Բաժիններ

вторник, 15 ноября 2016 г.

Աշխատանքի ընթացքը Օգտվելուց առաջ ուսումնասիրեցի իմ չափանոթը: Չափանոթը գործիք է, որը նախատեսված է ծավալներ չափելու համար: Ծավալը մարմինը զբաղեցրած տեղն է: Չափանոթով չափում ենք հեղուկների ծավալները, կանոնավոր և անկանոն մարմինների ծավալները: Ծավալի չափման հիմնական միավորն է 1 մետր խորհանարդը: Օգտագործում ենք նաև այլ միավորներ: Իմ գործիքի չափման հնարավորություններն են նվազագույն և առավելագույն արժեքները: Դա սանդղակի ամենաներքևի և ամենավերևի նրբագծերի դիմաց գրված թվերն են: Որից հետո ես որոշեցի իմ չափանոթի սանդղակի բաժանման արժեքը: Դրա համար ընտրեցի 2 հարևան նրբագծեր, որոնց դիմաց թվեր են գրված: Հետո մեծ թվից հանեցի փոքր թիվը: Այժմ ստացված թիվը բաժանեցի նրանց միջև եղած բաժանումների թվին: 1մլ- իմ սանդղակի բաժանման արժեքն է:


Комментариев нет:

Отправить комментарий