Բաժիններ

четверг, 26 ноября 2015 г.

մայրենի


 Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։
Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։
Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։
Գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ։
Եվ հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։
Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը. Էրգրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր, ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է: Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորր, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։

հանելուկներ

Հանելուկներ նվիրված Նոր տարվա տոնին

dzmer papik1_1
Մենք սպասում ենք անհամբեր,
Պապիկին այդ ալեհեր,
Նվերներ է նա բերում,
Մեզ հետ երգում ու պարում։
Պատասխան
***
Շատ գեղեցիկ տոն է այսօր
Լույս ու զարդ է շուրջբոլոր,
Երբ որ սկսվի մի նոր օր,
Ասելու ենք՝ շնորհավոր։
Պատասխան
***
Զմրուխտ կանաչ շոր է հագել,
Փայլուն սիրուն զարդեր կապել,
Գլխավոր զարդն է նոր տարվա
Դե, ո՞վ կասի, թե ի՞նչն է դա։
Պատասխան
***
Կանաչ ու շքեղ այդ ճյուղերի տակ
Ձմեռ պապիկը նվեր է դնում,
Հենց ժամացույցի զարկերն են խփում,
Գույնզգույն, սիրուն լույսեր են վառվում։
Պատասխան
***
Սպիտակ փափուկ ձյունից ծնված
Երեք գնդակ իրար վրա դրված,
Քիթը գազար է, աչքը՝ ապակի,
Նամակատարն է Ձմեռ Պապիկի։
Պատասխան
***
Մեծ ու փոքր, տղա, աղջիկ,
Սիրում են տոնն այս գեղեցիկ,
Տոնածառ են միշտ զարդարում
Երգում, պարում, ուրախանում։
Պատասխան
***
Պապիկը այդ ալեհեր ուժեղ է շատ ու բարի,
Սահնակ նստած ողջ գիշեր ուրախ-զվարթ ժպիտով,
նվերներ է բաժանում մանուկներին աշխարհի։
Պատասխան
***
Ձմռան տոնին ցուրտ անտառից
Հյուր կգա մեզ ասեղով լի
Կանաչ հագած գեղեցկուհի
Ո՞ր ծառն է դա, ո՞վ կասի։
Պատասխան
***
Կանաչ եղևնին հենց տուն է մտնում
Երեխաները ուրախ մոտ վազում
Դրանց օգնությամբ սիրուն եղևնուն
Շքեղ տոնածառ են դարձնում։
Պատասխան
***
Ձմեռ պապի փոքրիկ թոռնիկ,
Սիրուն աղջիկ կարմրաթուշիկ,
Իսկ անունը այդ աղջկա
Գեղեցկուհի՝…
Պատասխան
tonatsar zardarel_1

Կանաչապատում և խնամք


Առողջ և գրավիչ այգու համար կարևորագույն նշանակություն ունի բույսերի գրագետ ընտրությունը, խմբավորումն ու խնամքը: Այգին հիմնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեղանքի բնակլիմաըական պայմանները, լույսի և ստվերի առկայությունը, հողի տեսակը , քամու առկայությունը և կարևորագույն պայմանը՝ բույսերի ճիշտ ոռոգումը:

Այս ամենն ապահովելու համար մեզ մոտ մեկ նախագծի վրա աշխատում են երեք մասնագետ. լանդշաֆտային դիզայները ապահովում է այգու գրավչությունը, բուսաբանը՝ բույսերի ճիշտ ընտրությունը, տեղաբաշխումն ու տնկումը, ոռոգման
համակարգերի նախագծողը՝ գրագետ
նախագծված և մոնտաժված
ոռոգման ցանցը:
Կանաչապանման աշխատանքների ավարտին բուսաբանը տրամադրում է
տնկված բույսերի հետագա խնամքին վերաբերող գրքույկներ և տալիս
խորհրդատվություն դրանց խնամքի և ոռոգման վերաբերյալ:

Աշխատանքները ներառում են՝

- Սիզամարգերի հիմնում
Սիզամարգի երկարակեցությունը կախված է նախքան ցանքը կատարվող հողային
աշխատանքների որակից, օգտագործվող սերմի տեսակից, որակից և թարմությունից,
հետագա խնամքից / ճիշտ կազմակերպված ոռոգում, աէրացում, խուզում և այլն/:
Ապահովելու ցանկալի վերջնաարդյունք՝ մենք առանձին ուշադրություն ենք դարձրել վերոհիշյալ կետերից յուրաքանչյուրին: Սիզամարգի սերմը ներկրվում է << Լանդշաֆտ>>-ի կողմից շուկայի առաջատար դանիական “DLF- Trifolium” ընկերությունից: Սերմը նախատեսված է հատուկ մեր կլիմայական պայմանների համար, ունի թարմության վկայական, և պահվում է հատուկ չոր պայմաններում:

Աշխատանքների ավարտին պատվիրատուին սովորեցնում ենք հոգ տանել սիզամարգի մասին և տալիս հետագա խնամքի մանրամասն նկարագիր:
- Ծաղկանոցների, բլրակների, պատնեշների հիմնում
Սա է այն գոտին, երբ դիզայների ստեղծագործ միտքը ազատություն է ստանում և լիովին տարբեր բույսերը միավորվում են մեկ ներդաշնակ համադրության մեջ:

- Արհեստական սիզամարգերի հիմնում
Արհեստական ծածկույթի երկարակեցության համար կարևոր է ստորին շերտերի ճիշտ նախապատրաստումը և ծածկույթի որակը: Աշխատանքները կատարվում են պահպանելով անհրաժեշտ տեխնիկական նորմերը, իսկ սիզամարգը ներկրվում է ամերիկյան ”ACT Global” արտադրողից, որն հանդիսանում է ”FIFA”– ի նախընտրելի մատակարար:
- Այգիների խնամք
Աշխատանքները ներառում են՝ ծառերի և թփերի էտ, սրսկումներ, պարարտացում, տարածքի մաքրում և փխրեցում, սիզամարգի հնձում և այլն:
 

Ցանքերի խնամք

Ցանքերի խնամք, ագրոտեխնիկական միջոցառումների համալիր, կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում բույսերի աճը, զարգացումը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խնամքի ձևերը, դրանց համադրումը, ժամկետները և կատարման հաջորդականությունը կախված են բույսերի (աշնանացան կամ գարնանացան) կենսաբանական առանձնահատկություններից, մշակման նպատակից (հատիկի, կանաչ զանգվածի համար), ցանքի եղանակից (շարային, բնային, լայնաշար), բույսի հասակից, հողային, բնակլիմայական պայմաններից և այլն։ Հիմնական ձևերն են՝ աշնանացան բույսերի համար՝ աշնանային սնուցումը հանքային պարարտանյութերով (բարձրացնում է բույսերի ցրտադիմացկունությունը), ձնակուտակում, գարնանային սնուցում, փոցխում։ Գարնանացան բույսերի համատարած ցանքի դեպքում՝ ետցանքային տափանում (երաշտի շրջաններում), փոցխում, սնուցումներ։ Շարահերկ բույսերի համար՝ հողի միջշարային մշակում, փնջավորում, ծիլերի նոսրացում, սնուցումներ։ Բազմամյա խոտաբույսերի համար՝ գարնանային և ետքաղյա փոցխումներ, սնուցում։ Առանձին բույսերի համար կիրառվում են խնամքի հատուկ ձևեր՝ բուկլից, ծերատում, բճատում և այլն։ Խնամքի միջոցառումներից են նաև մոլախոտերիվնասատուների և հիվանդությունների դեմ ագրոտեխնիկական, կենսբանական, քիմիական և պայքարի այլ ձևերը, ոռոգումը։

ծաղիկնեռի խնամք

Ինչու է բույսին անհրաժեշտ ջուր

Ջուրը բույսերի կյանքում ունի շատ կարևոր նշանակություն: Եթե հիշենք, որ խոտային բույսերի մոտ 90% - ը ջուր է,ապա մենք կգիտակցենք, որ ջուրը դա առաջին հերթին կարևոր կառուցողական նյութ է հանդիսանում բույսերի հյուսվածքների համար: Բացի այդ, նրա միջոցով բույսերը ստանում են իրենց համար կենսական անհրաժեշտ սննդանյութերը: Բույսի արմատները կարող են յուրացնել հողում պարունակվող հանքային պարարտանյութերը միայն ջրում լուծված վիճակում: Ջուրը որոշում է նաև բույսի արտաքին տեսքը:

Ինչ ջրով ոռոգել բույսը

Զգայուն բույսերը ջրի որակի նկատմամբ ունեն հատուկ պահանջներ: Նախ նշանակություն ունի ջրի ջերմաստիճանը: Բույսը հնարավորինս պետք է ջրել սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Լավագույն տարբերակը ցնցուղում կամ ջրամանում միշտ ջրի պաշարներ ունենալն է, այս դեպքում այն միշտ կլինի սենյակային ջերմաստիճանի:. Եթե դուք ջուրը ուղղակի հավաքել եք հոսող ծորակից, ապա այն կարելի է պարզապես խառնել տաք ջրի հետ:

Կոշտ կամ փափուկ ջուր

Ի տարբերություն ջերմաստիճանի, ջրի կոշտությունը կարգավորելը քիչ ավելի բարդ է: Ծորակի ջուրը բացի մաքուր ջրից պարունակում է նաև մի շարք նստվածքներ, հիմնականում ալկալիներ, որոնք որոշիչ ազդեցություն են ունենում բույսերի վրա: Դրանք են կալցիումի և մագնեզիումի կարբոնատները: Որքան դրանց պարունակությունը ջրի մեջ շատ է, այնքան ջուրը կոշտ է համարվում:Ջրի կոշտությունը չափվում է աստիճաններով: Մեկ աստիճան կոշտությունը համապատասխանում է 10 մգ կրի պարունակությանը մեկ լիտր ջրում: Մշտապես կոշտ ջրով ոռոգելը անբարենպաստ ազդեցություն է թողնում բույսի վրա: Դրա հետևանքով մեծանում է հողի մեջ կրի պարունակությունը և այն դառնում է ավելի հբիմնային: Եթե ջրի կոշտությունը 10 աստիճանից բարձր չէ, ապա ամեն ինչ նորմալ է, քանի որ բույսերի մեծ մասին այսպիսի ջուրը բավարար է: Եթե ջրի կոշտությունը 10 - ից մինչև 15 աստիճան է, ապա պետք է ուշադրություն դարձնել այն բույսերի վիճակին , որոնք զգայուն են կրի պարունակության նկատմամբ: Եթե ջրի կոշտությունը 15 աստիճանից բարձր է, ապա այն պետք է հատուկ նախապատրաստել և նոր դրանով ոռոգել:Ջրի շատ բարձր կոշտության մասին կարելի է իմանալ ուշադրություն դարձնելով ծաղկամանի պատերին: Կավե ծաղկամանի պատերին սպիտակավուն բծերի առկայությունը վկայում են ջրի մեջ կրի բարձր պարունակության մասին: Հիմնային միջավայրի հանդեպ հատկապես զգայուն են հետևյալ բույսերը`Ազալիա , Կամելլիա,Անթուրիում,Հորտենզիա և Բրոմելիաների, Օրխիդեաների և Պտերների բոլոր տեսակները:

Ինչպես նվազեցնել ջրի կոշտությունը

Կան մի շարք ձևեր, որոշները շատ պարզ են, մյուսները պահանջում են որոշակի ջանքեր և համբերություն:

1. Թողնել ջուրը նստի -Այս մեթոդը թերևս ամենադյուրին և առավել մատչելին է: Նախքան ջրելը , պետք է թողնել ջուրը մեկ օր նստի, այս դեպքում առանձնանում են մի շարք նստվածքներ և ջուրը ավելի փափուկ է դառնում: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում քլորը գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի որակի լավացմանը

պատմություն


Հնդկաստան և Չինաստան
Արդեն Ք.ա. III հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Իսկ Չինաստանում առաջին պետությունները կազմավորվել են դեռևս Ք.ա. III հազարամյակում:
Արիացիները
Ք.ա. II հազարամյակում Հնդկաստան ներխուժեցին ռազմատենչ արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ նվաճեցին տեղի ժողովուրդներին և ստեղծեցին իրենց իշխանությունները: Արիացիները քանակապես զիջում էին տեղացիներին, սակայն ավելի կազմակերպված էին ու մարտունակ: Տեղի մեծաքանակ բնակչության նկատմամբ իշխանությունը պահպանելու համար արիացիներն ապրում էին մեկուսի: Հին հնդիկների կարծիքով մարդիկ առաջացել էին աստծո ստեղծած առաջին մարդու՝ Պուրուշիի մարմնի որևէ մասից: Ըստ այդ պատկերացման՝ մարդիկ բաժանվում էին վարնաների՝ հասարակական խմբերի: Սրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի զբաղմունք, իրավունքներ և պարտականություններ: Քրմերին աստված ստեղծել էր իր շուրթերից, ուստի քուրմը կարող էր խոսել աստծու անունից: Ռազմիկները ստեղծվել էին աստծու ձեռքերից: Գլխավոր ռազմիկն արքան էր: Արտադրողները՝ երկրագործները, արհեստավորներն ու առևտրականները, ստեղծվել էին աստծու ազդրերից: Ստրուկները ստեղծվել էին աստծու՝ ցեխից աղտոտված ոտքերից: Սրանք հողազուրկ աղքատներն ու ստրուկներն էին: Ուստի համարվում էին պիղծ և նրանց հետ շփվողը դատապարտվում էր: 
 
Աշոկա 
 
Երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքը Հնդկաստանից վերադարձավ, հնդիկներն ապստամբեցին և ստեղծեցին մի շարք պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Ք.ա. III դարում Աշոկա արքայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին: Արքան նվաճեց Հնդկական թերակղզու մեծ մասը: Նա հայտնի է որպես շինարար արքա: Ամենուրեք կառուցում էր պարսպապատ քաղաքներ, ճանապարհներ, ջրանցքներ: Հասարակ մարդկանց համար նա բացեց հիվանդանոցներ: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:
 
Ցին կայսրությունը
 
Դրանցից հազար տարի անց Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. III դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բա ժան վեց մար զե րի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:
 

մայրենի

1.  Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստա

նի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որը միշտ փչում (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում (տանել): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ է դառնում  (դառնալ) ու որպես անձրև տեղում է (տեղալ):

2. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:


Գեղեցիկ, հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր,
 ճերմակ, դալուկ, ծանր:
Գեղեցիկ լինել , հպարտ լինել , տգեղանալ , մեծանալ , փոքրանալ , չարանալ , չորանալ , թարմ լինել , խոնավ լինել ,  սևանալ , բարձրանալ , մանրանալ , ճերմակ լինել , ծանրանալ:

3.  Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր
կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստել , սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել ,  հագնել , փախնել, սառել, թռչել, կպնել:

4.  Նախադասությունները  լրացրո´ւ (ուղղակի խոսքեր գրի´ր):
Փոքրիկը խնդրեց.
-Հրեշը այստեղ է
-Ինչպես թե՚,-անհանգիստ ասաց իշխանը,-բայց ես ոչինչ չեմ կարող անել:
-այն է որ կարող ես, ուղակի չեք ուզում ,- բողոքեց տղան:
-բայց մենք ինչ պետք է անենք՚ ,-անհանգստացավ պապիկը:
-կռվել ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,-        :


5. Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել: Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն):
Ամեն օր ես արթնանում եմ ժամը ութին: Ես լողանում եմ , մաքրում ատամներս , հագնվում թմ , իսկ հետո նաև նախաճաշում:
Հայրիկս ինձ տանում է դպրոց: Դպրոցս ավարտվում է ժամը երկուսին: Դրանից հետո ես գնում եմ տուն:Տանը ես հանգստանում եմ , ճաշում եմ , և գնում եմ պարի: Պարը վերջացնելուց հետո ես վերադառնում եմ տուն և  անում եմ դասերս: Վերջացնելուց հետո ես նայում եմ հեռուստացույց , ճաշում եմ և գնում քնելու:

среда, 25 ноября 2015 г.

Percy Buttons

I have just moved to a house in Bridge Street. Yesterday a beggar knocked at my door. He asked me for a meal and a glass of beer. In return for this, the beggar stood on his head and sang songs. I gave him a meal. He ate the food and drank the beer. Then he put a piece of cheese in his pocket and went away. Later a neighbour told me about him. Everybody knows him. His name is Percy Buttons and he calls at every house in the street once a month and always asks for a meal and a glass of beer.

вторник, 24 ноября 2015 г.

Խեթական պետություն

Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետությունՓոքր Ասիայում։ Ստեղծվել է մ. թ. ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբԿուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել ՆեսանՀատտուսան և այլն։ Մ. թ. ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ. թ. ա. XVIII - XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։
Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը (ժամանակակից Հալեպը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ. թ. ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է խուռիների ազդեցությունը։ Մ. թ. ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ. թ. ա. XV - XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր ԱսիանՀայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, խուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ (սահհան) կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։ Թագավորից, թագավորական տան անդամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս զինվորները և քրմերը։ Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս։ Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ։ Ազատների և ստրուկների միջև կար ռազմագերիների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով։ Խեթական պետության կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները։
Խեթական պետության տնտեսությունը հիմնված էր անասնապահության և հողագործության վրա։ Հողագործությունը զարգացած էր գետերի հովիտներում, իսկ անասնապահությունն ուներ կիսաքոչվորական բնույթ։ Զարգացած էր արհեստագործությունը (թեև մետաղամշակությունը սահմանափակ էր) և առեաուրը։Առևտրականներն օգտվում էին հատուկ արտոնություններից։ Խեթական պետության ռազմական հզորության հիմքըռագմակառքերով բանակն էր։

մայրենի տնային

<<<<Բնութագրում եք պապին (գրավոր):>>>>

Այս պատմվածքի հեղինակի հայրը գլխավոր հերոսն է: Լինելով իննսունից բարձր տարիքի , պապիկը  շատ հաճախ էր ամենինչ մոռանում: Բայց հենց հիշում էր , ընկնում էր հիշողությունների գիրկը: Նա հաճախ էր հարցնում իր բարեկամների , որդիների վիճակի մասին: Իսկ երբ որ իմանում էր իր հարցերի պատասխանները , նա լռում էր և նայում էր պատուհանին:

Մուշեղ Գալշոյան. Էս հին ու նոր օրեր…



скачанные файлы (1)
-Պապի’ նոր տարին շնորհավո’ր:
-Պապի…
Քույրերիս երեխաները տղա, աղջիկ, մեծ, փոքր, լվացված-սանրված, թաց մազերով ներս են խուժում ,շրջապատում հորս:
Հայրս նստած է վառարանի մոտ, թևերը ծնկերին ծալած և իննսուն տարիների հեռվից մշուշոտ հայացքով նայում է պատուհանից դուրս: Մեր պատուհաները բացվում են դեպի հարավ, հայրս այդ մեկը հաստատ գիտի, ավելի ճիշտ գիտեր: Հիմա,այս պահին, ես վստահ չեմ, թէ հայրս հիշում է ուրտեղ է գտնվում ինքը, որ կողմն է նայում և ովքեր են դիպչում ծնկներին, հանգչող իր աջին :
Երեխաները հերթով բռնում են հորս աջը:
-Քո նոր տարին շնորհավոր, պապ, գոռում է Արտաշը:
-Աշո’տ, -ձայն է տալիս հայրս, – դո՞ւ ես :
-Հա,պապ, -առաջ է գալիս Աշոտը,- նոր տարիտ շնորհավոր:
-Աշոտ,դու հոս ինչ կանիս, գառները ո՞վ քշե:
Տարիներ առաջ, երբ կառու_ցում էինք մեր այս տունը, և հայրս պահանջեց,որ բոլոր պատուհաները բացվեն դեպի հարավ, այն ժամանակ նա իր էրկրի մասին դեռ կարգին պատմություններ էր անում տեղը-տեղին, ու նա հիշում էր նաև, որ էրկրում իրենց գառնարածը Աշոտ անունով  մի տղա էր, որ վարդավառի էն առավոտ գառների հետ բարձրացավ դեպի Սև սար և գառների հետ էլ չվերադարձավ:
-Գառներն ո՞վ է քշե ,Աշոտ, կրկնեց հայրս:
-Պապի, ինչ գառներ, գառ չունենք: Ձմեռ է, պապ, նոր տարի է, -Աշոտը գոռաց հորս  ականջին, -նոր տարի…նոր տարի…
-Հա ,պապա,նոր տարի:
-Հայլեեե, -հայրս տմբտմբացրեց գլուխը և փորձեց ավելի հարմար նստել: -Էս հին ու նոր օրեր, -երգեցիկ, օրհնանքի պես ասաց հայրս,և Աշոտն օղու բաժակը խցկեց հորս բուռը,  -էս մամռոտ օրեր…էս ո՞ր թիվն է: -Հարցրեց հայրս:
-Յոթանասունհինգ, պապ, յոթանասունհինգ:
-Յոթանասունհինգ… Մուշեղ հո՞ս է …Մուշեղ ,աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղա’ղ է, -պատասխանեցի ես, և քույրերիս երեխաները բարձրաձայնեցին
-Խաղա’ղ է ,պապի,խաղա’ղ:
-Խաղաղ ու խաղա՞ղ է…Մեր էրկրի կողմն թվանքի ձեն չի լսվի՞:
-Հայրս առավ աթոռին հենված ձեռնափայտը, փորձեց ոտքի կանգնել և զգաց ,որ մի բան խանգարում է :
-Էս ի՞նչ է, -ցույց տվեց ամուր բռնած բաժակը:
-Բաժակը է ,պապի , մեջը արաղ է: Խմի’ր : Գինի է:
-Գինի : -Հայրս կում-կում խմեց մինչև վերջ, ապա նորից թևերը ծալեց ծնկներին և, հայացքը պատուհանից դուրս, լռեց:
Քիչ հետո հարց տվեց.
-Մուշեղ, Տոնեն էս տարի արաղ շա՞տ ուներ…
Տարիներ առաջ, երբ հայրս իր էրկրի մասին կարգին պատմություններ էր անում տեղը տեղին , առիթով հիշում էր նաև, որ իր փոքր եղբարը՝ Մուշեղը,տեսար, մի քանի ոչխար քշում-իջնում էր Մշո դաշտ, տունե ի տուն և երկու-երեք օր հետո վերադառնում մի տիկ Գինի շալակած:
-Մուշեղ, -հետո ասաց հայրս, -գարնան ծովասարի արտերն ի՞նչ ցանենք: Գարի ցանե՞նք, թե՞ գլգիլ:
-ԷԷ, Օվե, -հորս համերկրացի Գրիգոր գլուխը տարավ բերեց, -Աստված քու տունը չավերի, Օվե, դու էդ ո՞ւր ես հասել: -Եվ նա մեկեն ու տաք սկսեց երգել:
-Սասնո կելներ բարակ ծուխ, Հոյ նուբար… պարեք, նժեր, -երգի հանգվույն կանչեց քեռի Գրիգորը, -Սասնո սարեր քար ու բար, Հայ նուբար…շախով պարեք, իմ խորոտիկ նժեր: -Խրախուսեց քեռի Գրիգորը: -Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ Նուբար, կանաչ վարոց Հոտաղներ, Հայ Նուբար, գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար: Հայ Նուբար, Նուբար Նուբար…
-Օվե, -կանչեց հորս համերկրացին, էս ինչքան թոռ ունես…Պարեք, իմ նախշուն, իմ կապույտ նժեր, պարե’ք: Դաշտով կանցներ ջուխտակ գետ, հայ Նուբար, մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ: Հայ Նուբար, Հայ Նուբար,Նուբար,Նուբար…
Մուշեղ, – չոր ձայն տվեց հայրս, – կխաղա՞ս: Հա՞:
Կխաղա’ս, կռվարար կրկնեց հայրս: -Էսօր ապրել մեռնելու օր է, դու կերգիս ու կխաղաս:
-Ի՞նչ է, Օվե, -գոռաց հորս համերկրացին, -քու ուզածն ի՞նչ է :
-Բա է՞դ խօսք էր, Մուշեղ, կռվարար պատասխանեց հայրս, -երեկ չէ մեր խուփը ջարդավ: Մենք Գալշոյ Մանուկի տղեքն էղնինք ու մեր գութան կանգնի: Հա: Մեր գութան կանգնի: Էս գիշեր բաբոն, թե սարից իջնի, ի՞նչ պատասխան կտաս:
Պապի, հորս ականջի մոտ կանչեց Աբրահամը, -ի՞նչ գութան, ի՞նչ խուփ, Նոր տարի է, նոր տարիի…
-Նոր տարի՞:
-Հա, պապ,Նո’ր, տարի:
-Հայեեե…Հեռու -հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս : -Էս հին ու նոր օրեր..էս մամռոտ օրեր…Մուշեղ հո՞ս է:
-Հա, պապի ,էստող է:
-Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղաղ է, հայրիկ:
-Խաղաղ է, պապ, բարձ_րաձայնեցին երեխաները, Խաղաղ է…
-Խաղաղ ու խաղաղ է…Դե Աստծու բարին, ձգուկ փառք տիրոջ:

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց(Տարոնի գավառում ) - 440 թ. փետրվարի 17Վաղարշապատ (այժմԷջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։[3][4]Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևMesrob Mashtots 1885.jpgորագույն դեր ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման համար[3][5]։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների վրացերեն[6][7][8][9] և աղվաներեն [7][9][10] այբուբենների ստեղծողն է։
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատեսԿորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես ԽորենացուՂազար Փարպեցու,Մովսես ԿաղանկատվացուԿարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

понедельник, 23 ноября 2015 г.

մայրենի

23.11.2015
Լրացուցիչ աշխատանք
Բանաստեղծության քննարկում, վերլուծում

Լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծությունն անգիր եք սովորում։

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…
Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Ներկայացրու այս բանաստեղծությունը պատկերող նկարը:
Ինչպե՞ս է կապվում շան կերպարը աշունը ներկայացնող պատկերների հետ։
Բանաստեղծությունը վարժ կարդալ սովորիր։
 Այս բանաստեղծությունը ներկայացվում է շան դեմքից :
Շունը իր թախծոտ աչքերով նայում է աշնանը:

Աշուն էր, պայծառ աշուն…



Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…
Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Percy Buttons

I have just moved to a house in Bridge Street. Yesterday a beggar knocked at my door. He asked me for a meal and a glass of beer. In return for this, the beggar stood on his head and sang songs. I gave him a meal. He ate the food and drank the beer. Then he put a piece of cheese in his pocket and went away. Later a neighbour told me about him. Everybody knows him. His name is Percy Buttons and he calls at every house in the street once a month and always asks for a meal and a glass of beer.

A վիտամին (առողջ ապրելակերպ)


Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ` նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ: Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող«ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:

Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն): A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն: 

четверг, 19 ноября 2015 г.

No Wrong Numbers

Mr James Scott has a garage in Silbury and now he has just bought another garage in Pinhurst. Pinhurst is only five miles from Silbury, but Mr Scott cannot get a telephone for his new garage, so he has just bought twelve pigeons. Yesterday, a pigeon carried the first message from Pinhurst to Silbury. The bird covered the distance in three minutes. Up to now, Mr Scott has sent a great many requests for spare parts and other urgent messages from one garage to the other. In this way, he has begun his own private ‘telephone’ service.

среда, 18 ноября 2015 г.

Պայմանք տղայոց ընտրութեան


Արեւելք գտնուող քարոզիչներուն գրեց, որ ընտանոք փոքրահասակ  տղաքներ 
ղրկեն ի Վենետիկորոնք ըլլան ազնիւևքաղցրաբարոյհոգեսէրքբարեպաշտ ընտանեաց զաւակներ,սրամիտքընթերցասէրք և ընդունակ ուսմանց:
Խստիւ պատուիրէր որ լաւ ընտրութիւն ընենքննեն անոնցկազմուածը՝ որ տկար և հիւանդոտ չըլլանփորձեն զանոնք,բացատրեն թե ինչ է կրօնաւորութիւնըդժուարութիւններ  դնենառջեւնինորպէս զի աւելի եւս յայտնի ըլլայ անոնց կոչումունենալը կամ ոչԿը գրէր որ չընդունին ծնողաց մէկ հատիկզաւակներըբայց միայն եթէ ուխտած ըլլան Աստուծոյ նուիրելուզանոնք:
 Տարիքի մասին՝ ամենէն փոքր 12-ամեայ և ամենէն մեծ 16-ամեայ տղաքը կընդունէրԴարձեալ տղայոց ընդունելութեան արգելքներ էին արտաքին պակասութիւնքինչպէս չափազանց հասակի կարճութիւնըշիլ և շատ խաղացող աչքերըև այլնչէր ընդունէր նաեւ ձառագէմներըև ուրիշ որևէ արատաւորներըվասն զի արտաքինը յաճախ ներքնոյն հայելին էկըսէր. «Ազնիւ իւղերը հասարակ անոթներու մէջ չէն պահուիրՄինչդեռ դիմաց չափակցութիւնը և արտաքին բարեձեւութիւնը շատ անգամ հոգւոյն գեղեցկութեան նշաններ են»: Միւս կողմանէ կընտրէր աւելի աղքտներուն քան հարուստերուն զաւակները. «Եթե երկու տղաք ըլլանկը գրէրմին աղքատ և ազնիւիսկ միւսը՝ հարուստ և պակասաւորպետք է առաջինը ընտրէք՝ քան վերջինըՆայեցէք որ աղքատներուն որդիքը ընտրէք և ղրկէքմիայն թէ սրամիտ և հեզաբարոյ ըլլանընդհանրապէս աղքատները խոնարհ և հլու կըլլանմինչդեռ հարուստերուն զաւակները բարձրամիտ և համարձակ կըլլան»: