воскресенье, 1 сентября 2019 г.

Մանավիի առօրյան



Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ օգոստոսի 20-ից 26֊ը կրթահամալիրի մի խումբ սովորողներով մեկնեցինք Վրաստան՝ Մանավիում կազմակերպված ճամբար։ Ճամբարը գտնվում էր անտառի մեջ, գեղեցիկ բնության գրկում։ Ընդհանուր ճամբարում Վրաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից ժամանած 140 սովորող կար։ Տպավորությունները սկզբից վատն էին, չէինք ուզում մնալ, քանի որ չէինք ճանաչում ոչ ոգի։ Բաժանվեցինք ջոկտների, ծանոթացանք և ընկերացանք մեր ջոկատի երեխաների հետ, սկսեց ավելի հետաքրքրանալ։ Ամեն օր ջոկատներով ներկայացնում էինք մեկ համար։
Ներկայացրել ենք հայկական պարերը, ունեցել ենք էկոլոգիայի դասեր և նկարահանել ենք ֆիլմ։ Ջոկատավարները կազմակերպել են բազմաթիվ խաղեր, որոնց մենք հաճույքով մասնակցել ենք։ Ամեն առավոտ արթնանում էինք գեղեցիկ երաժշտության ձայնից, արթնանում էինք՝ շարքեր էինք կազմում գնում էինք լվացվելու, լվացվելուց հետո կատարում էինք առավոտյան նախավարժանքներ, այնուհետև նախաճաշում էինք և անցնում էինք օրվա ծրագրին։ Ամեն ինչ շատ լավ անցավ, օրը հետաքրքիր էր և հագեցած։ Երեխաների հետ շատ էինք մտերմացել, իսկ վերջին օրը կատարվեց առաջին օրվա ճիշտ հակառակը՝ բոլորս հուզվել էինք և չէինք ուզում վերադառնալ...









Комментариев нет:

Отправить комментарий