вторник, 30 ноября 2021 г.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։




воскресенье, 28 ноября 2021 г.

ՀՀ հռչակագիր

 Գրավոր  վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:

Կարծում եմ, որ հռչակագրի ամենանշանակալի դրույթներից մեկը տասներորդն կետն է (10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:), քանզի ցանկացած երկրի, պետության անկախության կերտման և պահպանման կարևորագույն գործոններից մեկը սեփական լեզվի իմացության, յուրացման առկայությունն է տվյալ երկրի հասարակության կողմից: Պետական լեզուն ազգի, ժողովրդի միասնության շարժիչ ուժն է և տարբերում է նրանց այլ ազգերից:

Պոտսդամի կոնֆերանս

 Կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։

Սա երրորդ և վերջին հանդիպումն էր «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի միջև։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել Թեհրանում (Իրան) և Յալթայում (ԽՍՀՄ)։ Կոնֆերանսի նպատակը պարտված Երրորդ Ռայխի քաղաքական և տնտեսական հետագա ճակատագրի որոշումն էր։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին պարտված երկրների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին, ռազմական հանցագործների պատժին, ինչպես նաև կրթական և դատական համակարգերում փոփոխությունների իրականացմանը։

Գրականության հարցաշար

 1.Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր:

Հակոբ Պարոնյանին։

• Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ:

‹‹Մեծապատիվ մուրացկաններ››:

• Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:

Այո


2. Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի:

Սիրած մարդու կողքին կյանքն ավարտելը։ 

• Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:

«Երջանիկ մահը»։


3. Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը:

«Հայոց լեռներում»։ 

• Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:

Անհուն ու խավար ծովի։ 

• Ո՞ր բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:

«Հայոց վիշտը»:

• Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը:

Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է:

• Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:

«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:


4. Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:

Վարպետ:

• Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը:

«Լիլիթ» լեգենդը հրեական առասպելի հիման վրա է ստեղծվել 1921 թ.-ին:

• Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:

Նրան չէին գոհացնում դրախտի հրաշալիքները, Ադամի անմնացորդ նվիրումը։

• Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի:

Համբույրը:

• Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը:

«Ասպետիսերը» և «Հավերժական սերը»:

5. Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը. «Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:

Մտքի հեղինակը Դանիել Վարուժանն է: Խոսքը «Հացին երգը» ժողովածուի մասին է:

• Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:

Պոեմ:

•Գրի΄ր համանուն հեղինակի չքնաղ քերթվածը`աշխատանքի և թախծալի սիրո մասին:

«Հունձք կը ժողվեմ»:

6. Ի՞նչ խորհրդանիշներ կան Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում:

Հին աստվածներ, ծով, քողավոր, ճերմակավոր:

воскресенье, 21 ноября 2021 г.

Շտեմարան 1 առաջադրանքներ

 1.Մամիկոնյան նախարարը հապճեպ և կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները,մերթ հատակին ճապաղած վագրենին և բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։


—Ի՞նչ ես խորհում,-սթափվելով մտքերից՝ դարձավ նա Վարդանին,-լինեիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։

—Տիա՛րք,ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։


1)Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտան լեռներն են:
2) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակզզի, մեծազղեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
3) Առավոտյան Աստղիկը` Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից` Արածանիի` հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
4) Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք: Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
5) Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը Երևանն է:
6) Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր` մեր կորցրած եզերքների պատմական անուններով` Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն:

среда, 10 ноября 2021 г.

Սովորում ենք նկարներով

 


Աղջիկ-գոգո

տղա-բիճի

թիթեռ-պեպելա

ծառ-խե

թռչուն-փրինվելի

գարուն-գազաբխուլի 

ծաղիկներ-կղվավիլի 

երկինք-ցա