среда, 7 июня 2017 г.

Օր, որը մոռանալ չի լինի

Մեր ճամբարային օրերը շարունակվում են, և մենք կրկին տպավորություններով լի ենք: Այսօր կրկին մասնակցեցինք ընդանուր պարապմունքին, երբ վերջացավ հավաքվեցինք մեր սենյակում  քնարկեցինք ինչ ենք անելու, և ճանապարհ ընկանք:
 Նախ գնացինք Զանգու գետը աղբից ազատելու, համտեսեցինք ընկեր Լիլիթի պատրաստած կարկանդակներն իրոք շատ համեղ էին, նստեցինք հանգստացանք և շարժվեցինք դեպի մանկական երկաթուղի (գնացքի գծերով) մենք հասանք և նստեցինք գնացքը, շատ հաճելի էր գնացք նստելը:
Իսկ հետո գնացինք մանկական երկաթուղու այգի, բաժանեցինք «Ամառ 2017» տեղեկատվական թերթիկները նստեցինք, հանգստացանք, մենք աղջիկներով գնացինք ուրախ բլուրներ նստելո,ւ բայց Էլլադան չնստեց մենակ ես և Նվարդը: Իսկ հետո գնացինք մեր ջոկատի մոտ պաղպաղակ կերանք նստեցինք, հանգստացանք, չնայած Միքայելը շատ հոքնեցրեց մեզ: Ամեն ինչ վերջացրեցինք և գետնանցումով գնացինք դեպի դպրոց, շատ հետաքրքիր անցավ այտեղ մենք բոլորով գոռում էինք և մեր ձայնը արձագանքում էր այդտեղ:

Մեր ջոկատի երեխաները մեզանից առաջ էին գնում, իսկ մենք՝ աղջիկներով իրենցից հեռու էինք: Պատին մի նկար տեսանք, շատ վախեցանք բարձր գոռացինք և վազեցինք ընկեր Լիլիթի մոտ, իսկ Միքայելը եկավ մեր մոտ  և նորից ուզում էր վախեցներ, դուրս եկանք այդտեղից մի քիչ հանգստացանք և շարժվեցինք դեպի դպրոց: 

вторник, 6 июня 2017 г.

ճամբարային երկրոդ շաբաթը և եկրորդ օրը

Ինչպես միշտ շատ հետաքրքիր անցավ մեր ճամբարային օրը: Առավոտ Ընդհանուր պարապունքին մենք պարեցինք մեր սովորած պարերից:


 Մենք այսօր ավարտի բերեցինք մեր ճամբարի դրոշը: Այն շատ գեղեցիկ էր, իմ նշանը նման էր արևի:


Իսկ հետո մեր ջոկատը բաժանվեց երկու խմբի, մի խումբը պետք էր գնար  երգի, իսկ մյուսը աշխարագրության:


Ամեն ինչ ավարտեցինք և գնացինք ընդմիչման, իսկ հետո մենք պետք է հանդիպեինք ,,Վան ազգագրական երգի և պարի խմբի հետ:

понедельник, 5 июня 2017 г.

Մեր ճամբարային 2-րդ շաբաթը

Մեր ճամբարային 2-րդ շաբաթը անցավ ինչպես միշտ շատ հետաքրքիր: Մենք մեր ջոկատի երեխաներով պետք է պատրաստեինք մեր դրոշը մոլորակների տեսքով, նախ արեցինք ռեզերֆը և միջեվ ռեզերֆի չորանալը մենք գնացինք պարելու: Իսկ հետո վերադարցանք և ներկեցինք մոլորակները, վերջացրեցինք և թխթերի վրա նկարեցինք մարդ, տուն, և ծառ, այդպես Ընկեր Լիլիթը պետք է մեզ բնութագրել: Ամեն մեկի նկարով բնութագրեց մեզ Ընկեր Լիլիտը, այդպես մենք ավելի լավ ճանաչեցինք մեր ընկերներին:














суббота, 3 июня 2017 г.

ճամբարային 5-րդ օր

Իմ ճամբարի 5-րդ օրը անցավ շատ ուրախ, մենք նախատեսել եինք ուրախ խոհանոց, ուրախ խոհանոցում պետք է պատրաստեինք պիցցա: Նախ մենք կազմեցինք ցուցակ թե ինչ է մեզ պետք իսկ հետո գնացինք գնումներ կատարելու, վերջացրեցինք և գնացինք դպրոց: Դպրոցում մենք սկսեցինք պատրաստել բոլորիս շատ սիրելի պիցցան, ավարտեցինք, համտեսեցինք և գնացինք ֆիզկուլտի: Ես և իմ ընկերուհի Էլլադան գնացինք հեցանիվ քշելու իսկ մյուսները իրենց ուզած տեղերը գնացին: իսկ հետո մեր մոտ գրադարանի ժամներ, գրադարանում մենք կարդացինք (Փոքրիկ Իշխանը) մինչ կարդալը Վարդանը պատմեց ինչ, որ հիշում էր:







среда, 31 мая 2017 г.

Ճամբարայի 3-րդ օր

Մեր ճամբարի երրօրդ օրը անցավ շատ հետաքրքիր, մենք գնացհինք Անգլիական այգի բաժանեցինք մեր ճամբարի բուկլետներից; Ավարտեցինք մեր գորցը և գնացհինք կինո նայելու շատ հետաքրքրի անցավ քանի, որ մենք բոլորս մեր ընկերների և ընկերուհիների հետ եինք:



















































вторник, 30 мая 2017 г.

Ամառային ճամբար 2017․ անհատական պլան

Երկուշաբթի 29․05․2017
9:00-9:15 
Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Պարատուն 
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Երեքշաբթի 30․05․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Երգատոն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Չորեքշաբթի 31․05․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Մարզական ժամ
Հինգշաբթի 01․06․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Ուրբաթ 02․06․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Մարզական ժամ
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն

понедельник, 29 мая 2017 г.

Մեր ճամբարի առաջին օրը

 Արի՜ արի՜... Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր, և ինձ շատ ուրախացրեց այդ փաստը: Մենք այսօր քննարկեցինք մեր օրը ծանոթցանք մեր օրակարգին: Ինչպես նաև խաղացինք շատ հետաքրքիր և ուսումնական խաղեր: Կարծում եմ բոլորը սիրեցին այս օրը, շատ զվարճալի և գեզեցիկ միջավայրում: Ընկեր Լիլիթի հետ նաև պարեցինք հայկական ազգագրական պարեր, սովորոզներից մի քանիսը գնացին խեցեգործարան: Որոշեցինք մեր թափառումների ուղղությունները և բոլոր այն ճամփորդությունները որոնք իրականացնելու ենք ճամբարի ընթացքում: