Բաժիններ

пятница, 12 мая 2017 г.

Այսօր կրթահամալիր հյուր էր եկել արվեստագետ, շատ տաղանդավոր, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին: Նա նաև դասավանդել է ընկեր Անիին՝ ում մոտ մենք սովորում ենք այն, ինչ ժամանակին ինքն է սովորեցրել ընկեր Անիին: Մեզ պատմեց իր կենսագրությունից՝ թե ինչպես է ընդունվել համալսարան, որ տարիքում է սկսել սովորել: Նրանք հիմա պատրաստվում են ալբոմ թողարկել, մենք նրանց աշխատանքի պրոցեսը տեսանք էկրանին: Լիլիթ Մելիքյանը առաջին մարդն է մեր հանրապետությունում, ով կիրառել է բատիկ արվեստը: Վերջում մենք ինքներս էլ մեր աշխատանքները ցույց տվեցինք: Նրան շատ դուր եկան դրանք:

Комментариев нет:

Отправить комментарий