տեղի ունեցավ մեծ գաղթ: Հայաստանից Անիի գաղթականները եկել և բնակվել են Վրաստանի Գորի քաղաքում ու դրա շրջակա գյուղերում: Հետագայում այդ բնակչության մի մասը տեղափոխվել են Ախալցխա:

Комментариев нет:

Отправить комментарий