среда, 4 марта 2020 г.

Մցխեթա՝ քաղաք Վրաստանում


Շատ եմ սիրում Վրաստանը, նրա քաղաքների նեղլիկ և խնամված փողոցները: Սիրում եմ Մցխեթան, որ գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Մտկվարի և Արագվի գետերի միախառնման տեղում: Քաղաքն ընկած է հնագույն առևտրային ճանապարհի վրա: Հնագետները հայտնաբերել են ապացույցներ, որոնք վկայում են Մցխեթայի՝ կարևոր առևտրային կենտրոնի կարգավիճակ ունենալու մասին: Ջվարիի Սուրբ Խաչ եկեղեցին, Սվետիցխովելի տաճարն ու Սամտավրո վանական համալիրը միջնադարյան Վրաստանի գլխավոր հուշարձաններն են: Քաղաքի կենտրոնում գտնվող Սվետիցխովելի վանական համալիրը ներառում է մայր եկեղեցին, Մելչիզեդեկ կաթողիկոսի պալատն ու դարպասները, որոնք թվագրվում են 11-րդ դարով, կառուցված են ավելի վաղ շրջանի՝ 5-րդ դարի եկեղեցու տեղում: Խաչաձև տաճարը զարդարված է բարձր գմբեթով. ներսում կան նաև որմնանկարների ուշագրավ մնացորդներ: Բարձր ու հարուստ քանդականախշերն արվել են կոթողի երկար պատմության ընթացքում և թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններով:




Комментариев нет:

Отправить комментарий