Բաժիններ

вторник, 17 ноября 2015 г.

Սեւանի Աստվածամայրը

Tiramayr
Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։
«Սեւանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։
1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:
Մխիթար Սեբաստացու սեւանյան այդ օրերի մասին Ղևոնդ Ալիշանը գրել է. «Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր րղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ և ցարդ պահի անդ, թէ և հնացեալ և խանգարեա, որոյ է օրինակս. և քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, և ապա ի Վենետիկ…»։
Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:
Մխիթար Սեբաստացին, հավանաբար, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий