Բաժիններ

среда, 7 июня 2017 г.

Օր, որը մոռանալ չի լինի

Մեր ճամբարային օրերը շարունակվում են, և մենք կրկին տպավորություններով լի ենք: Այսօր կրկին մասնակցեցինք ընդանուր պարապմունքին, երբ վերջացավ հավաքվեցինք մեր սենյակում  քնարկեցինք ինչ ենք անելու, և ճանապարհ ընկանք:
 Նախ գնացինք Զանգու գետը աղբից ազատելու, համտեսեցինք ընկեր Լիլիթի պատրաստած կարկանդակներն իրոք շատ համեղ էին, նստեցինք հանգստացանք և շարժվեցինք դեպի մանկական երկաթուղի (գնացքի գծերով) մենք հասանք և նստեցինք գնացքը, շատ հաճելի էր գնացք նստելը:
Իսկ հետո գնացինք մանկական երկաթուղու այգի, բաժանեցինք «Ամառ 2017» տեղեկատվական թերթիկները նստեցինք, հանգստացանք, մենք աղջիկներով գնացինք ուրախ բլուրներ նստելո,ւ բայց Էլլադան չնստեց մենակ ես և Նվարդը: Իսկ հետո գնացինք մեր ջոկատի մոտ պաղպաղակ կերանք նստեցինք, հանգստացանք, չնայած Միքայելը շատ հոքնեցրեց մեզ: Ամեն ինչ վերջացրեցինք և գետնանցումով գնացինք դեպի դպրոց, շատ հետաքրքիր անցավ այտեղ մենք բոլորով գոռում էինք և մեր ձայնը արձագանքում էր այդտեղ:

Մեր ջոկատի երեխաները մեզանից առաջ էին գնում, իսկ մենք՝ աղջիկներով իրենցից հեռու էինք: Պատին մի նկար տեսանք, շատ վախեցանք բարձր գոռացինք և վազեցինք ընկեր Լիլիթի մոտ, իսկ Միքայելը եկավ մեր մոտ  և նորից ուզում էր վախեցներ, դուրս եկանք այդտեղից մի քիչ հանգստացանք և շարժվեցինք դեպի դպրոց: 

вторник, 6 июня 2017 г.

ճամբարային երկրոդ շաբաթը և եկրորդ օրը

Ինչպես միշտ շատ հետաքրքիր անցավ մեր ճամբարային օրը: Առավոտ Ընդհանուր պարապունքին մենք պարեցինք մեր սովորած պարերից:


 Մենք այսօր ավարտի բերեցինք մեր ճամբարի դրոշը: Այն շատ գեղեցիկ էր, իմ նշանը նման էր արևի:


Իսկ հետո մեր ջոկատը բաժանվեց երկու խմբի, մի խումբը պետք էր գնար  երգի, իսկ մյուսը աշխարագրության:


Ամեն ինչ ավարտեցինք և գնացինք ընդմիչման, իսկ հետո մենք պետք է հանդիպեինք ,,Վան ազգագրական երգի և պարի խմբի հետ:

понедельник, 5 июня 2017 г.

Մեր ճամբարային 2-րդ շաբաթը

Մեր ճամբարային 2-րդ շաբաթը անցավ ինչպես միշտ շատ հետաքրքիր: Մենք մեր ջոկատի երեխաներով պետք է պատրաստեինք մեր դրոշը մոլորակների տեսքով, նախ արեցինք ռեզերֆը և միջեվ ռեզերֆի չորանալը մենք գնացինք պարելու: Իսկ հետո վերադարցանք և ներկեցինք մոլորակները, վերջացրեցինք և թխթերի վրա նկարեցինք մարդ, տուն, և ծառ, այդպես Ընկեր Լիլիթը պետք է մեզ բնութագրել: Ամեն մեկի նկարով բնութագրեց մեզ Ընկեր Լիլիտը, այդպես մենք ավելի լավ ճանաչեցինք մեր ընկերներին:














суббота, 3 июня 2017 г.

ճամբարային 5-րդ օր

Իմ ճամբարի 5-րդ օրը անցավ շատ ուրախ, մենք նախատեսել եինք ուրախ խոհանոց, ուրախ խոհանոցում պետք է պատրաստեինք պիցցա: Նախ մենք կազմեցինք ցուցակ թե ինչ է մեզ պետք իսկ հետո գնացինք գնումներ կատարելու, վերջացրեցինք և գնացինք դպրոց: Դպրոցում մենք սկսեցինք պատրաստել բոլորիս շատ սիրելի պիցցան, ավարտեցինք, համտեսեցինք և գնացինք ֆիզկուլտի: Ես և իմ ընկերուհի Էլլադան գնացինք հեցանիվ քշելու իսկ մյուսները իրենց ուզած տեղերը գնացին: իսկ հետո մեր մոտ գրադարանի ժամներ, գրադարանում մենք կարդացինք (Փոքրիկ Իշխանը) մինչ կարդալը Վարդանը պատմեց ինչ, որ հիշում էր: