суббота, 27 февраля 2016 г.
ճամբորդություն դեպի Ծաղկաձոր
ճամբորդություն դեպի Ծաղկաձոր
Փետրվարի
20-ին մոնք ուղևորվեցինք դեպի Ծաղկաձոր, այնտեղ մենք մնացինք 1-օր ես այնտեղ մնացել եմ կեչի հըուրանոցում: Այնտեղ շհատ լավ
ժամանակ անցկացրեցին մենք: Մենք այնտեղ նստեցինք ճոպանուղի, այնուհետեվ վերադարցանք
համար մենք ամբողջովին ջուր եինք: Մենք համարում մաֆիա խաղացինք հետո պարկեցինք
քնելու իսկ մյուս օրը մենք գնացինք եկեղեցի, հետո գնացինք փուչիկ մենք վերեվից
իջնում եինք փուչիկով հետո մեզ բարցացնում եին վերեվ: Դրանից հետո գնացինք համար
մի քիչ հանգստացանք և վերադրցանք հետ: Այնտեղի ուտելիքները շատ համեղ եր այդ
անբողջ ընթացկում մեզ հետ են եղել ընկեր Վարդուհին և ընկեր Նառան:
понедельник, 15 февраля 2016 г.
Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերից
***
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
Թումանյանի քառյակները
* * *Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին
пятница, 12 февраля 2016 г.
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

Տեառնընդառաջի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տեառնընդառաջի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:

Տեառնընդառաջի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես , ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:
Տեառնընդառաջի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տեառնընդառաջի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տեառնընդառաջի խոհանոց

Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ:
Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ:
Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:
среда, 10 февраля 2016 г.
09. 02.2016
Այսօր Տերյանի ծննդյան օրն է։ Կարդում ենք Տերյան։
Լրացուցիչ աշխատանք
Այսօր Տերյանի ծննդյան օրն է։ Կարդում ենք Տերյան։
Լրացուցիչ աշխատանք
1. Գրիր, թե որն
է տերյանական քո սիրած բանաստեղծությունը
ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար....
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար....
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար
- դուրս գրիր պատկերավորության
միջոցները՝ մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ
- անուշ աղմուկով, Խնդությունով խելագար.... Արևավառ քո սրով,
- ներյայացրու քնարական հերոսի
(բանաստեղծության հերոսի) կերպարն՝ ըստ բանաստեղծության
- այս բանաստեղծության
գլխավոր հերոսը Տերյանն է:
- ի՞նչ տրամադրություն է արտահայտված
բանաստեղծության մեջ՝ ի՞նչ միջոցներով : Սկզբում տխրություն, հետո
ուրախություն
3. Շարադրել
մտքերը ..Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն,, թեմայով:
вторник, 9 февраля 2016 г.
Նամակ սիրելի
մարդուն
Գուցե իմ նամակը քեզ կարճ թվա, բայց հավատա, այս վայրկյանին
իմ
զգացմունքները
խեղտում են ինձ , և հենց այս նամակով ես ուզում եմ ծանոթացնել քեզ նրանց հետ: Շատ
ժամանակ առաջ ես քեզ տեսա , և իմ սիրտը մինչև հիմա քեզ տրվեց: Իսկ հիմա, գրելով
այս նամակը, ես արտասվում եմ, հասկանալով, որ սրանից հետո քեզ հետ էլ չեմ
հանդիպելու , և նույնիսկ չեմ գրվելու քեզ հետ: Բայց ես կլինեմ երջանիկ , եթե
դու երբեմն իմ մասին հիշեց, նույնիսկ մի
քանի րոպեով:
Իմացի, ես քեզ երբեվիցե չեմ մոռանա: Դու իմ սրտում ես:
Ընդմիշտ: Մնաս բարով, իմ սեր:
понедельник, 8 февраля 2016 г.
1 ականջ դնել
2 աչքը մտնել
3 քիթը խոթել
4 պոչից կաղվաց
5 աչքս մանց վրեն
6 սիրտս թրավ
7 աչքը կպնել
8 գլխին նստել
9 ականջի հետեվ քցել
10 աչքի տակով նայել
11 լեզուտ երկարելա
12 մատը մատին չտալ
13 լեզուն կծել
14 ուղեղ ծակել
15 գլուխ պահել
16 գլւխ հարթուկել
17 ուղեղս ծակ է
18 գլուխ դնել
19 մազերը բիզ բիզ կանգնեցին
20 ականջ կտրել
Подписаться на:
Сообщения (Atom)
