Կենսաբանություն




Շիզոֆրենիա

Շիզոֆրենիան ազդում է մարդկանց մտածողության, ընկալումների, վերաբերմունքի և վարքագծերի վրա: Հիվանդությունը կապված է ոչ թե կոնկրետ մեկ, այլ մի շարք գեների հետ։ Սթրեսի կամ դեպրեսիայի հետևանք կարող է լինել շիզոֆրենիան: Հիվանդության խորացմանը լինում են հուզական երևույթներ: Հիվանդները խուսափում են ծանոթներին հանդիպելուց, նախընտրում են լինել միայնության մեջ: Հիվանդի մոտ առաջանում է ցավալի հոգեկան անզգայացում, երբ հիվանդը զգում է իր փոփոխությունները և ցավ է ապրում դրանից: Շիզոֆրենիայի հիմնական ախտանիշները ցնորքներն են և դելյուզիաները: Ցնորքը իրականում գոյություն չունեցող բաները տեսնելն է կամ ձայները լսելը: Դելյուզիան մի բանին հավատալն է, որն իրականում գոյություն չունի: Շիզոֆրենիան, թեև խրոնիկ բնույթ է կրում, սակայն բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս պայքարել հիվանդության դեմ: Չափազանց կարևոր է, որ հիվանդը շրջապատված լինի հարազատ մարդկանցով, և ստանա ճիշտ խորհուրդներ: Պետք է շփվի մարդկանց հետ, որպեսզի վերադառնա նորմալ կյանքի: Առաջին օգնությունը հակապսիխոտիկ դեղորայքն է, հիվանդների մեծամասնությունը զգում է այդ դեղորայքով դրական փոփոխություններ:

Էվոլուցիա

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:  Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ ու տարատեսակներ: Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է:







Ներկայումս ձևավորվել է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն` գենոմի ընտրված տեղամասերում G-քվադրուպլեքսների նպատակային առաջացում, որի հիմքում ընկած է G- քվադրուպլեքսների առաջացման շնորհիվ թելոմերների սիթեզի կամ օնկոգեների էքսպրեսսիայի in vivo արգելափակումը: Չնայած G-քվադրուպլեքսների առաջացման էներգետիկան ինտենսիվորեն հետազոտվում է, մենք դեռևս քիչ գիտելիքներ ունենք G-քվադրուպլեքսները կայունացնող ուժերի հավասարակշռության մասին, որը թելադրում է ԴՆԹ-ի G-հարուստ հաջորդականությունների կոնֆորմացիան կոմպլեմենտար C-հարուստ շղթայի առկայության կամ բացակայության պայմաններում: Մասնավորապես, մինչ այժմ մենք գրեթե ոչինչ չգիտենք թելոմերներում միթելանի կամ երկթելանի կառուցվածքի առաջացման մեջ ինչ դեր ունեն լուծիչը, իոնային էֆեկտները, քվադրուպլեքսի օղակային մասերի երկարությունը և հաջորդականությունը, թելոմերների ծայրային հատվածների հաջորդականությունների յուրահատկությունը և կոմպլեմենտար C-հարուստ շղթայի արկայությունը կամ բացակայությունը:




Proteins are the most versatile macromolecules in living systems and serve crucial functions in essentially all biological processes. 

Սպիտակուցները կենդանի համակարգերում ամենատարածված միկրոմոլեկուլներն են և հիմնական կենսաբանական գործընթացներում կարևորագույն գործառույթներ են: 

They function as catalysts, they transport and store other molecules such as oxygen, they provide mechanical support and immune protection, they generate movement, they transmit nerve impulses, and they control growth and differentiation. 

Նրանք գործում են որպես կատալիզատորներ, տեղափոխում և պահում են այլ մոլեկուլներ, ինչպիսիք են թթվածինը, նրանք ապահովում են մեխանիկական աջակցություն եւ իմունային պաշտպանություն, առաջացնում են շարժում, փոխանցում են նյարդային ազդակներ և վերահսկում են աճը և տարբերակումը: 

Indeed, much of this text will focus on understanding what proteins do and how they perform these functions. 

Իրոք, այս տեքստի մեծ մասը կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչ են անում սպիտակուցները և ինչպես են դրանք կատարում: 

Several key properties enable proteins to participate in such a wide range of functions. 

Որոշ հիմնական հատկություններով սպիտակուցները հնարավորություն են ընձեռում մասնակցելու այնպիսի գործառույթների լայն շրջանակին:

Комментариев нет:

Отправить комментарий