Բաժիններ

пятница, 21 апреля 2017 г.

Հեծանվային հաշվառում

Այսօր միջին և ավագ դպրոցների մի խումբ սովորողներով անցկացրեցինք հեծանվային հաշվառում: Ստուգեցինք բոլոր այն հեծանիվները, որոնք մեր դպրոցում են գտնվում: Սովորեցինք թե ինչպես կարող ենք հեծանիվները ճիշտ տեղավորել, ստուգեցինք արգելակման համակարգը, արդյո՞ք ունեն հենակներ թե ոչ, դիմացի և հետևի փոխանցման համակարգերը: Ինչպես նաև նշեցինք անսարք հեծանիվները և առանձնացրինք: Հաշվեցինք հեծանիվները, ինչպես նաև սաղավարտների քանակը: Ստուգեցինք հեծանիվների ակները: Այս հաշվառումը շատ օգտակար էր մեզ համար, քանի որ մենք հաճախ ենք մասնակցում հեծանվաերթերի և այդ ժամանակ կարող են պետք գալ այն ամենը ինչը սովորեցինք հաշվառման ընթացքում:Էլլադա և Աննա: Շնորհակալություն:

Комментариев нет:

Отправить комментарий