ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ (գրաբար)
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը (Աշխարհաբար)
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանագույն
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:
Комментариев нет:
Отправить комментарий