Բաժիններ

пятница, 11 мая 2018 г.

Հավաքից հավաք

Ներկայացնում եմ 2017-2018 ուս. տարվա ընթացքում իմ կատարած աշխատանքները:
Ուսումնական տարիս սկսեց դեպի ճամփորդություն Արագաց լեռ, հաղթահարեցինք բարձունքը՝ վերևից ամեն ինչ հեքիաթային էր, այնուհետև շարունակվեցին հեծանվաերդերը, մասնակցել եմ Համալիրում տեղի ունեցած մրցույթին, բայց ցավոք պարտվել եմ: Բարձրացել ենք Արա լեռ, այն ինձ այնքանել դուր չեկավ ինչքան Արագածը, մասնակցել եմ Գյումրիում կայացված համերգին:
Մասնակցել եմ 6-րդ դասարանցիների մուտքը Մայր դպրոց, նաև մասնակցել եմ Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությանը, Ապրիլ ամսին մասնակցել եմ <<Ծիծերնակաբերդում>> տեղի ունեցած ծաղկահավաքին:
Ամենահետաքրքիրն ու հաճելին ինձ համար եղավ Ղարաբաղը, այնտեղ մենք այցելեցինք Տատիկ Պապիկի հուշարձանին, եղանք նաև Տիգրանակերտում, զոնտիկներում,  զորամասում, զինվորների հետ նստեցինք ճաշի:Ղարաբաղից ետ գալու ճանապարհին մտանք Խնձորեսկ եղանք ճոճվող կամուրջի վրա:
Մասնակցել եմ նաև Մարտ ամսվա Բաթումիում կազմակերպված փառատոնին որտեղ լավ ելույթ ունենալու համար մենք ստացանք պատվոգրեր, համտեսեցինք նրանց ավանդական ուտեստներց, այցելեցինք թանգարան, եղանք ծովափին:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ունեցել ենք հյուրեր Վրաստանից և Բուլղարիաից, նրանց դիմավորել ենք երգ ու պարով: Վրաստանի հյորերի հետ այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բուլղարացիների հետ եղել ենք Կասկադում, զբոսնել և ծանոթացրել ենք մեր մայրաքաղաք. Երևանի հետ:

(ճոճվող կամուրջ)


(Տատիկ Պապիկ)

(Տիգրանակերտ)


(զորամաս)


(զոնտիկներ)

(Բաթումի)

Комментариев нет:

Отправить комментарий