Բաժիններ

четверг, 17 марта 2016 г.

8. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ: ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ:

8. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ: ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ:

Մ.թ.ա. 30թ-ին Արտաշես թագաժառանգը պարթևների օժանդակ զորքով մտավ Հայաստան և բազմեց իր նախնիների գահին:
Արտաշես II-ը(մ.թ.ա. 30-20թթ.) հրամայեց Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին սրի քաշել` հագուրդ տալով վրեժխնդրության զգացմունքին:
Արտաշես II –ն այնքան ամուր էր իրեն զգում գահի վրա, որ պահանջեց Օգոստոս կայսրից վերադարձնել Հռոմում պահվող իր եղբայրներին: Օգոստոս կայսրը մերժեց` պատճառաբանելով, թե հռոմեացիներին սպանելու հրաման տվողին չի կարող խնդրանք բավարարել:
Մ.թ.ա. 20թ-ին Օգոստոս կայսրը մեծ բանակով ժամանում է Արևելք և պահանջում է վերադարձնել Կրասոսի ու Անտոնիոսի պարտված բանակների հռոմեացի գերի զինվորներին և այդ բանակների արծվակիր դրոշները:
Տեղի տալով Օգոստոս կայսեր պահանջին պարթև արքայից արքան վերադաձրեց և' դրոշները, և' գերիներին, ինչպես նար պարտավորվեղ չօժանդակել հայերին հռոմեացիների ներխուժման դեպքում:
Այս պայմաններում Հայաստանում Արտաշես II –ի դեմ դավադրություն ծագեց: Դավադիրները սպանեցին իրենց թագավորին: Հռոմեացիներին հաջողվեց Մեծ Հայքում գահ բարձրացնել Հռոմում պահվող Արտավազդ II –ի որդուն` Տիգրան III-ին(մ.թ.ա. 20-8թ.):
Տիգրան III-ը իր թագացորության 2 հատվածում վարել է Հռոմից միանգամայն անկախ քաղաքականություն:
Տիգրան III-ի մահից հետո գահին բազմեցին Տիգրան IV-ը և Էրատոն:
Մ.թ.ա. 5 թ-ին Հռոմին հաջողվեց Հայաստանում գահ բարձրացնել Արտավազդ III-ին: Վերջինս, ի տարբերություն իր եղբոր, քաղաքական կողմնորոշումը չփոխեց և գահընկեց եղավ:
Մ.թ. 1 թ-ին Կովկասի լեռնականների դեմ ճակատամարտւմ Տիգրան IV-ը զոհվեց, իսկ նրա քույրը` Էրատո թագուհին, հրաժարվեց գահից:
Այսպիսով, շուրջ 200 տարի Հայաստանում գահակալած Արտաշեսյանների դինաստիան հեռացավ պատմական ասպարեզից:

Комментариев нет:

Отправить комментарий