понедельник, 28 ноября 2016 г.

Պտերանմաններ

Պտերի բազմացումը նույնպես կատարվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխումով: Հասուն` տերևացողուննավոր պտերը անսեռ սերունդն է։ Պտերների տերևի ստորին մակերեսին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ, որոնց մեջ հասունաում են սպորները։ Առանձին սպորանդիումներն անզեն աչքով դժվար է տեսնել։ Սպորները շատ փոքր են և կարելի է տեսնել միայն մանրադիտակով։ Յուրաքնչյուր սպոր իրենից ներկաըացնում է մեկ բջիջ` կորիզով, ցիտոպլազմայով և սննդսնյութերի անհրաժեշտ պաշարով: Սպորների հասունանալուց հետո սպորանգիումների պատերը պատռվում են, և սպորները քամու օգնությամբ տարածվում են: Ընկնելով խոնավ հոցի վրա` սպորները ծլում են, և նրանցից առաջանևմ են 1-2 սանտիմետր տրամագծով կանաչ սրտաձև թիթեղիկ՝ նախածիլ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին։ Հողի կողմին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ։ Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգականը` արքեգոնիումներ: Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջներ: Նախածիլը պտերի սեռական սերունդն է: Ջրի կաթիլով սերմնաբջիջները լողում են դեպի ձվաբջիջները, թափանցում են նրանց մեջ: Գամետները միաձուլվում են և կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից հետո ձևավորվում է կանաչ նախածիլի հաշվին: Սաղմն անմիջապես սկսում է ծլել, առաջանևմ է մանր տերևներով երիտասարդ պատերը: Հետագա զարգացումը և հասուն պտերի առաջացումը դանդաղ են ընթանում: Միայն մի քանի տարի անց ձևավորվում են պտերի խոշոր տերևները: Պտերը բազմանում են նաև վեգետատիվ ճանապարհով` կոճղարմատների առանձին մասերով։

Комментариев нет:

Отправить комментарий