Բաժիններ

понедельник, 22 октября 2018 г.

Փոխադրություն. Զղջում

Մի խումբ ճամփորդներ որոշեցին գիշերել Վեդիյում մի որսուրդի տանը: Տանտիրոջ այտը կապած էր: Ճամփորդներից մեկը հարցրեց ինչու է փակ:
 -Մի ժամանակ հետաքրքրված էի որսորդությամբ, հրացանը ձեռքս վազում էի աղվեսի ետևից, հանկարծ ընկա մի մեծ փոսի մեջ, փորձեցի դուրս գալ չկարողացա: Փոսի մի ծայրից, պսպղուն աչքերով նայում էր ինձ, գալարվելով եկավ առաջ մի մեծ օձ: Գլուխը դրեց ծնկներիս ամբողջ մարմնով տեղաորովեց վրաս: Իմ տաքությունը կարծես նրան դուր էր գալիս: Հաջորդ օրը օձը դուրս եկավ փոսից, քիչ հետո մի նապաստակ գցեց փոսը կարծես ինձ համար նախաճաշ էր բերել, մտածեցի ձեռք չտալ իսկ հետո չորացած խոտեով կրակ վառեցի միսը խորովեցի մի մասը կերա, մյուս մասն էլ պահեցի օձին: Այտպես ընկերացանք 3օր օձը ինձ համար նախաճաշ էր բերում բայց ծարավին չդիմացա: Սկսեցի բարձր գոռալ ճանկել պատերը հարևանս կարծես ինձ հասկանում էր, օձը դուրս եկավ փոսից պոչը գցեց ներս բռնվեցի և նա ինձ ձգելով հանեց փոսից և ճանապարհեց դեպի գյուղ: Բավականին քայլեցի պտտվեցի հետ տեսնեմ վիզը ձգած ինձ է նայում: Մի քանի օր անցավ գյուղ օձ հավաքողներ եկան, լսեցին իմ պատմությունը և ուզեցին որ իրենց օգնեմ սկզբում չհամաձայնվեցի, իսկ հետո երբ ինձ փող առաջարկեցին գայթակղվեցի և համաձայնեցի, քանի մոտենում էի փոսին այտքան ավելի էր վախս շատանում, երբ հասանք թաքնվեցի թփերի ետևում, իսկ օձին պսպղուն քարերով, շվիյի ձայնով հանեցին դուրս փոսից, գցեցին վանդակը, իսկ օձը ինձ նկատեց: փորձում էր դուրս գալ վանդակից, բայց չկարողացավ նայեց դեմքիս և թքեց վրաս:  Նա այնպես նայեց ինձ, որ կարծես ասեր (մեր ընկերությունը դու գումարի համար վաճառեցիր): Դրանից հետո իմ դեմքի մի մասը սկսեց քայքայվել: Եվ մինչև հիմա հիշում եմ նրա դեմքը:

«Նա դրա իրավունքն ուներ»

Комментариев нет:

Отправить комментарий