Բաժիններ

четверг, 26 ноября 2015 г.

հանելուկներ

Հանելուկներ նվիրված Նոր տարվա տոնին

dzmer papik1_1
Մենք սպասում ենք անհամբեր,
Պապիկին այդ ալեհեր,
Նվերներ է նա բերում,
Մեզ հետ երգում ու պարում։
Պատասխան
***
Շատ գեղեցիկ տոն է այսօր
Լույս ու զարդ է շուրջբոլոր,
Երբ որ սկսվի մի նոր օր,
Ասելու ենք՝ շնորհավոր։
Պատասխան
***
Զմրուխտ կանաչ շոր է հագել,
Փայլուն սիրուն զարդեր կապել,
Գլխավոր զարդն է նոր տարվա
Դե, ո՞վ կասի, թե ի՞նչն է դա։
Պատասխան
***
Կանաչ ու շքեղ այդ ճյուղերի տակ
Ձմեռ պապիկը նվեր է դնում,
Հենց ժամացույցի զարկերն են խփում,
Գույնզգույն, սիրուն լույսեր են վառվում։
Պատասխան
***
Սպիտակ փափուկ ձյունից ծնված
Երեք գնդակ իրար վրա դրված,
Քիթը գազար է, աչքը՝ ապակի,
Նամակատարն է Ձմեռ Պապիկի։
Պատասխան
***
Մեծ ու փոքր, տղա, աղջիկ,
Սիրում են տոնն այս գեղեցիկ,
Տոնածառ են միշտ զարդարում
Երգում, պարում, ուրախանում։
Պատասխան
***
Պապիկը այդ ալեհեր ուժեղ է շատ ու բարի,
Սահնակ նստած ողջ գիշեր ուրախ-զվարթ ժպիտով,
նվերներ է բաժանում մանուկներին աշխարհի։
Պատասխան
***
Ձմռան տոնին ցուրտ անտառից
Հյուր կգա մեզ ասեղով լի
Կանաչ հագած գեղեցկուհի
Ո՞ր ծառն է դա, ո՞վ կասի։
Պատասխան
***
Կանաչ եղևնին հենց տուն է մտնում
Երեխաները ուրախ մոտ վազում
Դրանց օգնությամբ սիրուն եղևնուն
Շքեղ տոնածառ են դարձնում։
Պատասխան
***
Ձմեռ պապի փոքրիկ թոռնիկ,
Սիրուն աղջիկ կարմրաթուշիկ,
Իսկ անունը այդ աղջկա
Գեղեցկուհի՝…
Պատասխան
tonatsar zardarel_1

Комментариев нет:

Отправить комментарий