воскресенье, 8 сентября 2019 г.

նախագիծ


Մեր նախագիծը

Թարգմանչական նախագիծ՝ Ծանոթանում ենք օտարերկրյա պարերին:



Նախագծի նպատակը՝ Ավելի մոտիկից ծանոթանալ պարարվեստին:



Խնդիրները՝ Պարը մարդկանց բարդույթներից ազատում է, մարմինը փոխվում է, մարդը դառնում է ավելի կիրթ:

Արդյունքը՝ Լեզվի զարգացում, խոսելու կիրթ ձև:

Ընթացքը՝ Արտասահմանյան աղբյուրներից հավաքում ենք նյութեր և թարգմանում հայերեն:

Ժամկետը՝ 04.09.2019-09.09.2019

Մասնակիցներ՝ Մոնիկա Բաբայան, Կարինա Թովմասյան, Աննա Ստեփանյան


Русский народный танец – это танец, наверное, с самой богатой и насыщенной историей. Он берет свои истоки еще со времен Древней Руси. Его образованию послужили народные массовые пляски и гуляния, веселые большие хороводы и т.п. Все эти задорные мероприятия были неотъемлемой частью жизни русского человека. Без них не проходил ни один праздник, ни одна ярмарка или другая увеселительная программа. В отличие от современного человека, люди в эпоху Древней Руси умели радоваться жизни.


Ռուս - ժողովրդական պարը, դա պար է, երևի, ամենահարուստ և հագեցած պատմություններից։Նա վերցնում է իր ծագումը ժամանակի հին Ռուսիից։ Նրա կրթությունը սպասարկվում էր ժողովրդական զանգվածային պարերով և տոնակատարություններով ուրախ մեծ պարերով և այլն այդ բոլոր տհաճ իրադարձությունները անխախտելի մասն էին ռուս մարդու կյանքում առանց նրա չէր անցկացվում ոչ մի տոն, ոչ մի արդար և ուրիշ զվարճանքի ծրագիր  Ի տարբերություն ժամանակակից մարդկանց, մարդիկ հին ռուսիի դարաշրջանի մարդին կարողանում էին զվարճանալ կյանքով:

воскресенье, 1 сентября 2019 г.

Մանավիի առօրյան



Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ օգոստոսի 20-ից 26֊ը կրթահամալիրի մի խումբ սովորողներով մեկնեցինք Վրաստան՝ Մանավիում կազմակերպված ճամբար։ Ճամբարը գտնվում էր անտառի մեջ, գեղեցիկ բնության գրկում։ Ընդհանուր ճամբարում Վրաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից ժամանած 140 սովորող կար։ Տպավորությունները սկզբից վատն էին, չէինք ուզում մնալ, քանի որ չէինք ճանաչում ոչ ոգի։ Բաժանվեցինք ջոկտների, ծանոթացանք և ընկերացանք մեր ջոկատի երեխաների հետ, սկսեց ավելի հետաքրքրանալ։ Ամեն օր ջոկատներով ներկայացնում էինք մեկ համար։
Ներկայացրել ենք հայկական պարերը, ունեցել ենք էկոլոգիայի դասեր և նկարահանել ենք ֆիլմ։ Ջոկատավարները կազմակերպել են բազմաթիվ խաղեր, որոնց մենք հաճույքով մասնակցել ենք։ Ամեն առավոտ արթնանում էինք գեղեցիկ երաժշտության ձայնից, արթնանում էինք՝ շարքեր էինք կազմում գնում էինք լվացվելու, լվացվելուց հետո կատարում էինք առավոտյան նախավարժանքներ, այնուհետև նախաճաշում էինք և անցնում էինք օրվա ծրագրին։ Ամեն ինչ շատ լավ անցավ, օրը հետաքրքիր էր և հագեցած։ Երեխաների հետ շատ էինք մտերմացել, իսկ վերջին օրը կատարվեց առաջին օրվա ճիշտ հակառակը՝ բոլորս հուզվել էինք և չէինք ուզում վերադառնալ...









среда, 19 декабря 2018 г.

ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում

ՈՒսումնական առաջին շրջանում ես մասնակցել եմ քննարկումների օրինակ գնահատման քննարկումը, Հարի փոթերի քննարկումը, կատարել ենք նախագիծ Միսաք Մեծարենց: Վրացախոսների ակումբով կազմակերպել էինք դեսպանի կնոջ հետ վրացական խոհանոց նախագիծը, պատրաստեցինք վրացական ուտեստ, Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն վրացերենի ակումբի ակտիվ սովորողներիս հրավիրեց Վրաստանի դեսպանատուն շնորհավորեց գալիք 2019թ. և պարգեվատրեց պատվոգրով:




среда, 28 ноября 2018 г.

Գնահատում


Մենք ստանում ենք գնահատական ոչ միայն գիտելիքի համար այլ նաև վարքի համար։ Բոլոր երեխաներն էլ ուզում են բարձր գնահատական ստանալ, բայց նրանց գիտելիքները չեն հերիքում բարձր գնահատականի համար ։ Ես կուզեի երեխաներին գնահատականով չվախեցնեն այտպես երեխան ստիպված է լինում անել այն ինչ չի կարոխանում և նրա փոխարեն վարժությունները կատարում են ընտանիքի անդամները։ Ամեն երեխայի պետք է հանձնարարեն այնպիսի առաջադրանք որը նա կկարողանա կատարել։

вторник, 13 ноября 2018 г.

Վրացական գինի Ծինանդալի

Վրացական հայտնի գինիներից է Ծինանդալի գինին։ Այն սպիտակ չոր բարձրորակ գինի է, պատրաստվում է խաղողի Րքածիթելի և կանաչ Կախուրիի տեսակներից։ Խաղողը քաղում են ձեռքերով սեպտեմբերի կեսերին։ Ծինանդալի գյուղը գտնվում է Թելավիի շրջանում, Գոմբորիի հյուսիս-արեւելյան լանջին։ Կլիման չափավոր խոնավ է, տաք ամառ և բավականին ցուրտ ձմեռ: Միջին ջերմաստիճանը կազմում է 12.4 աստիճան: Կլիմայական պայմանները հարմար են խաղողագործության, այգեգործության, անասնաբուծության զարգացման համար: Ծինանդալիում է գտնվում վրաց բանաստեղծ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն թանգարանը։ Ալեքսանդր Ճավճավաձեն 19-րդ դարի 30-ականներին իր տանը ուներ գինու պահեստ, որտեղ իր գինիների հետ միասին պահվում էին Եվրոպական երկրներից բերված տարբեր գինիներ։

вторник, 23 октября 2018 г.

Միսաք Մեծարենց

Կենսագրություն
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։

Ստեղծագործական աշխատանք
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։

понедельник, 22 октября 2018 г.

Փոխադրություն. Զղջում

Մի խումբ ճամփորդներ որոշեցին գիշերել Վեդիյում մի որսուրդի տանը: Տանտիրոջ այտը կապած էր: Ճամփորդներից մեկը հարցրեց ինչու է փակ:
 -Մի ժամանակ հետաքրքրված էի որսորդությամբ, հրացանը ձեռքս վազում էի աղվեսի ետևից, հանկարծ ընկա մի մեծ փոսի մեջ, փորձեցի դուրս գալ չկարողացա: Փոսի մի ծայրից, պսպղուն աչքերով նայում էր ինձ, գալարվելով եկավ առաջ մի մեծ օձ: Գլուխը դրեց ծնկներիս ամբողջ մարմնով տեղաորովեց վրաս: Իմ տաքությունը կարծես նրան դուր էր գալիս: Հաջորդ օրը օձը դուրս եկավ փոսից, քիչ հետո մի նապաստակ գցեց փոսը կարծես ինձ համար նախաճաշ էր բերել, մտածեցի ձեռք չտալ իսկ հետո չորացած խոտեով կրակ վառեցի միսը խորովեցի մի մասը կերա, մյուս մասն էլ պահեցի օձին: Այտպես ընկերացանք 3օր օձը ինձ համար նախաճաշ էր բերում բայց ծարավին չդիմացա: Սկսեցի բարձր գոռալ ճանկել պատերը հարևանս կարծես ինձ հասկանում էր, օձը դուրս եկավ փոսից պոչը գցեց ներս բռնվեցի և նա ինձ ձգելով հանեց փոսից և ճանապարհեց դեպի գյուղ: Բավականին քայլեցի պտտվեցի հետ տեսնեմ վիզը ձգած ինձ է նայում: Մի քանի օր անցավ գյուղ օձ հավաքողներ եկան, լսեցին իմ պատմությունը և ուզեցին որ իրենց օգնեմ սկզբում չհամաձայնվեցի, իսկ հետո երբ ինձ փող առաջարկեցին գայթակղվեցի և համաձայնեցի, քանի մոտենում էի փոսին այտքան ավելի էր վախս շատանում, երբ հասանք թաքնվեցի թփերի ետևում, իսկ օձին պսպղուն քարերով, շվիյի ձայնով հանեցին դուրս փոսից, գցեցին վանդակը, իսկ օձը ինձ նկատեց: փորձում էր դուրս գալ վանդակից, բայց չկարողացավ նայեց դեմքիս և թքեց վրաս:  Նա այնպես նայեց ինձ, որ կարծես ասեր (մեր ընկերությունը դու գումարի համար վաճառեցիր): Դրանից հետո իմ դեմքի մի մասը սկսեց քայքայվել: Եվ մինչև հիմա հիշում եմ նրա դեմքը:

«Նա դրա իրավունքն ուներ»