среда, 25 апреля 2018 г.

Ինքնաստուգում

  1. Լուծե՛ք անհավասարումը..
    ա) (4X+3) / 2 2 — (2X-1)/3

3 x (4x + 3) ≥ (2 – (2x – 1)) x 2
12x + 9 ≥ 4 – 4x + 2
12x + 9 ≥ 6 – 4x
12x + 4x ≥ 6 – 9
16x ≥ -3
x ≥ -3/16
x ∈ [-3/16 ; +∞)
բ) (√-4x + 5) = (√-x + 1)
(√-4x + 5)² = (√-x + 1)²
-4x + 5 = -x + 1
-4x + x = 1 – 5
-3x = -4
x = 4/3
2. Լուծել անհավասարումների համակարգը և համախումբը.
ա) 6 + x > 3 –  2x
4 – x ≤ -2x + 3
1. x + 2x > 3 – 6
-x + 2x ≤ 3 – 4
2. 3x > -3
x ≤ -1
3. x > -1
x ≤ -1
x ∈ (-1 ; +∞)
x ∈ (-∞ ; -1]
Լուծում չունի
բ) 2 + 5x ≤ 0
x > 2
3x = 0
1. 5x ≤ -2
x > 2
x = 0
2. x ≤ -2/5
x > 2
x = 0
x ∈ (-∞ ; -2/5] U (0) U (2 ; +∞)
3. Գտնել հետևյալ թվերի թվաբանական քառակուսի արմատը.
√0.49=0.7      √0.0064=0.08      √810000=900      √625=25      √1/729=1/27
ձ. Գտեք թվային արտահայտության արժեքը.
ա) 40*55*22=(√8 x 5 x 5 x 11 x 2 x 11) = (√16 x 25 x 121) = 4 x 5 x 11 = 220
բ) 121*640=11 x 8 x √10 = 88√10
գ) (7-3)*(3+7)=49 – 3 = 46
5. Լուծեք անհավասարումը.
ա) (2x + 1) (√2 – 4x) ≤ 0
1. 2x + 1 ≤ 0
(√2 – 4x) ≥ 0
2. 2x ≤ -1
2 – 4x = 0
3. x ≤ – 1/2
2 ≥ 4x
4.  x ≤ – 1/2
4x ≤ 2
5. x ≤ – 1/2
x ≤ 1/2
x ∈ (-∞; -1/2]

воскресенье, 15 апреля 2018 г.

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է: Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը: Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով: Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի: Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ: Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների: Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5 մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանթը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը: Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը: Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի: Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ: Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում: Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից: Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոցներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ: