среда, 27 апреля 2016 г.

                                                                                      

                                                                       Իմ կյանքում բաբախող մարդիկ                                                                                 շատ քիչ են լինում, կարելի է ասել                                                                             գրեթ չկա: Իմ կարծիքով բաբախել                                                                             նշանակում է ընկերոջը աջակցել                                                                               միշտ նրա հետ լինել դժվար                                                                                         պահերին, եթե ընկերտ քեզ ինչ                                                                                   վոր մի բան է խնթրում պետք է                                                                                   խնդրանքը  չմերժել և կատարել                                                                                 նրա խնդրանքը: և ես իմ                                                                                              բաբախող ընկերների շարքը                                                                                      կմեծացնեմ, որպիսի ավելի շատ                                                                                 ունենամ բաբախող ընկերներ:

 

понедельник, 18 апреля 2016 г.

Լուսաբաց

Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

Спасибо! – так звучит добро,
И слово каждый это знает,
Но так случилось, что оно,
Все реже с губ людей слетает.
Сегодня повод есть сказать,
Спасибо! тем, кто рядом с нами,
Легко чуть-чуть добрее стать,
Чтоб веселее стало маме,
И даже брату, иль сестре,
С кем мы бываем часто в ссоре,
Сказать: Спасибо! и в тепле,
Растает лед обиды вскоре.
Открою тайну вам друзья:
Вся сила слова в наших мыслях –
Без добрых слов никак нельзя,
Дарите их родным и близким!

вторник, 29 марта 2016 г.

Ճամբորդություն դեպի էջմիածին

Ճամբորդություն դեպի էջմիածին

 


Մենք հեծանըվային ակումբով գնացինք էջմիածին բայց ցավոք ճանապարհի կեսից հետ վերադարցանք ես շատ կուզեի, որ մինչև էջմիածին  գնաինք, մենք 18-կմ հեծանիվ էինք վարել ճիշտա շատ լավ անցավ: Բայց երբ վերադարձանք մեր դասարանի Ղազարյան Աննան այնքան Էր հոգնել վոր  մտանք դպրոց անմիջապես նստեց հատակին: Մեզ Ընկեր Վարդուհին ասել է վոր մի քանի շաբատ հետո ելի կգնանք և մենք անհամբեր սպասում եինք:

четверг, 17 марта 2016 г.

8. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ: ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ:

8. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ: ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ:

Մ.թ.ա. 30թ-ին Արտաշես թագաժառանգը պարթևների օժանդակ զորքով մտավ Հայաստան և բազմեց իր նախնիների գահին:
Արտաշես II-ը(մ.թ.ա. 30-20թթ.) հրամայեց Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին սրի քաշել` հագուրդ տալով վրեժխնդրության զգացմունքին:
Արտաշես II –ն այնքան ամուր էր իրեն զգում գահի վրա, որ պահանջեց Օգոստոս կայսրից վերադարձնել Հռոմում պահվող իր եղբայրներին: Օգոստոս կայսրը մերժեց` պատճառաբանելով, թե հռոմեացիներին սպանելու հրաման տվողին չի կարող խնդրանք բավարարել:
Մ.թ.ա. 20թ-ին Օգոստոս կայսրը մեծ բանակով ժամանում է Արևելք և պահանջում է վերադարձնել Կրասոսի ու Անտոնիոսի պարտված բանակների հռոմեացի գերի զինվորներին և այդ բանակների արծվակիր դրոշները:
Տեղի տալով Օգոստոս կայսեր պահանջին պարթև արքայից արքան վերադաձրեց և' դրոշները, և' գերիներին, ինչպես նար պարտավորվեղ չօժանդակել հայերին հռոմեացիների ներխուժման դեպքում:
Այս պայմաններում Հայաստանում Արտաշես II –ի դեմ դավադրություն ծագեց: Դավադիրները սպանեցին իրենց թագավորին: Հռոմեացիներին հաջողվեց Մեծ Հայքում գահ բարձրացնել Հռոմում պահվող Արտավազդ II –ի որդուն` Տիգրան III-ին(մ.թ.ա. 20-8թ.):
Տիգրան III-ը իր թագացորության 2 հատվածում վարել է Հռոմից միանգամայն անկախ քաղաքականություն:
Տիգրան III-ի մահից հետո գահին բազմեցին Տիգրան IV-ը և Էրատոն:
Մ.թ.ա. 5 թ-ին Հռոմին հաջողվեց Հայաստանում գահ բարձրացնել Արտավազդ III-ին: Վերջինս, ի տարբերություն իր եղբոր, քաղաքական կողմնորոշումը չփոխեց և գահընկեց եղավ:
Մ.թ. 1 թ-ին Կովկասի լեռնականների դեմ ճակատամարտւմ Տիգրան IV-ը զոհվեց, իսկ նրա քույրը` Էրատո թագուհին, հրաժարվեց գահից:
Այսպիսով, շուրջ 200 տարի Հայաստանում գահակալած Արտաշեսյանների դինաստիան հեռացավ պատմական ասպարեզից:

суббота, 27 февраля 2016 г.

ճամբորդություն դեպի Ծաղկաձոր

ճամբորդություն դեպի  Ծաղկաձոր

Փետրվարի 20-ին մոնք ուղևորվեցինք դեպի  Ծաղկաձոր, այնտեղ մենք մնացինք 1-օր ես այնտեղ մնացել եմ կեչի հըուրանոցում: Այնտեղ շհատ լավ ժամանակ անցկացրեցին մենք: Մենք այնտեղ նստեցինք ճոպանուղի, այնուհետեվ վերադարցանք համար մենք ամբողջովին ջուր եինք: Մենք համարում մաֆիա խաղացինք հետո պարկեցինք քնելու իսկ մյուս օրը մենք գնացինք եկեղեցի, հետո գնացինք փուչիկ մենք վերեվից իջնում եինք փուչիկով հետո մեզ բարցացնում եին վերեվ: Դրանից հետո գնացինք համար մի քիչ հանգստացանք և վերադրցանք հետ: Այնտեղի ուտելիքները շատ համեղ եր այդ անբողջ ընթացկում մեզ հետ են եղել ընկեր Վարդուհին և ընկեր Նառան:

понедельник, 15 февраля 2016 г.

Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերից


***
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով: