пятница, 4 мая 2018 г.

Ինքնաստուգում

Ինչպիսի՞ եռանկյանն է վերաբերվում Պյութագորասի թեորեմը:
Ուղղանկյուն Եռանկյան:
Սահմանել Պյութագորասի թեորեմն ու գրել բանաձևը՝ քառակուսիներով:
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիքի քառակուսին հավասար է եռանկյան էջերի քառակուսիների գումարին
C^2=a^2+b^2
Գտնել.
ա) ներքնաձիգը, եթե էջերն են 12 սմ և 16 սմ,
144+256=400
Ներքնաձիքը=20
բ) էջը, եթե մյուս կողմերն են 12 սմ և 13 սմ:
169-144=25
Արմատ 25=5սմ
Եռանկյան կողմերը 7 մ, 24 մ և 26 մ են: Արդյո՞ք եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է:
Ոչ
Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 30 սմ է: Որոշիր սեղանի պարագիծը, եթե նրա փոքր հիմքը հավասար է բարձրությանը եւ հավասար է՝ 12 սմ:
144+81=225
DB=AC=15
P=15^2+30+12=72սմ
72սմ
Սահմանել ուղղանկյուն եռանկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը:
Ուղղանկյուն եռանկյան սինուսը հավասար է անկյան դիմացի կողմի հարաբերությունը ներքնաձիգին
Ուղղանկյուն եռանկյան կոսինուսը հավասար է անկյան կից կողմի հարաբերությունը ներքնաձիգին
Ուղղանկյուն եռանկյան տանգենսը հավասար է սինուսի հարաբերությունը կոսինուսի։
Գրել հիմնական եռանկյունաչափական առնչությունները:
tg<a=դիմացի կողմը հարաբերած կից կողմին
ctg<a=1/tg<a
sin^2<a+cos^2<a=1

среда, 25 апреля 2018 г.

Ինքնաստուգում

  1. Լուծե՛ք անհավասարումը..
    ա) (4X+3) / 2 2 — (2X-1)/3

3 x (4x + 3) ≥ (2 – (2x – 1)) x 2
12x + 9 ≥ 4 – 4x + 2
12x + 9 ≥ 6 – 4x
12x + 4x ≥ 6 – 9
16x ≥ -3
x ≥ -3/16
x ∈ [-3/16 ; +∞)
բ) (√-4x + 5) = (√-x + 1)
(√-4x + 5)² = (√-x + 1)²
-4x + 5 = -x + 1
-4x + x = 1 – 5
-3x = -4
x = 4/3
2. Լուծել անհավասարումների համակարգը և համախումբը.
ա) 6 + x > 3 –  2x
4 – x ≤ -2x + 3
1. x + 2x > 3 – 6
-x + 2x ≤ 3 – 4
2. 3x > -3
x ≤ -1
3. x > -1
x ≤ -1
x ∈ (-1 ; +∞)
x ∈ (-∞ ; -1]
Լուծում չունի
բ) 2 + 5x ≤ 0
x > 2
3x = 0
1. 5x ≤ -2
x > 2
x = 0
2. x ≤ -2/5
x > 2
x = 0
x ∈ (-∞ ; -2/5] U (0) U (2 ; +∞)
3. Գտնել հետևյալ թվերի թվաբանական քառակուսի արմատը.
√0.49=0.7      √0.0064=0.08      √810000=900      √625=25      √1/729=1/27
ձ. Գտեք թվային արտահայտության արժեքը.
ա) 40*55*22=(√8 x 5 x 5 x 11 x 2 x 11) = (√16 x 25 x 121) = 4 x 5 x 11 = 220
բ) 121*640=11 x 8 x √10 = 88√10
գ) (7-3)*(3+7)=49 – 3 = 46
5. Լուծեք անհավասարումը.
ա) (2x + 1) (√2 – 4x) ≤ 0
1. 2x + 1 ≤ 0
(√2 – 4x) ≥ 0
2. 2x ≤ -1
2 – 4x = 0
3. x ≤ – 1/2
2 ≥ 4x
4.  x ≤ – 1/2
4x ≤ 2
5. x ≤ – 1/2
x ≤ 1/2
x ∈ (-∞; -1/2]

воскресенье, 15 апреля 2018 г.

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է: Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը: Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով: Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի: Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ: Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների: Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5 մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանթը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը: Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը: Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի: Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ: Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում: Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից: Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոցներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ:

среда, 28 февраля 2018 г.

Գործնական քերականություն

Դասարանում
  • Աճառյանը՝ բառարանագետ․ Հրաչյա Աճառյանի բառարանների ուսումնասիրություն
  • Ի՞նչ բառարաններ ունի Հրաչյա Աճառյանը
  • Ընտրի՛ր բառարաններից մեկը և դո՛ւրս գրի՛ր 15 բառ:

1. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի բառաձևերը։
  1. Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի։
  2. Բախում, ծագում, ստուգում, դրվագում, ազդում, խնդում, արձակում, բուժում, խուժում, քանդակում։
  3. Հակում, վատնում, հանդիպում, ցատկում, արդուկում, գրառում, գանձում, բարձում, զղջում, ցասում։
  4. Յուղում, կազմում, դիմում, շղթայում, հանում, խափանում, միավորում, գլանում, ժամանում, զինում։
2.Ընդգծի՛ր Ու հոլովման ենթարկվող բառաձևերը։
  1. Ամուսին, արարում, պատանի, ծունկ, գարուն, թագուհի, ոչ ոք, մարդ
  2. Թոռ, քեռի, պապ, ոսկի, եղեգ, գարի, արկան, ուսուցչուհի, ձկնորս, բորենի
  3. Ներքինի, անկողին, ուսուցիչ, արարել, արարում, կսկիծ, սարեցի, ոստան, նռնենի
  4. Օղ, տատ, ձիթենի, օազիս, ուխտատեղի, ձի, ընկերուհի, լեռ, բարդի
  5. Դեղձենի, խճուղի, ուղղաթիռ, նավաստի, տաղասաց,  ընտրանի, սոճի
  6. Անարգել, փաթաթել, ավել, կարթաթել, շաղախել, նավախել։

пятница, 9 февраля 2018 г.

1.Ուղղի՛ր սխալ գործածվող հայերեն բառաձևերն ու բառերի դիմաց գրի՛ր ճիշտ տարբերակները։
  • Ցրտից սառել-ցրտից սառչել
  • գլխարկ հագնել-գլխարկ կրել
  • ուզում եմ ինչ-որ բան անեմ-ուզում եմ ինչ-որ բան անել
  • հրապարակի վրա հանդես է-հրապարակում հանդես է
  • ներկաների մեջ մեծ մասը ծափահարեցին-ներկաների մեջ մեծ մասը ծափահարեց
  • հիշացնել-հիշեցնել
  • քայլելուց խոսում է-քայլելիս խոսում է 
  • միթե՞ այդպես է-մի՞թե այդպես է 
  • գույնավոր-գունավոր
  • մտահաղացում-մտահղացում
  • բանբասել-բաբմասել
  • ուղղարկել-ուղարկել
  • զեղջ-զեղչ
  • զիճել-զիչել
  • ըստ ինձ-ըստ իս
  • անձեռնոցիկ-անձեռոցիկ
  • իմ համար-ինձ համար 
  • իրոքից-իրոք
  • խոսալ-խոսել
  • ձեր անունն ինչպես է-ձեր անունն ինչ է 
  • բուն դա կենդանի է-բուն կենդանի է 
2.Դու՛րս գրի՛ր  գոյականներն ու ածականները տրված հատվածում։ 
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվեցինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեզ ուղեկցողը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա էր։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։
Գոյական-Բուենոս Այրեսում, ուղեկցողը, համայնք, երիտասարդ, տղա, հայորդի:
Ածական-հյուրընկալվեցինք, հայկական, բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն, գեղեցիկ, վայելչատես:
3. Ընդգծի՛ր հապավումները, գրի՛ր տեսակները (տառային, վանկային, վանկաբառային)։
Ժողդատարանուսխորհուրդ, շինջոկատ,  նորընտիր, քաղբանտարկյալ պետպատվերուսմասվար, մարզկենտրոն, ՄԱԿ, գրապահոց, սոցհարցում, բանահավաք,  շինհրապարակ,  Էհմ, պետեկամուտ։


вторник, 6 февраля 2018 г.

Առաջնորդություն

Առաջնորդի հատկանիշների ցանկ
Առաջին հերթին առաջնորդը պետք է լինի հարգված մյուսների կողմից և վստահված: Առաջնորդը պետք է կարողանա իր ետևից տանել բոլորին և կատարել տված խոստումները, առաջնորդը պետք է միշտ պահի իր դիրքը պետք է պատասխանատու լինի:

среда, 31 января 2018 г.

Հին շրջան` հին հայերեն` V դարից մինչև XI դար: Այս շրջանի գրական լեզուն կոչվում է գրաբար: Այն ձևավորվել է Տուրուբերանի (Տարոնի աշխարհի) և Բարձր Հայքի ու Այրարատի` Տուրուբերանին հարող տարածքների խոսվածքների հիման վրա: Թեև Ջահուկյանը հին հայերենի շրջանը սկսում է V դարից, բայց, հիմնվելով Հ. Հյուբշմանի հնչյունաբանական բնութագրիչների վրա, գրաբարի՝ որպես ինքնուրույն լեզվի, սկիզբ համարում է III դարասկիզբը, իսկ V դարասկզբին այն գրավոր է դարձել: Հին շրջանը բաժանվում է 3 ենթաշրջանի.
ա) վաղ, հին կամ դասական գրաբար` V դար,
բ ) ուշ հին կամ հետդասական գրաբար` VI- VII դարեր,
գ) նախամիջին` VIII - XI դարեր:
Միջին շրջան` XII- XVI դարեր: Այս շրջանում հայոց գրական լեզուն դառնում է միջին հայերենը, որը ձևավորվել էր ժողովրդախոսակցական լեզվի, գրաբարյան բարբառների հիմքի վրա, բայց նրան զուգահեռ՝ դեռ բավական երկար շարունակվում է գրաբարի կիրառությունը՝ հատկապես իբրև գրավոր լեզու: Միջին շրջանում առանձնացվում է 2 ենթաշրջան.
ա) վաղ կամ կիլիկյան նորմավորման` XII- XIV դարեր,
բ ) ուշ միջին կամ աշխարհաբարացման` XV- XVI դարեր:
Նոր կամ աշխարհաբարի շրջան` XVII - XX դարեր: Այս շրջանում հանդես է գալիս նոր գրական հայերենը կամ աշխարհաբարը, թեև աշխարհաբարի առաջին ենթաշրջանում գրաբարը դեռ պահպանում էր իր դիրքերը՝ որպես գրավոր հաղորդակցման միջոց: Այս իրավիճակը տևում է մինչև գրապայքարի ավարտը: Նոր շրջանում տարբերակվում է 3 ենթաշրջան.
ա) վաղ աշխարհաբարի` XVII դարի սկզբներից մինչև XIX դարի կեսը,
բ) ուշ կամ երկճյուղ աշխարհաբարի` XIX դարի կեսից մինչև 1920 թվականը,
գ) արդի կամ ժամանակակից` XX դարից ցայսօր: