Բաժիններ

воскресенье, 28 ноября 2021 г.

Պոտսդամի կոնֆերանս

 Կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։

Սա երրորդ և վերջին հանդիպումն էր «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի միջև։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել Թեհրանում (Իրան) և Յալթայում (ԽՍՀՄ)։ Կոնֆերանսի նպատակը պարտված Երրորդ Ռայխի քաղաքական և տնտեսական հետագա ճակատագրի որոշումն էր։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին պարտված երկրների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին, ռազմական հանցագործների պատժին, ինչպես նաև կրթական և դատական համակարգերում փոփոխությունների իրականացմանը։

Комментариев нет:

Отправить комментарий