Բաժիններ

вторник, 21 сентября 2021 г.

Անկախության տոնը Ստեփանավանում

 Օր առաջին


Այս տարի Անկախության օրը որոշեցինք նշել ՍտեփանավանումՀետաքրքիր ճամփորդության առաջարկը ստացել էնք ընկեր Ռինայից և ընկեր Դիանայից : Երկրորդ անգամ ենք Ստեփանավանում , բայց ամեն անգամ բացահատում ենք այս յուրահատուկ քաղաքըԱռաջին կանգառը եղավ դենդրոպարկումՄեզ տեղեկացրեցին , որ այնտեղ կան այնպիսի բույսեր և ծառեր որոնցից չենք գտնի Հայաստանի այլ մարզերումԱյնտեղի տարբերվող առանձնահատկություններից մեկն է նաև բնապահպանների տնակներըԱյստեղ կարող ես գալ և վայելել հրաշք բնությունըշնչել գերմաքուր օդն ու արբենալ:

Հաջորդ կանգառը եղավ Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտԱյնեղի տեղացի երեխաները պատմեցին մեզ եկեղեցու պատմությունըԿար միֆ , որ պետք է եկեղեցու շուրջ պտտվել յոթ անգամ և ընթացքում պահել երազանք : Եկեղեցու շուրջը տեսանք մի քանի նկարիչների , որոնք փորձում էին ստանալ եկեղեցու բնապատկերըԱյնուհետև եկանք հյուրանոցընթրեցինքքայլեցինք քաղաքով և օրն ամփոփեցինք խմբային խաղերով։





Օր երկրորդ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ստեփանավանում ենք, և մեր սպասելիքներն արդարացվում են այդ քաղաքի մասին: Վաղ առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Հնեվանք: Վանական համալիրը գտնվում է Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Բառերով նկարագրելն անիմաստ է. պետք է տեսնել սեփական աչքերով 7 րդ դարից մեզ հասած այդ մշակութային հուշարձանը:
Հնեվանքով հիանալուց հետո մի քանի կմ քայլեցինք դեպի Արևածագի ձոր: Մեր տանջանքները անիմաստ չէին, քանի որ այնտեղ մեզ սպասվում էր աննկարագրելի մի տեսարան: Հայաստանի շատ մարզերում ենք եղել , բայց Լոռու մարզը մեզ յուրովի է հյուրընկալում ամեն անգամ: Հյուրանոց վերադառնալուն պես , մեր սենյակի պատուհանից մեզ սպասվում էր մեր տեսած ամենասիրուն մայրամուտներից մեկը: Երեկոյան այնքան տարված էինք քննարկումներով և խաղերով, որ չնկատեցինք էլ թե ոնց լուսացավ: Այդ 3 օրն անցան մեկ ակնթարթի պես, դժվարությամբ, բայց կրկին հրաժեշտ տվեցինք Լոռու մարզին` կրկին վերադառնալու ակնկալիքով:





Комментариев нет:

Отправить комментарий