четверг, 4 февраля 2016 г.

Կապիտալիստական վարձակալության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում դրամա-ապ֊րանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստականվարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացմանը նպաստեցերկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։

Անգլիական բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմըքողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1-ին (1603-1625) և Կառլոս 1-ին (1625-1649), ընդհարման մեջ մտան պառլամենտիհետ։ Կառլոս 1-ինի գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեց միանձնյա։ Դրանք հետադիմության, ահաբեկման, հատկապես պուրիտանների դեմ ուղղված հալածանքի տարիներ էին։ Անգլիայումսկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ։
1637 թվականի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս 1-ինը 1640 թվականի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբեր 3-1653ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժուական պետական կենտրոնի դեր։ ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններումԵրկարատև պառլամենտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։

Հեղինակազրկված թագավորի փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640-1642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմհայտարարեց պառլամենտին։

Առաջին քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642-1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր 1645 թվականի հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։1645թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ինի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647 թվականի փետրվարի 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647-1649թվականը եղան Անգլիական բուրժուական հեղափոխության բուրժուա-դեմոկրատական շրջանը։

Ժող. զանգվածների պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավվածթագավորականեպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։ 1646 թվականին պառլամենտի վճռով ֆեոդալականհողային սեփականությունը վերածվեց բուրժուական ազատ սեփականության, աշխատավոր գյուղացիության հողազրկումը ստացավ նոր ընթացք։
Արգելքներ հարուցվեցին բանվորների աշխատավարձի բարձրացմանը, սահմանվեցին նոր անուղղակի հարկեր։ Այս ամենն առաջացրեց ժող. զանգվածների լուրջ դժգոհությունը։ ժողովրդի շահերն էր արտահայտում 1647 թվականի գարնանը ինդեպենդենտներից անջատված լևելերների («հավասարարների») ձախ մանրբուրժուական դեմոկրատական հոսանքը, որի առաջնորդն էր ականավոր հեղափոխական գործիչ և հրապարակախոս Լիլբեռնը։ Լևելներները զինվորների շրջանում վարելով հեղափոխական ագիտացիա՝ պահանջում էին բոլոր «ազատ ծնված» մարդկանց իրավունքների հավասարեցում օրենքի առջև, լայն ընտրական իրավունքի սահմանում ևն։ Այսպես կոչված «ճշմարիտ լևելերները» (դիգերները), որոնց գլխավորում էր Զերալդ Ուինստենլին, ավելի հեռուն գնացին։ Նրանք 1649թվականին առաջադրեցին գյուղացիական-պլեբեյական հեղափոխական ագրարային ծրագիր՝ մասնավոր սեփականության վերացման, մարդկանց լիակատար հավասարության, հողը գյուղացիներին հանձնելու պահանջով։ Ինդեպենդենտական ազնվական հրամանատարությունը ստիպված էր պաշտպանել զինվորներին, որոնք հանդես եկան բանակի զորացրման վերաբերյալ պառլամենտի որոշման դեմ։ Սակայն, 1647 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Լոնդոնի արվարձան Պատնիում գումարված համաբանակային կոնֆերանսում Կրոմվելը, Այրտոնը և այլ ինդեպենդենտ գեներալներ ու սպաներ («գրանդներ») մերժեցին դեմոկրատականպառլամենտական հանրապետության ստեղծման լևելերական առաջարկը՝ պաշտպանելով սահմանափակ պառլամենտական միապետությունը։ Կոնֆերանսը ձախողվեց։ Բանակը դրվեց ինդեպենդենտների իրավասության տակ։

Կառլոս 1-ինի անակնկալ փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս 1-ինի անակնկալ փախուստը գերությունից նորից փոխեց քաղ. կացությանը։ 1648 թվականի գարնանը թագավորը, դաշինքի մեջ մտնելով շոտլանդացիներիհետ, վերսկսեց քաղաքացիական պատերազմը, որը ստիպեց «գրանդներին» ժամանակավոր համաձայնության գալ լևելերների հետ և ընդունել նրանց դեմոկրատական ծրագրի մի մասը։ Դա ապահովեց պառլամենտական բանակի միասնական գործողությունները Կրոմվելի ղեկավարությամբ և թագավորական զորքի ուշոտլանդացիների ջախջախումը 1648 թվականի օգոստոսին։ 2-րդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648 թվականի դեկտեմբերի 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտիցվտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։
Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոսn 1-ինը, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվարի 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցինթագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649 թվականի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։

Անգլիական հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական հանրապետությունում (1649-1653) պետական իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզումինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649-1650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։
1649-1650 թվականներին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641 թվականին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան1652 թվականին միացվեց Անգլիային։ 1650-1652 թվականներին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրեց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժուական դիկտատուրայի հաստատման համար։
1653 թվականին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյան պառլամենտը։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմականդիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով (1653-1659

Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութայինձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ ՀոլանդիայիՊորտուգալիայի (1651-1654), Իսպանիայի (1655-1657) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։

Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1660 թվականի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտը Կառլոս 1-ինի որդուն հռչակեց թագավոր՝ Կառլոս 2-րդի անունով (1660-1685)։ Նա պարտավորվեց հարգել նոր բուրժուական կարգերը և պառլամենտի գերիշխանությունը։ Վերականգնվեց նաև անգլիական եկեղեցին՝ որպես պետական եկեղեցի։ 1660-1688 թվականները Ստյուարտների վերահաստատման շրջանն է։ Խախտելով իրենց խոստումները՝ Ստյուարտները, հատկապես Հակոբ 2-րդը (1685-1688), փորձում էին վերականգնել հին վարչակարգը։ Դա հանգեցրեց 1688-1689 թվական֊ների պետ. հեղաշրջմանը («Պանծալի հեղափոխություն»), որի հետևանքով պետ. իշխանությունըվերջնականապես անցավ խոշոր բուրժուազիային։ Հաստատվեց սահմանադրական միապետություն։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը իր բնույթով ժողովրդական էր։ Սակայն, հեղափոխության հիմնական պտուղներից օգտվեց բուրժուազիան։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը նախադրյալներ ստեղծեց արտադրողական ուժերի բուռն աճի համար և մեծ ներգործություն ունեցավ կապիտալիզմի զարգացման վրա։ Ա. բ. հ-յամբ սկսվում է նոր պատմության դարաշրջանը։
Արխաիկ դարաշրջանի Հունաստանը (Ք.Ա. VIII–VI դարեր)
Հունաստանի պատմության այս դարաշրջանը կոչվում է արխաիկ (վաղնջական), քանզի հին հույները գրեթե ոչինչ չէին հիշում Կրետեի տիրապետության մասին:
Պոլիսային կարգը
Այս դարաշրջանում հույներն սկսեցին ընթանալ իրենց ուրույն պատմական ուղիով՝ ստեղծելով ինքնիշխան քաղաք–պետություն՝ պոլիս: Այն ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման շնորհիվ: Պատճառը համատեղ պաշտպանության ու կառավարման անհրաժեշտությունն էր: Միավորման հիմքը ընդհանուր բարբառը,
աստվածների ու նախնիների պաշտամունքը, սովորույթներն էին: Երկրամասերի կենտրոնական բնակավայրերը՝ Մեգարան, Կորնթոսը, Աթենքը, վերածվեցին խոշոր պոլիսների:
Դրանցում սկսեցին բուռն զարգացում ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը, ծովագնացությունը: Ժողովրդի՝ դեմոսի ճնշող մեծամասնությունը ազատ երկրագործներ էին: Շուկայական գների տատանումնե րի պատճառով ոմանք հարստանում էին, ոմանք, ընդհակառակը, կորցնում էին ունեցվածքը: Վերջիններիս թիվն անհամեմատ շատ էր:
Դրությունը շտկելու նպատակով նրանք փողի դիմաց գրավ էին դնում իրենց հողակտորը և դառնում հողազուրկ երկրագործներ: Հողը կորցնելուց հետո նրանք երբեմն գրավ էին դնում իրենց և ընտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք դառնում էին պարտային ստրուկներ:
Հակառակ դրան՝ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: 
 
Տիրանիան. ճանապարհ դեպի ժողովրդավարություն
 
Արխաիկ դարաշրջանի սկզբում զարգացած պոլիսներում ավագանու (էվպատրիդներ) վերնախավն իր ձեռքն առավ իշխանությունը: Բոլոր կարևոր որոշումներն ընդունում էր նրանց խորհուրդը: Նրանց էր պատկանում կառավարությունը և դատարանը: Կառավարման այս եղանակը կոչվում է խմբիշխանություն (օլիգարխիա):
Այդ կառավարման նկատմամբ ընդդիմադիր ուժը դեմոսն էր: Ընդդիմադիրներին միավորում էր իրավունքներից զուրկ լինելը և պետության կառավարման գործին մասնակցություն չունենալը:
Ք.ա. VII դարի սկզբից հունական զարգացած պոլիսները դարձան դեմոսի և էվպատրիդների պայքարի թատերաբեմ: Ի վերջո դեմոսը հաղթեց: Ուղի հարթվեց դեպի կառավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա):
Իշխանությունն անցավ դեմոսի առաջնորդներին: Նրանց անվանում էին տիրաններ, իսկ կառավարման ձևը՝ տիրանիա: Նախապես այդ բառը չէր նշանակում «բռնապետ» և չուներ բացասական իմաստ:
Տիրանները վերացնում էին պարտային ստրկությունը, էվպատրիդների հաշվին հող տալիս ունեզուրկ գյուղացիներին: Ստեղծում էին գրավոր օրենքներ, որոնց առջև բոլոր քաղաքացիները հավասար էին: Նպաստում էին արհեստներին, առևտրին, ծովագնացությանը, նպաստում արվեստի ու գիտության զարգացմանը:
Սակայն տիրանները ժամանակի ընթացքում սկսեցին չարաշահել իշխանությունը և իրենց վեր դասել օրենքներից: Տիրանիան վերածվեց խոչընդոտի, և դեմոսը իր պայքարն ուղղեց տիրանների դեմ: Ք.ա. VI դ. երկրորդ կեսին տիրանիայի դարաշրջանն ավարտվեց: Դեմոսն իր ամբողջ ուժն ուղղեց ժողովրդավարություն հաստատելու նպատակի իրականացմանը:
 
Հունական մեծ գաղութացումը
 
Ք.ա. VIII–VI դարերը նշանավորվեցին հունական մեծ գաղութացմամբ: Դրա հիմնական պատճառները տնտեսական էին՝ հացահատիկի պակասը, օգտակար հանածոների ու հումքի կարիքը: Բացի այդ, պոլիսների ներսում պայքար էր ընթանում էվպատրիդների, իսկ ապա՝ տիրանների դեմ: Պարտված կողմը լքում էր հայրենիքը և օտար ափերում հիմնում նոր բնակավայր՝ գաղութ:
Հույները նախ յուրացրին Հարավային Իտալիան՝ հիմնելով շատ գաղութներ՝ պոլիսների ձևով: Դրանից հետո գաղութացման ալիքը տարածվեց Սցիլիայում, Հարավային Ֆրանսիայում և Իսպանիայում: Սև ծովի ափերին նույնպես հիմնվեցին բազմաթիվ հունական պոլիսներ:
Գաղութների մի մասն ինքնիշխան էր, իսկ մյուս մասը ենթակա էր մայր պոլիսին: Նրանց միջև հաստատվում էին փոխշահավետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ:

Նապոլեոնի վարչակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի հեղաշրջումից հետո Ֆրանսիայի հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804 թվականը։ Գալով իշխանության` Նապոլեոնը հայտարարեց. «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր։ Հեղափոխությունն ավարտված է»։ Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարեփոխումների ճանապարհով։
1804 թվականին անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նրա շքեղ թագադրությունը։ Այսպես հիմնադրվեց Առաջին կայսրությունը,որը գոյատևեց մինչև 1814 թվականը։

Բարենորոգումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի բարենորոգումները վերաբերում էին հասարակական կյանքի բոլոր ասպարեզներին։ Նա անձամբ էր հետևում դրանց ընթացքին։
Տնտեսություն։ Կայսեր ջանքերով զարկ տրվեց ծանր արդյունաբերությանը։ Տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն` հանքահարսստացման, մետաղաձուլության, զինագործության, նավթաշինության, սարքաշինության։ Բուռն ճանապարհաշինության արդյունքում կայուն կապ հաստատվեց երկրի տարբեր շրջանների միջև։ Աշխուժացան տնտեսական կապերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց Ֆրանսիական բանկ։ Շրջագայության մեջ դրվեց դրամական նոր միավորֆրանկը։ Արդյունաբերության ցուցանիշներով Ֆրանսիան զբաղեցրեց երկրորդ տեղը աշխարհում` զիջելով միայն Անգլիային։
Օրենսդրություն։ Մեծ հեղափոխությունից հետո Ֆրանսիայում հաստատվել էին հասարակական նոր հարաբերություններ։ Հարկ էր դրանց տալ իրավական ձևակերպում։ Կայսրը կազմեց «Քազաքացիական օրենսգիրքը», որը տարածվեց նաև Եվրոպայում։ Այն ամրագրում էր մարդկանց բնական իրավունքները։ Առանձնակի ուշադրություն էր դարձվում ընտանիքի և սեփականության խնդիրներին։ Ընտանիքը ճանաչվում էր որպես հասարակության կարևորագույն բջիջ։ Կարգավորվեցին նաև տնտեսական, քրեական, դատական բնագավառները։
Վարչական համակարգ։ Հեղափախության տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր նոր վարչական կառույց։ Երկիրը բաժանվել էրդեպարտամենտների(նահանգ)` յուրաքանչյուրն իր ընտրովի վարչակազմով։ Նապալեոնը պահպանեց դրանք։ Նրա նշանակած պաշտոնյաները(պրեֆեկտ) տնօրինում էին նահանգների բոլոր կարևոր գործերը։ Այս կերպ պետության կառավարումը խիստ կենտրոնացվեց։
Մշակութային ձեռնարկումներ։ Կայսրը` իրեն համարելով լուսավորականների հետևորդ, ձգտում էր նրանց գաղափարներով ձևավորել ազգային նոր վերնախավ։ Բոլոր դեպարտամենտներում ստեղծվեցին պետական վարժարաններ, որոնք տալիս էին միջնակարգ կրթություն։ Այնուհետև բացվեցին բարձրագույն բժշկական,իրավաբանական և ռազմական դպրոցներ։ Այդ բոլորի պսակը դարձավ Կայսերական համալսարանը։ Նապոլեոնը հովանավորում էր գիտությունը և արվեստը։ Ձևավորվեց կայսերական նոր ազնվականությունը, որի շատ ներկայացուցիչներ դուրս էին եկել ստորին խավերից։
Կրոնական հանդուրժողականություն։ Հեղափոխության տարիներին պայքար էր ծավալվել կաթոլիկ եկեղեցու դեմ։ Բայց Նապոլեոնը հասկանում էր, որ դա վիրավորում է միլիոնավոր կաթոլիկների կրոնականզ գացմունքները և պառակտում ազգը։ Հետևելով խղճի ազատության սկզբունքին` նա կաթոլիկությունը ճանաչեց«ֆրանսիացիների մեծ մասի կրոն»։ Հին կարգերի կողմնակիցները շարունակում էին պայքարը։ Կայսրը երբեմն դիմում էր խստությունների։ Անգամ մտցրեց գրաքննություն, փակեց որոշ թերթեր ու ամսագրեր։ Սակայն Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո էլ բարենորոգումները պահպանեցին իրենց ուժը։ Մեծ էր դրանց ազդեցությունը նաև այլ երկրների վրա։
Նապոլեոնը կռվի դաշտում

Պատերազմները և «Մեծ տերության» կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարենորոգումների ուղիով ընթացող Ֆրանսիան արագորեն հզորանում էր։ Դա սարսափեցնում էր հարևան երկրներին, այդ թվում` Անգլիային և Հոլանդիային։ Նրանց ընդհանրումն անխուսափելի էր։ Հեղափոխության ընթացքում Ֆրանսիայում ձևավորվել էր նոր բանակ։ Դրա շարքերում աճել էին ՆեյըԴավունՄյուրատը և այլք։ Նորություն էրսպայակույտի(ռազմական շտաբ) ստեղծումը, որը կոչված էր մշակելու մարտական գործողությունների ծրագրեր։ Սկզբում Ֆրանսիան վարում էր պաշտպանողական պատերազմ, բայց հետո անցավ հարձակման և հասավ հաջողությունների։ Պատերազմները հեղափոխական էին` միտված տապալելու ավատատիրական կարգերը։ Նրանք ողջ Եվրոպայում տարածում էին ժամանակի առաջավոր գաղափարները` մարդու և քաղաքացու ազատությունները, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պատերազմները նպաստում էին Ֆրանսիայի տիրապետության տարածմանը։ Շուտով Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆրանսիայի տիրապետության կամ ազդեցության ներքո` Իտալիան,ԻսպանիանԱվստրիանՊրուսիան, Բացառություն էին Ռուսաստանը և Անգլիան։
Առաջին ֆրանսիական կայսրությունը 1811թվական

Տերության կործանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ուժի վրա հիմնված «Մեծ տերությունը» անընդհատ ծավալման միտում ուներ։ Նապոլեոնը երազում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Այդ նպատակով նա ստեղծել էր Մեծ բանակը, որի կազմում հավաքագրված էին նաև դաշնակից երկրների ուժերը։ 1812 թվականին Մեծ բանակը մտավ Ռուսաստան։ Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը։ Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Մոսկվան։ Ռուսաստանի համար պատերազմն ընդունեց համաժողովրդական բնույթ, բանակը համալրվում էր և զորանում։ Այրված և կողոպտված Մոսկվայում Նապոլեոնը իրեն զգում էր թակարդում։ Ռուսական զորքերն անցան հակահարձակման և ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել։ 1812 թվականի դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը։ Ֆրանսիայի դեմ ձևավորվեց նոր ռազմական դաշինք` Ռուսաստան, Անգլիա, Պրուսիա, Ավստրիա և այլ երկրներ։ 1813 թվականի Լայպցիգի Ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ։ Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը։
Հին վարչակարգի վերականգնումը մեծ դժգոհություն առաջացրեց Ֆրանսիայում։ Օգտվելով դրանից` 1815 թվականիմարտին Նապոլեոնը փախավ աքսորից, վերադարձավ և վերականգնեց կայսրությունը։ Սակայն նրա իշխանությունը տևեց ընդամենը հարյուր օր։ Դաշնակիցներն արագ վերամիավորվեցին։ Նապոլեոնը պարտություն կրեց և այս անգամ աքսորվեց Ատլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։