среда, 16 декабря 2015 г.

вторник, 15 декабря 2015 г.

  Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին:
 Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին) պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>>, <<Ուրարտու>>, <<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունը  երբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև Հայկազուն-Երվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ` Տիգրիսի վերին հովտում:
Текст песни «Дискотека - Новый год к нам мчится»

[00:30.4] Новый Год к нам мчится,
[00:33.8] Скоро все случится,
[00:37.5] Сбудется, что снится,
[00:40.6] Будем вместе веселиться и подарками делиться.

[00:44.6] Ждать уже недолго,
[00:48.2] Скоро будет елка.
 [00:51.9] Скоро будет праздник
[00:55.0].Будем вместе веселиться и подарками делиться.

[1:15] Новый год приносит
Взрослым - всяких радостей
Детям - разных сладостей
Будем вместе веселться и конфетами делиться.

 Новый Год к нам мчится,
Скоро все случится,
 Сбудется, что снится,
 Будем вместе веселиться и подарками делиться.

понедельник, 14 декабря 2015 г.

Հարիսա[խմբագրել]

ավանդական հարիսա՝ մսով
Վանա տոնածիսական ճաշ՝ մշոշ
Խրիմյան Հայրիկը իր «Պապիկ և Թոռնիկ» գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։

Մշոշ[խմբագրել]

Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է մըշմոշ (ծիրան) բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ, գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում կամ կանաչ լոբի կամ բազուկ. սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։ Պահքային կերակրատեսակ է։

Տոլմա[խմբագրել]

հատիկեղենով պասուց դոլմա
Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է “տոլի” բառից, որն նշանակում է խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաև կաղամբիսերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկիզբին, օգտագործելով սերմնացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։

Բորանի[խմբագրել]

կանաչ լոբով բորանի
Ըստ պարսկական ավանդազրույցի Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրով արքայի դուստր՝ Բուրանդուխտի անունից. նա շատ է սիրում մածուն և երբ գահ է բարձրանում, իր պատվին մածնով կերակրատեսակները կոչվում են բորանի։ Հայկական ավանդական խոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և արմտիքային, որոնց նմանությունը՝ մածունի առկայությունն է։

Տարեհաց[խմբագրել]

ամանորի ծիսական հացեր և տարեհացի տարբերակներ
Հայկական Ամանորի սեղանին պարտադիր է ունենալ Տարեհաց, այլ անուններով՝ տարի, տարինհաց, կրկենե, դովլաթ, միջինքի կլոճ, տալաուզի, ուփուռնիկա, ղալաչի և այլն [1]։ Տարեհացը պատրաստում են կլոր կամ ձվաձև. երեսին շաղ են տալիս սերմեր կամ չրեր, որոնք խորհրդանշում են ընթացիկ երկրագործական տարվա բերքի առատությունը. մեջը դնում են միջինք՝ կորիզ կամ մետաղադրամ, որը խորհրդանշում է հարստություն և բախտավորություն։ Կաղանդի գիշերը կտրում են տարեհացը և բաժանում տան անդամներին և կենդանիներին. ում բաժնից, որ դուրս է գալիս միջինքը, տան հաջողությունը նրանից է ակնկալվում։

Քելեկյոշ[խմբագրել]

Վանա տոնածիսական կերակուր քելեկյոշ
Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է, Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում՝ խաշի նման բազմամարդ սեղանում. յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է չոր լավաշ, վրան՝ շատ խաշած ոսպ, ապա տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձուրցանանուխ) հետ. հարուստները սոխառածը պատրաստում էին տհալի (ղավուրմա) յուղի ու մսի հետ։

Բազրկանի[խմբագրել]

ձիթապտղով բազրկանի, Մուսալեռցի հովիվների ճաշը
Բառն հավանաբար իրանական ծագում ունի և նշանակել է «վաճառական»։ Մուսալեռումայն եղել է հովիվի ճաշի անվանումը. կան տարբեր տեսակի բազրկանիներ. մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մի հատ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և համեղ կերակուրը հովիվի։

Անուշապուր[խմբագրել]

Ամանորի ծիսական ապուր՝ անուշապուր
Զատիկի (Փոքր և Մեծ Զատիկներ) տոնին պատրաստվող քաղցր ապուր. այն տոնածիսական բնույթ է կրում. ձավարի հետ եփում են չրերը, ավելացնում ընկուզեղեն։ Բոլոր հայկական տներում էլ եփում են և հյուր գնալիս իրենց հետ տանում, որպես նվիրաբերում։ Կա նաև անուշապուրի այլ տարբերակը, որը կոչվում է մայրամապուր (Աստվածածնա անունով), որը, ի տարբերություն անուշապուրի,մեղրի փոխարեն պատրաստվում է դոշաբով։

Պանրախաշ[խմբագրել]

ամենաշատ տարածված Հայկական կերակրատեսակ
Գյուղական պարզունակ ու առօրյական ճաշ. պատրաստվում է բոլոր հայկական շրջաններում, հետևաբար ունի շատ տարբերակներ։ Կան սոխառածով, կամ կարմիր կծու պղպեղով, կամ սխտորով, կամ էլ ձվով պատրաստված պանրախաշ. թել պանրով կամ հորած պանրով. չոր լավաշով կամ հնացած հացով։ Պարզապես առատ ջրի մեջ եփած պանիր է, վրան լավաշ։

Թթվեպաս[խմբագրել]

պահքի ծիսական կերակուր
Ավագ հինգշաբթի օրվան հատուկ ճաշատեսակ է, պարսկահայերի խոհանոցից։ Նման թթուաշ ճաշատեսակներ տարածված է ամբողջ հայկական խոհանոցում, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ, ջրի փոխարեն նրան քացախ խմեցնելու դրվագին։ Տարբեր արմտիքներով, բանջարով ու չրերով ապուր է, առանց որևէ յուղի. մատուցվում է քացախով։

Կոլոլակ[խմբագրել]

մածնապուրի մեջ եփած մսով կոլոլակ
Վարկած կա, որ կոլոլակը եղել է Կիլիկյան թագավորության ամենահարգի ճաշատեսակը. բառն առաջացել է կերակուրի կլոր ձևից. բարբառներում կան տարբեր անվանումներ.- կլուլիկ, կլորճիկ, կլուր, կլեյոր, և այլն....։ Կան և՛ մսային և՛ բանջարեղենային կոլոլակներ. կլոր, ձվաձև, երկարավուն ու մանր գնդիկներ. մատուցվում է տապակած, խաշած, խորոված, ապուրների մեջ կամ մածուն-սխտորով։

Մեղրով պյորեկ[խմբագրել]

Զեյթունի յայլաներում պատրաստվող քաղցրեղեն
Զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն, պատրաստված՝ հատկապես յայլաներում, ուր առատ է եղել անարատ յուղը։ Սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ. սաճի վրա թխել են լավաշը. լավաշի մեջ լցոնել միջուկը, ապա տապակել յուղով։ Հիշեցնում էփախլավայի համը։

Արիշտայով կաթնապուր կամ Համբարձման ապուր[խմբագրել]

Համբարձման տոնի առիթով պատրաստվող կաթնով
Տոնածիսական կերակրատեսակ է, պատրաստվում է Քրիստոսի Համբարձման տոնին. այս առիթով կազմակերպում են ընտանեկան դաշտագնացություն, բացօդյա կերուխում, տոնական երգ ու պար և խաղեր ու մրցույթներ։ Հատկանշական է, որ կաթնապուրըճաշակելուց առաջ, առաջին բաժինը նվիրաբերում են արտին, աղերսելով բարեբերություն։

Ձվածեղ[խմբագրել]

թթու լավաշով կամ պաստեղով ձվածեղ
Ձվով տապակաները շատ տարածված կերակրատեսակներ են. համեղ են, սննդարար և արագ պատրաստվող. բառն առաջացել է «ձու» և «եղ» բառերից, այսինքն ձվի վրա ածել(լցնել) յուղ. բառբարներում հաճախ նաև կան «եղձու» կամ «եղաձու», ինչպես նաև «ծապատակ» = ձու տապակ տարբերակները։ Հին ժամանակ վրան մեղր լցրած «ձվածեղ» էր մատուցվում հարգի հյուրերին, նաև կնքահորն ու փեսացուին։

Թաթխան[խմբագրել]

Հայկական զաաթեր՝ թաթխան
Թաթխան, այսինքն հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո չորացրել են, ապա բովել կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի, հետո աղացել։ Օգտագործելիս վրան ձեթ լցրել և հացը մեջը թաթախելով ճաշակել։

среда, 9 декабря 2015 г.



Առաջադրանք1

Գտնել արտահայտության արժեքը.
|-8| - |-15| + (-7) - 6
= -6         | |-6| - (-8) - |-3| - |11| |=12

Առաջադրանք 2
Երկու քաղաքներից, որոնց հեռավորությունը 210կմ է, միաժամանակ իրար ընդառաջ մեկնել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Մարդատար ավտոմեքենայի արագությունը 80կմ/ժ էր, իսկ բեռնատար մեքենայի արագությունը կազմում էր մարդատարի արագության 75%-ը: Որքա՞ն ժամանակ հետո մեքենաները կհանդիպեն:
6 rope
Առաջադրանք 3
A և B քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 242կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մոտոցիկլավարներ: Դուրս գալուց 2 ժամ անց, մինչև հանդիպումը մնացել էր 30կմ: Մոտոցիկլավարներից առաջինի արագությունը 10 կմ/ժ-ով ավելի էր երկրորդի արագությունից: Գտնել առաջին մոտոցիկլավարի արագությունը:
80


Առաջադրանք4
87մ երկարությամբ հաղորդալարը կտրել են չորս մասի: Առաջին երկու մասերն ունեն միևնույն երկարությունը: Երրորդը երկու անգամ երկար է առաջինից, իսկ չորրորդը՝ 3մ-ով երկար է երրրորդից: Որքա՞ն է չորրորդ մասի երկարությունը:21

Առաջադրանք  5
Եռանիշ թիվ եմ մտքումս մտապահել:Եթե դրան 6 գումարեմ, 7-ի կբաժանվի,7-ի գումարեմ՝ 8-ի, 8-ի գումարեմ՝9-ի:Ո՞ր թիվն եմ մտապահե
լ:



понедельник, 7 декабря 2015 г.

Ընդամենը-ընդհանուր
Ընդհանուր կերխով ընդամենը երեք մարդ համաձայն չէին իմ մտքին:

Ճամփա- ճանապարհ
Ճանապարհը շատ երկար էր և մենք որոշեցինք հենց այդ պահին ճամփա ընկնել:

Ամենօրյա-ամանորյա
Ամենօրյա հոգսերից բոլորին շեղում էր ամանորյա հրաշքը:

Պառկել-պարկել
Ստան մի քիչ պառկեց , հետո կանգնեց, պարկը պարկեց իր ուսին և շարունակեց ճանապարհը:

Միմիանց-միմիյանց

 Միմիանց հետ նրանք լավ չէին և արանց իրար նրանք բանբասում էին միմիյանց մասին: