вторник, 1 июня 2021 г.

Ճամբարային օրվա ամփոփում

 Ճամբարային երկրորդ օրը սկսվեց քանդակների պուրակում, պիկնիկի շուրջ զրուցում էինք վրացական և իրնական ավանդույթների մասին։ Մեր հարևան պետությունները ունեն շատ հետաքրքիր  սովորություններ։ Օրինակ՝ Իրանում մեքենա նստելիս կամ թատրոնում ետևում նստածից  ներողություն են խնդրում, իսկ Վրաստանում նոր տարվա առաջին հյուրի հետ են կապում գալիք տարվա հաջողությունները և դժբախտությունները, հյուրը ունի իր անունը՝ Մեկուլե։ Երգի և պարի դասընթացներին մասնակցելուց հետո հերթը հասավ իրանական ժամանակակից պոեզիային։ Սկսեցինք ընթերցել «Սպասող մարդը օրագիրը»:



вторник, 2 февраля 2021 г.

Հաշվետվություն

 Հունվարյան ճամբարին մասնակցել եմ՝ Աշոցք-Գյումրի մարզական ճամփորդությանը:

Ճամփորդությունը ժամկետով շատ քիչ էր, բարց մեր օրը անցավ շատ տպավորիչ:

Հանդիպել եմ բանաստեղծ Նինո Սպանդերաշվիլու հետ:Հղումը՝ այստեղ:

Մասնակցել եմ քննարկման, Պանդխտության մասին: Հղումը՝ այստեղ:

Այցելել եմ սահադաշտ:Հղումը՝ այստեղ:








воскресенье, 17 января 2021 г.

Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը

Ներսիսյան դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։ 1824 թվականին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը: Ներսիսյան վարժարանում ուսանել են Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփանոս Նազարյանը, Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլականավոր գործիչներ: Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։ Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Երբ Ներսես կաթողիկոսը Ներսեսյան դպրոցը ստեղծեց, թիֆլիսահայերի 80%-ը հայերեն չէր խոսում, դպրոցը հզորացրեց, ավտոմատ գնացին այդ դպրոց։ 9-րդ դարում դպրոցը ունեցել է երկու շենք։ Ըստ Ալեքսանդր Երիցյանի՝ առաջին շենքը կառուցվել է Վանքի պարիսպների դիմացը՝ հյուսիսի-արևմտյան կողմում՝ հին գերեզմանոցի տեղում՝ հավանաբար Բոլշայա Վանքսկայա (այժմ՝ Ատոնելի փողոց) և Կուրնայա փողոցների հատման տեղում: Երկրորդ շենքը Բառոնսկայա փողոցի վրա է եղել (այժմ Անտոն Փուրցելաձե փողոց)։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ Սակայն 1837 թվականին ցարական իշխանությունների պնդմամբ այն վերափոխվում է Վրաստանի հայոց թեմի արական հոգևոր ճեմարանի։ 1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածը եկել էին Երևանից, Գանձակից, Քութայիսիից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։

воскресенье, 19 июля 2020 г.

Ալեքսանդր Մելիք-Ազարյան

Վրացահայ գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանի տունը մինչև օրս զարդարում է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան: Մելիք-Ազարյանցի տունը կառուցելու գործընթացը կապված է բազմաթիվ լեգենդների հետ:
Տունը բազմաֆունկցիոնալ համալիր էր ՝ իր սեփական ջրամատակարարմամբ (այդ ժամանակ Թբիլիսիում ջրամատակարարման համակարգ կար, այնուամենայնիվ, խոհանոց և լոգարան բերված ջուրը շատ հազվադեպ էր թիֆլիսցիների համար), կենտրոնացված ջեռուցում, սեփական հեռախոսային փոխանակում, կինոթատրոն, լուսանկարչական սրահ, մանկական գիշերօթիկ տուն, այգի, արվեստի պատկերասրահ, բակ: Տունը հիմնականում վարձում էին ռուս պետական ​​ծառայողները:

ԹԱՐԳՄԱՆՎԱՆ ԱՂԲՅՈՒՐ
https://tvalsazrisi.ge/%e1%83%90%e1%83%9a%e1%83%94%e1%83%a5%e1%83%a1%e1%83%90%e1%83%9c%e1%83%93%e1%83%a0%e1%83%94-%e1%83%9b%e1%83%94%e1%83%9a%e1%83%98%e1%83%a5-%e1%83%90%e1%83%96%e1%83%90%e1%83%a0%e1%83%98%e1%83%90%e1%83%9c/?fbclid=IwAR3zI9bVkAU8XQ26LzqfdZjnZDq59tiZkWoKvFdr_c1SJU2bQeL4oSBEyoQ

суббота, 4 апреля 2020 г.

Պատմական տեղեկություններ Ծղալթբիլա բնակավայրի մասին


Հայ վրացական բարեկամությունն ունի հին ակունքներ: Հայոսի և  Քարթլոսի դարերի խորքից եկող եղբայրության ավանդությունը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամական փոխհարաբերությունները: Նրանք հաճախ համատեղ են դիմադրել թշնամուն, կռվել հերոսաբար և միաին պաշտպանել իրենց հայրենիքը: Պատմության դասերը սովորեցնում են, որ հիմնականում այս երկու ժողովուրդներն ունեցել են նույն թշնամիները: Հռոմ, Պորսկաստան, արաբներ, թաթար-մոնղոլներ, թուրք սլեջուկներ և այլ անուններ կրող նույնանման թալանչիներ ու զավթիչներ:
Միանման ճակատագիրը և մշակույթների ընդհանրությունը մերձեցրել է այս երկու հարևան ժողովուրդներին, որը և արտահայտվել է ընդհանուր թշնամու դեմ համատեղ պայքարելով: Եվ պատահական չէ, որ այս երկու ժաղավուրդներն իրենց ապաստանն օրհասական պահերին միշտ ընտրել են համատեղ հանդես գալու մտադրությամբ: Հայերը Վրաստանի տարածքը գաղթել ու բնակվել են դեռևս 4-5դարերում: Մեծամասամբ անվտանգ բնակավայր ունենալու գաղափարն է ստիպել հայերին, գաղթի ժամանակ. Որպես նոր բնակատեղի ընտրել Վրաստանի Կովկասում Քրիստոնյա ազգի պետության տարածքը: Օրինակ, Սղնաղ հայկական բնակավայրը, կառուցել է Վրաստանի Կախեթի և Քարթլիի Հերակլի 2-րդ արքան: Նա այս քաղաքը, կառուցել է Ղարաբաղից և Գանձակից 1790-ական թվականներին գաղթած հայերի համար: Սղնաղը գտնվում է Թիֆլիսից 110կմ հեռավարության վրա: Սղնաղը կառուցվել է Խորնարուջի հնագույն քաղաքի ավերակների վրա: Պարսպապատվելուց հետո Հերակլ արքայի կողմից այն մտցվել է քաղաքների շարքը, 1801թ Քարթլ-Կախեթի թագավորական քաղաքների ցուցակի մեջ, և քաղաքի կառավարչի պաշտոնը շնորհվել է հայազգի Թեյմուրազ Թեյմուրազովին: Գազթականների համար կառուցում են հայաբնակ քաղաքատիպ Սուրամ ավանը Խաշուրի շրջանում, շրջկենտրոնից 4կմհեռավորության վրա: Այստեղից հայերը եկել են 18-րդ դարի սկզբին: Այսպիսով, Ախցխայի հայ բնակչությունը համարվել է Հայաստանի հայ բնակչության մեջ ո փոքր գաղթերի շնորհիվ: Այսպես, 14-րդ դարում տեղի ունեցավ մեծ գաղթ: Հայաստանից Անիի գաղթականները եկել և բնակվել են Վրաստանի Գորի քաղաքում ու դրա շրջակա գյուղերում: Հետագայում այդ բնակչության մի մասը տեղափոխվել են Ախալցխա: