Բաժիններ

воскресенье, 17 января 2021 г.

Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը

Ներսիսյան դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։ 1824 թվականին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը: Ներսիսյան վարժարանում ուսանել են Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփանոս Նազարյանը, Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլականավոր գործիչներ: Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։ Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Երբ Ներսես կաթողիկոսը Ներսեսյան դպրոցը ստեղծեց, թիֆլիսահայերի 80%-ը հայերեն չէր խոսում, դպրոցը հզորացրեց, ավտոմատ գնացին այդ դպրոց։ 9-րդ դարում դպրոցը ունեցել է երկու շենք։ Ըստ Ալեքսանդր Երիցյանի՝ առաջին շենքը կառուցվել է Վանքի պարիսպների դիմացը՝ հյուսիսի-արևմտյան կողմում՝ հին գերեզմանոցի տեղում՝ հավանաբար Բոլշայա Վանքսկայա (այժմ՝ Ատոնելի փողոց) և Կուրնայա փողոցների հատման տեղում: Երկրորդ շենքը Բառոնսկայա փողոցի վրա է եղել (այժմ Անտոն Փուրցելաձե փողոց)։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ Սակայն 1837 թվականին ցարական իշխանությունների պնդմամբ այն վերափոխվում է Վրաստանի հայոց թեմի արական հոգևոր ճեմարանի։ 1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածը եկել էին Երևանից, Գանձակից, Քութայիսիից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։

Комментариев нет:

Отправить комментарий