Բաժիններ

среда, 11 ноября 2015 г.

ԱՇՆԱՆ ԵՐԳ
 Ցրտահա՜ր, հողմավա՜ր.
 Դողացին մեղմաբար
 Տերևները դեղին,
 Պատեցին իմ ուղին...

 Ճաճանչները թոշնան...
 Կանաչներս աշնան —
 Իմ խոհերը մոլար՝
 Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

 Կրակներս անցան,
 Ցուրտ ու մեգ է միայն.
 Անուրջներս երկնածին
 Գնացի՜ն, գնացի՜ն...

Комментариев нет:

Отправить комментарий