Բաժիններ

среда, 7 июня 2017 г.

Օր, որը մոռանալ չի լինի

Մեր ճամբարային օրերը շարունակվում են, և մենք կրկին տպավորություններով լի ենք: Այսօր կրկին մասնակցեցինք ընդանուր պարապմունքին, երբ վերջացավ հավաքվեցինք մեր սենյակում  քնարկեցինք ինչ ենք անելու, և ճանապարհ ընկանք:
 Նախ գնացինք Զանգու գետը աղբից ազատելու, համտեսեցինք ընկեր Լիլիթի պատրաստած կարկանդակներն իրոք շատ համեղ էին, նստեցինք հանգստացանք և շարժվեցինք դեպի մանկական երկաթուղի (գնացքի գծերով) մենք հասանք և նստեցինք գնացքը, շատ հաճելի էր գնացք նստելը:
Իսկ հետո գնացինք մանկական երկաթուղու այգի, բաժանեցինք «Ամառ 2017» տեղեկատվական թերթիկները նստեցինք, հանգստացանք, մենք աղջիկներով գնացինք ուրախ բլուրներ նստելո,ւ բայց Էլլադան չնստեց մենակ ես և Նվարդը: Իսկ հետո գնացինք մեր ջոկատի մոտ պաղպաղակ կերանք նստեցինք, հանգստացանք, չնայած Միքայելը շատ հոքնեցրեց մեզ: Ամեն ինչ վերջացրեցինք և գետնանցումով գնացինք դեպի դպրոց, շատ հետաքրքիր անցավ այտեղ մենք բոլորով գոռում էինք և մեր ձայնը արձագանքում էր այդտեղ:

Մեր ջոկատի երեխաները մեզանից առաջ էին գնում, իսկ մենք՝ աղջիկներով իրենցից հեռու էինք: Պատին մի նկար տեսանք, շատ վախեցանք բարձր գոռացինք և վազեցինք ընկեր Լիլիթի մոտ, իսկ Միքայելը եկավ մեր մոտ  և նորից ուզում էր վախեցներ, դուրս եկանք այդտեղից մի քիչ հանգստացանք և շարժվեցինք դեպի դպրոց: 

Комментариев нет:

Отправить комментарий