Բաժիններ

четверг, 26 ноября 2015 г.

Կանաչապատում և խնամք


Առողջ և գրավիչ այգու համար կարևորագույն նշանակություն ունի բույսերի գրագետ ընտրությունը, խմբավորումն ու խնամքը: Այգին հիմնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեղանքի բնակլիմաըական պայմանները, լույսի և ստվերի առկայությունը, հողի տեսակը , քամու առկայությունը և կարևորագույն պայմանը՝ բույսերի ճիշտ ոռոգումը:

Այս ամենն ապահովելու համար մեզ մոտ մեկ նախագծի վրա աշխատում են երեք մասնագետ. լանդշաֆտային դիզայները ապահովում է այգու գրավչությունը, բուսաբանը՝ բույսերի ճիշտ ընտրությունը, տեղաբաշխումն ու տնկումը, ոռոգման
համակարգերի նախագծողը՝ գրագետ
նախագծված և մոնտաժված
ոռոգման ցանցը:
Կանաչապանման աշխատանքների ավարտին բուսաբանը տրամադրում է
տնկված բույսերի հետագա խնամքին վերաբերող գրքույկներ և տալիս
խորհրդատվություն դրանց խնամքի և ոռոգման վերաբերյալ:

Աշխատանքները ներառում են՝

- Սիզամարգերի հիմնում
Սիզամարգի երկարակեցությունը կախված է նախքան ցանքը կատարվող հողային
աշխատանքների որակից, օգտագործվող սերմի տեսակից, որակից և թարմությունից,
հետագա խնամքից / ճիշտ կազմակերպված ոռոգում, աէրացում, խուզում և այլն/:
Ապահովելու ցանկալի վերջնաարդյունք՝ մենք առանձին ուշադրություն ենք դարձրել վերոհիշյալ կետերից յուրաքանչյուրին: Սիզամարգի սերմը ներկրվում է << Լանդշաֆտ>>-ի կողմից շուկայի առաջատար դանիական “DLF- Trifolium” ընկերությունից: Սերմը նախատեսված է հատուկ մեր կլիմայական պայմանների համար, ունի թարմության վկայական, և պահվում է հատուկ չոր պայմաններում:

Աշխատանքների ավարտին պատվիրատուին սովորեցնում ենք հոգ տանել սիզամարգի մասին և տալիս հետագա խնամքի մանրամասն նկարագիր:
- Ծաղկանոցների, բլրակների, պատնեշների հիմնում
Սա է այն գոտին, երբ դիզայների ստեղծագործ միտքը ազատություն է ստանում և լիովին տարբեր բույսերը միավորվում են մեկ ներդաշնակ համադրության մեջ:

- Արհեստական սիզամարգերի հիմնում
Արհեստական ծածկույթի երկարակեցության համար կարևոր է ստորին շերտերի ճիշտ նախապատրաստումը և ծածկույթի որակը: Աշխատանքները կատարվում են պահպանելով անհրաժեշտ տեխնիկական նորմերը, իսկ սիզամարգը ներկրվում է ամերիկյան ”ACT Global” արտադրողից, որն հանդիսանում է ”FIFA”– ի նախընտրելի մատակարար:
- Այգիների խնամք
Աշխատանքները ներառում են՝ ծառերի և թփերի էտ, սրսկումներ, պարարտացում, տարածքի մաքրում և փխրեցում, սիզամարգի հնձում և այլն:
 

Комментариев нет:

Отправить комментарий