Բաժիններ

понедельник, 6 ноября 2017 г.

Հասարակագիտություն


Ազատություն

Ազատություն…Ի՞նչ ենք հասկանում ազատություն ասելով…Շատերը կասեն անել այն, ինչ ուզում ես, մնալ նա, ով ուզում ես, լինել նա, ով ուզում ես, ասել այն, ինչ ուզում ես… Սակայն այդպես է դա՞…Կարո՞ղ է լինել արդյոք ազատություն…Այս հարցը պարադոքս է միանշանակ…Մի կողմից մենք ծնվում ենք ազատ, սակայն մյուս կողմից հավերժ պայքարում դրա համար, անվերջ ձգտում, սակայն այդպես էլ չենք հասնում դրան…Ինչու՞…Քանի որ մինչև հասուն դառնալը մեր ազատությունն ուրիշների ձեռքում է, իսկ հետո մենք արդեն ինքնակամ ենք տալիս մեր ազատությունն ուրիշների ձեռքը…Մենք մեր կամքից անկախ, նույնիսկ խուսափելով դրանից՝ միևնույն է կազմում ենք սոցիումի մաս, որում չկան անհատներ, կան միայն ամբողջի մասեր…Եվ ի՞նչ ազատության մասին արդեն կարող է լինել խոսքը, եթե ինքներս մեզ ենք արդեն շղթայում պարտադիր կերպով անթերի, անսխալ լինելու գաղափարով, ստեղծում ծուղակ մեր սեփական մտքերով և ինքնակամ ցատկկում այդ ծուղակը…Մենք ինքներս դառնում ենք մեր ազատության համար մեկ խոչընդոտը, սակայն ի՞նչ անել…Միգուցե հրաժարվե՞լ սոցիումից…հանուն ազատության, ո՞րն է ավելի գրավիչ…Ազատությունը, այո՞…Իսկ գիտեք այդ դեպքում շատ լավ, մոդայիկ բառ են սկսում կիրառել…Սոցիոպատ…Որտե՞ղ ենք հասել…Ազատության համար պայքարող մարդը կոչվում է սոցիոպատ…Վստահ եմ այդքան էլ գրավիչ գաղափար չէր…Դառնալ հասարակության աչքերում հոգեպես անհավասարակշիռ մեկը, ումից արդեն հենց հասարակությունն ինքն էլ կսկսի խուսափել…Սարսուռ անցավ չէ՞ այդ մտքից…Նշանակում է դու նույնիսկ մտքով էլ ազատ չես…Տեսա՞ր, որ ճիշտ էի…Ինչի՞ց կռահեցի…Քանի որ դու արդեն այնքան ես ադապտացվել այդ հասարակությանը, այնքան ես սովորել քո պարզապես մաս լինելու մտքի հետ, որ միայն մեկ մտքից, որ ազատության պատճառով նույնիսկ կզրկվես այդ ամբողջի չնչին մասը լինելու զազրելի դերից, դու արդեն սարսռում ես և փորձում ազատվել այդ մտքերից…Սոցիումն արդեն մակաբույծ որդի նման չափից դուրս է հասել քո մտքերի այն խորքերը, որոնք մի ժամանակ միգուցե զբաղված եղել են Ազատությունով…Միայն թե չսկսես նորից. ֊Ինչպես թե…Այդ ես եմ ընտրում այն, ինչ ուզում եմ…Ուզում եմ դառնալ լրագրող, ոստիկան, երգիչ, դառնում եմ, ուզում եմ այս ինչ բանը հագնել, ուտել, ունենալ, այդպես էլ անում եմ, դա իմ կամքն են և մտքերը…Ի՞նչ հասարակություն… Իսկ ես կհարցնեմ՝. ֊Վստա՞հ ես…Բայց դու այդ ամենն ընտրում ես, այդ ամենի մասին գիտես, քանի որ հասարակությունն է քեզ այդ ամենը ցույց տվել,նա է իգնել, որ քո մոտ առաջանա այդ ցանկությունը դրանք ընտրելու…Հիմա ի՞նչ կասես…Դե իհարկե ոչինչ, բայց երևի քո մոտ սխալ կարծիք առաջացավ իմ մասին, չէ՞…Ինչու՞ եմ ես խլում վերջին հույսդ անգամ, որ այդ պայքարում դու կհաղթես, եթե քեզ հենց հույսն ու պայքարն էլ օգնում են ապրե՞լ… Ես նման ոչ մի ոչ ասացի և ոչ էլ արեցի, ավելին ասեմ, ես չէի էլ կարող դա անել, ես չեմ կարող լինել դաժան և վերջին կաթիլն էլ վերցնել «ազատությանդ», քանզի ինքս էլ գիտեմ, թե դա ինչ է…Եվ ես այս ամենն ընդունելով ու հասկանալով էլ նույնիսկ մի քիչ առաջ չգնացի այդ պայքարում, քանի որ նույնիկս սրանք իմ մտքերը չեն, ինձնից առաջ ըստ քեզ չե՞ն ասել արդեն… Միլիոնավոր անգամներ…Ես պարզապես կրկնեցի ևս մեկ անգամ…Չդադարեցնեք պայքարը, եթե դա միակ բանն է, ինչ ձեզ մնացել է, բայց նաև ընդունեք, որ ի սկզբանե պարտվել եք…Ահա ազատության պարադոքսը՝ պարտված հաղթանակ…


Խրախուսանք և պատիժ

Կատարելության հասնելու համար Աստված բազում ունակություններ է շնորհել մարդուն: Ունակություններ,որոնք ճիշտ դաստիարակության և ուսուցման արդյունքում ծաղկում են կամ սխալ դաստիարակության հետևանքով անհետանում են:Ուստի ճիշտ դաստիարակությունը մեծ նշանակություն ունի և կարող է մարդուն կատարելության հասցնել: Դաստիարակության և ուսուցման գործում խրախուսելը և պատժելը երկու կարևոր գործոններ են ու կարևոր դեր ունեն մարդկանց ունակությունների ծաղկման մեջ: Մարդը բնազդաբար ցանկանում է հարգանք վայելել: Մարդու հոգին դրվատանքի ու գնահատանքի ծարավ է ,ուստի ուրիշների կողմից հնչող խրախուսանքը մղիչ գործոն է համարվում մարդու մոտ: Խրախուսանքի ներքո մարդը կարող է ցանկալի քայլեր անել և ճիշտ ուղիով ընթանալ: Իսլամական դաստիարակության մեջ խրախուսանքը պատվիրված է: Աստվածային մարգարեները և իսլամ կրոնում 12 իմամները այաներ ընթերցելով մարդկանց դրախտի մասին էին ավետում և ժողովրդին կոչ էին անում հավատալ Աստծուն և լինել բարեպաշտ ու նրանց՝ հանդերձյալ կյանքի մասին բարի խոստումներ էին տալիս: Սուրբ Ղուրանում և Մոհամմեդ մարգարեի գերդաստանից հասած ավանդապատումներում կարևորվում են բարությունը,փոխըմբռնումը, բարի խոսքը, խրատը, հանդուրժողականությունը և քարոզը, որոնցով մարդիկ գնան դեպի կրոն և արդյունքում առաջնորդվեն դեպի Աստվածային լուսավոր և ճշմարիտ ուղին: Խրախուսելը կարելի է ուղղակի և անուղղակի մասերի բաժանել: Անուղղակի մեթոդները և դրական ներշնչումները կարող են ավելի կառուցողական և ավելի ազդեցիկ լինել: Որպես օրինակ՝ երեխաների և պատանիների մեջ պաշտելու ցանկությունը խորացնելու համար կարելի է ուղղակի և պարզաբանումներով տրամաբանորեն բացատրել Աստծո գոյությունը և Աստծուն պաշտելու անհրաժեշտությունը: Մերթ անուղղակի եղանակով և արարչության համակարգի հրաշալիքների ծանոթացմամբ , մարդուն մղել խորհելու արարչության մասին: Ճիշտ ու արժանի մարդկանց խրախուսելը մեծ նշանակություն ունի ուրիշների վերաբերունքը բարեփոխելու գործում,քանզի նրանց մոտ ևս առաջանում են դրդապատճառներ առաքինություններ ձեռք բերելու ուղղությամբ ջանալու համար: Դրական քայլ կատարած անձանց խրախուսելու կապակցությամբ պետք է այնպիսի կետեր հաշվի առնվեն ,որպեսզի խրախուսանքը արդյունավետ լինի: Առանց այդ կետերի հարգմամբ խրախուսելը ազդեցիկ չի լինի կամ էլ բացասական ազդեցություն է թողնելու: Առաջին՝ յուրաքանչյուր անհատի պետք է խրախուսել այն ինչով ,որը նրա համար մեծ արժեք ունի,որովհետև կարող է ենթադրենք մի նվեր մի անձնավորության համար չափազանց կարևոր ու հետաքրքիր լինի,իսկ մեկ ուրիշի համար անհետաքրքիր ու անարժեք: Երկրորդ՝ խրախոսելը չպետք է որպես անհատի աշխատավարձ ընկալվի,քանզի այդ դեպքում բնական է,որ խրախուսանքի ենթարկված անհատը կզգա ,որ իրեն վճարել են իր կատարած աշխատանքի դիմաց ու ոչ մի խրախուսանք էլ չի եղել: Իսկ երրորդ կետն այն է,որ մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար: Քանզի եթե տարածություն առաջանա անհատի բարի գործի և նրա խրախուսանքի միջև ապա դրա ազդեցությունը կթուլանա: Բազում դեպքերում տեղին խրախուսելը կարող է անհատին ոգևորել ավելի վճռակամորեն կտրի իր ճանապարհը:Հակառակ դեպքում հակառակ ազդեցություն կթողնի: Իսկ այժմ ձեզ կպատմեմ մի չափազանց հետաքրքիր պատմություն,որը ցույց է տալիս խրախուսանքի հրաշալի ազդեցությունները: Եվ այսպես.«Մի քանի գորտեր անցնում էին անտառով, երբ հանկարծ նրանցից երկուսն ընկան խոր փոսի մեջ և մնացած գորտերն էլ հավաքվեցին այդ փոսի շուրջն ու երբ տեսան որ այդ փոսը ինչքան խորն է , փոսում ընկած գորտերին ասացին ,որ այլևս պետք չէ ջանքեր գործադրեք այդտեղից դուրս գալու համար,քանզի փոսը խորն է ու դուք չեք կարող դուրս գալ և շուտով կմեռնեք: Երկու գորտերն էլ ուշադրություն չդարձրին այդ խոսքերին և ամբողջ կարողությամբ փորձեցին դուրս գալ փոսից: Բայց մյուս գորտերն ասում էին ,որ վերջ տվեք ձեր չարչարանքին ,դուք չեք կարող այդտեղից դուրս գալ ու շուտով կմեռնեք:Վերջապես գորտերից մեկը հանձնվեց ու կորցրեց այդ փոսից փրկվելու հույսը: Իսկ մյուս գորտը մեծ ջանքեր գործադրեց փոսից դուրս գալու համար: Չնայած մյուս գորտերը բարձրաձայն ասում էին թե պետք չէ շատ ջանքեր գործադրել ,սակայն այդ գորտը չէր հրաժարվում փոսից դուրս գալու ջանքերից:Ու վերջապես զուր չանցան նրա ջանքերը և գորտը դուրս եկավ փոսից:Եվ այդ ժամանակ էլ բոլոր գորտերը նրան հարցրին .«Միթե դու մեր խոսքերը չէիր լսում»:Պարզվում է ,որ այդ գորտը խուլ է եղել ու ամբողջ ժամանակ ոչ միայն չի լսել նրանց խոսքերն ,այլև կարծել է ,թե այդ ընթացքում իր ընկերները խրախուսում էին նրան փոսից դուրս գալու համար,ինչը նրան ավելի վճռակամ դարձրեց ու նա փրկվեց այդ փոսից»: Պատժելը դաստիարակության ամենաբարդ և ամենազգայուն եղանակներից է,որը կարող է փոխել մադու վերաբերմունքը:Սակայն եթե այդ միջոցը ճիշտ չօգտագործվի ավերիչ ազդեցություն է թողնելու: Փաստորեն կարելի է ասել ,որ պատիժը ինչպես դառը դեղ ,որը միայն արտակարգ իրավիճակներում է պահանջվում պետք է չափին օգտագործել,հակառակ դեպքում կվնասի մարդուն և երբեմն էլ նրան կկործանի: Դաստիարակության գործընթացում պատժելն ու պարտադրելը ամենադյուրին և միգուցե առաջին ելքը լինի ,որի մասին կմտածի մարդը: Այն դեպքում,երբ երեխային ու պատանուն պարտադրում ենք թուլություն զգա և հրաժարվի իր նույնիսկ սխալ ցանկություններից ու կուրորեն ենթարկվի մեր կարծիքին ,ճիշտ գործ չենք անում, քանզի միշտ հնարավոր չէ պատժելով ու պարտադրելով մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ ուղղորդել: Դաստիարակության մեջ, պատժելը վերջին փուլն է,որը պետք է շատ քիչ դեպքերում կիրառել և այնուհետև կիրառել խրախուսական եղանաներ: Քանզի խրախուսանքն ու բարությունը լավագույն ազդեցությունն են թողնում մարդու վրա:Իհարկե պատիժը երբեմն շատ անհրաժեշտ է: Որովհետև այն անձնավորությունը, որ իր վերաբերմունքի համար ոչ մի արգելք չի տեսնում կրկնում է իր սխալը: Քանի ,որ մարդը միշտ կանգնած է սայթաքումների ,շեղումների ու մեղքերի առջև, որոնք խոչընդոտում են նրա իրական երջանկության հասնելը, ուստի այդ սխալներից հրաժարեցնելու համար, պատիժը կարող է ազդեցիկ գործոն լինել: Իհարկե այդ եղանակն այն դեպքում է կիրառվում,երբ բարությունն ու խրախուսանքը արդյունք տված չլինեն : Ուրեմն պատիժը կարող է դաստիարակչան եղանակ լինել:Այդիսկ պատճառով Իսլամը ևս անցանկանլի վարքուբարքի բարեփոխման համար սահմանափակ ու հավասարակշռված պատիժը ընդունում է պայմանականորեն:  Խրախուսելու և պատժելու սկզբունքն ընդունվել է իսլամական դաստիարակության մեջ: Սկզբունքորեն դրախտը և դժոխքը , մարգարների նախազգուշացնելն ու ավետելը, պարգևատրելու և պատժելու մասին այաները, ոգևորիչ և ահավոր խոստումները,բոլոր-բոլորը խրախուսելու և պատժելու դրսևորումներ են :Աստված Սուրբ Ղուրանում Բաղարա սուրայի 25-րդ այայում ասում է.« Ով Մարգարե, նրանց, ովքեր հավատացել են ու արժանի գործեր կատարել, ավետիս տուր, որ հանդերձյալ կյանքում այգիներ կան, որտեղ հոսում են գետեր…»: Ղուրանը հավատացյալներին խրախուսելու համար այնպես է բնութագրում դրախտը,որ հնարավոր չէ այլ կերպ մենկաբանել այն: Որպես օրինակ՝ Ղուրանում Աստված դրախտը և նրա որոշ բարիքները գեղեցկորեն բնութագրել է: Ղուրանում ասված է.«Այն ինչ սիրտն է ուզում և աչքն է հաճույք ստանում դա գոյություն ունի դրախտում»:Իրանցի փիլիսոփա և մեկնաբար՝ Սեյյեդ Մոհամմեդ Հոսեյն Թաբաթաբային այդ մասին գրում է.«Աստված ուզում է հասկացնել ,որ հավատացյալներն այնքան հարգվելու և դրվատվելու են ,որի մասին պետք է պատմել ուրիշներին: Այդիսկ պատճառով ասում է՝ հավատացյալները այնքան բարձր դիրք ունեն ,որ ամբարիշտներն ավելի շատ նախանձեն նրանց և ավելի լավ պարզվի տրված խոստումի հավաստիությունը»: Իհարկե Ղուրանը ամբարիշտներին և չարագործներին խորհուրդ է տալիս հեռու մնալ Աստվածային տանջանքներից և նախազգուշացնում է ,որ նրանց մեղքերն անհետևանք չեն մնալու: Իմամ Ալիի դաստիարակչական վարդապետության մեջ, աչքի են ընկնում խրախուսելու և պատժելու տարբեր օրինակներ,որոնք ցույց են տալիս ,որ Իմամ Ալին անհրաժեշտություն է համարել խրախուսելն ու պատժելը:Իմամ Ալին հարգելով պատժի դիմաց խրախուսանքի գերակայության սկզբունքը, միշտ խրախուսում կամ պատժում էր գործարարներին կամ մարդկանց,իհարկե հաշվի առնելով դաստիարակչական կետերը: Ալի Էմիրապետը Եգիպտոսի իշխան նշանակած Մալեք Աշթարին հղած իր պատմական հրամանագրում նշել էր.«Երբևէ բարեգործն ու չարագործը քո մոտ համազոր չլինեն, քանզի նման վերաբերմունք բարեգործին կհեռացնի բարի գործեր կատարելուց,իսկ չարագործին էլ կմղի դեպի չարագործություն»:



Քրիստոնեություն


Քրիստոնեություն , միաստվածային կրոնհուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջիսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են ՈւղղափառությունըԿաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։
Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ «հեթանոս» ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում , հետո այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ ՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։
 Աշխարհում ապրում է մոտ 244 միլիարդ քրիստոնյա որոնցից՝
  • Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
·                     ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
·                     Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում արպում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն
Տարբեր քրիստոնեական ուղղությունների հետևորդների մոտավոր թիվը՝
  • 1, 2 միլիարդ քրիստոնյա դավանում են Կաթոլիկություն
  • Արևելյան հնագույն եկեղեցիների հետևորդ հանդիսանում են աշխարհի 70-80 միլիոն քրիստոնյա, որոնիցից 9 միլիոնը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են
  • Աշխարհում ապրում է 225-300 միլիոն ուղղափառ քրիստոնյա
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։





Երեխաների իրավունքները

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ.
Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:


Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք:
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը:
գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.
դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.
1.Հեղափոխությունները կարելի է դիտարկել դասակարգային պայքարի, կոնֆլիկտների և տարբեր տեսությունների ներքո:
Հեղափոխությունը կարող է լինել` սոցիալական, գունավոր,արդյունաբերական:
Հեղափոխությունը կարող է լինել պատերազմական վիճակ, կարող է լինել  խաղաղ, ինչպես տեղի է ունենում այսօր մեր պետությունում:
«Պանծալի հեղափոխություն», 1688-1689 թվականներին Անգլիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման ընդունված անվանումը բուրժուական պատմական գրականության մեջ :
«Ֆրանսիական հեղափոխություն» Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ 
Հոկտեմբերյան հեղաշրջում», որը տեղի ունեցավ 1917թ հոկտեմբերի 25-ին, այն ցնցեց ամբողջ աշխարհը: Բոլշևիկները Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ 
Այսօր մեր երկրում տեղի է ունենում Թավշյա հեղափոխություն:
Գնահատականս գերազանց է այս հեղափոխության վերաբերյալ:
Մի մարդ դարձած բոլորս ոտքի կանգնեցինք և ուզում ենք բարեփոխել պետությունը, որովհետև այսօր ահավոր ճգնաժամի մեջ է ապրում ժողովուրդը:  Տխուր ու արցունքով լեցուն ժողովուրդը  այս երկու շաբաթում միայն ժպտում է, միայն ուրախության արցունքներ են երևում, որովհետև հավատում են , որ ամեն ինչ լավ է լինելու:  Չնայած Մայիսի մեկի ձախողումների, ժողովուրդը ավելի է միասնական դարձել և մնացել է ընդամենը մեկ քայլ, որ Թավշյա հեղափոխությունը իրագործի իր ծրագրերը, համոզված եմ և, ամեն ինչ լավ է լինելու:

Կոռուպցիա և իշխանության չարաշահում

1.Ներկայացրե՛ք կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝ա/ Պատճառները բ/ Հետևանքները Պատճառները ակնհայտ են, համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն կետում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով և հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը:
Դրա հետևանքով քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ծառայողներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը: Ականատես լինելով այս ամենին` երիտասարդներն ընկալում են քաղաքացիական ծառայությունը որպես հարմարավետ ու գրավիչ ապրելակերպ:
2.Ներկայացրե՛ք Թրաֆիքինգի՝
ա) իրականացնողների գործողությունները
– հավաքագրում
– տեղափոխում
– ընդունում
– թաքցնում
բ) իրականացման եղանակները
– սպառնալիքի գործադրում
– ուժի կիրառում
– առևանգում
– խարդախություն
– խաբեություն
– պաշտոնական դիրքի չարաշահում
գ) իրականացնելու նպատակները
– հարկադիր աշխատանք կամ ծառայություն
–ստրկությանը հավասարազոր վիճակ
– տաժանակիր աշխատանք

Կոռուպցիա և թրաֆիկինգ


Պատճառներ և հետևանքներ Կոռուպցիայի հիմնական պատճառը՝ անձնական շահն է:

Մարդիկ ձգտում են անձնական շահին՝ դա գերադասելով պետության շահին:

Պատճառներից մյուսը՝ մարդկաց սոցիալական վիճակն է, որը նաև հանդիսանում է հետևանք: 

Հետևանքները Կոռուպցիայի ամենամեծ հետևանքը՝ դա պետության կործանումն է, որից կախված է նաև մարդու սոցիալական վիճակը: 

Թրաֆիկինգի պատճառներ Թրաֆիկինգի հիմնական պատճառը անձնական գումարային շահն է:


ժողովրդավարություն դեմոկրատիա

ժողովրդավարությանը իշխանության ձեվ է

ժողովրդավարական իշխանության 3 ճուղերը 1գործադիր 2օրենսդիր 3դատական

1. Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:

1. Ազատությունը ժողովրդի իրավունքն է՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։

2. Ազատ լինել նշանակում է զերծ լինել ուրիշի իշխանությունից:

3. Ազատ լինել նշանակում է ունենալ իրավունք գործելու և խոսելու այնպես ինչպես ուզում ես:

2. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել: Մարդու ազատությունը կարող է սահմանափակվել, երբ իր իրավունքները սահմանափակվում է ինչ-որ մեկի կողմից:


Իմ պահանջմունքները

1 սնվել
2 ջուր խմել
3 լվացվել
4 քնել
5 պարել
6 հարգանքի պահանջմունք
7 մշակութային պահանջմունք

Комментариев нет:

Отправить комментарий