Ուսումնական տարին սկսվեց ռազմամարզական ճամբարով. ուղևորվեցինք դեպի արատես, ամեն առավոտ անում էինք մարզանքներ, խաղում էինք խաղեր: Եվ իհարկե ճամբարի ամենասիրելի և հաճելի պահը՝ հավաքույթ խարույկի մոտ՝ ամեն երեկո: Ունեցանք ծաղկունքում ֆուտբոլային առաջնություն: Հավաքել ենք փաստեր Սերգեյ Փարաջանովի մասին և այցելել նրա տուն թանգարան: Անկախության տոնը անցկացրեցինք՝ Ստեփանավանում: Նկարներով սովորեցինք վրացերեն:
Աննա Ստեփանյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց, 12 դասարան
четверг, 6 января 2022 г.
вторник, 21 декабря 2021 г.
text 2
A number of individual diamonds have become famous because of the size. The largest of all known diamonds is the Cullinan, which was discovered in South Africa in 1905 and was presented to Edward VII, king of the United Kingdom of Great Britain and Northern Ireland, by the government of the Transvaal. The Cullinan weighed 3, 106 carats before cutting and was pronounced by crystallographers to be a fragment of a considerably larger stone. When the stone was cut, a total of 105 gems were produced, weighing 1, 063 carats in all. The largest of these was a stone called the Star of Africa, the biggest cut diamond in existence, and now set in the British royal scepter.
1. a) individuality b) individum c) individual d) individually
2. a) famed b) famous c) famously d) fame
3. a) considerably b) considerable c) considering d) considered
4. a) exist b) existing c) existed d) existence
5. a) royally b) royal c) royalty d) royals
text 1
In 332 BC Alexander the Great, king of Macedonia conquered Egypt. In 305 BC Alexander's general Ptolemy of Egypt, and his descendants, the Ptolemies, for almost 300 years ruled Egypt. Although Ptolemy was Macedonia by birth and the Ptolemians remained tied to Greek culture, they were responsible for one of the greatest periods of building and decorating temples in Egypt. The Ptolemies did so to win acceptance for their committed from their Egyptian subjects . The Ptolemaic dynasty ended when Cleopatra, queen of Egypt, committed suicide after the Romans defeated her forces at the Battle of Actium in 31 BC.
- a) conquest b) conquering c) conqueror d)conquered
2. a) descendants b) descendible c) descend d) descending
3. a) responsibly b)responsibility c) responsive d) responsible
4. a) commitment b) committing c) commit d) committed
5. a) defeatism b) defeat c)defeating d) defeated
вторник, 30 ноября 2021 г.
Գոշավանք
Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։
воскресенье, 28 ноября 2021 г.
ՀՀ հռչակագիր
Գրավոր վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:
Կարծում եմ, որ հռչակագրի ամենանշանակալի դրույթներից մեկը տասներորդն կետն է (10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:), քանզի ցանկացած երկրի, պետության անկախության կերտման և պահպանման կարևորագույն գործոններից մեկը սեփական լեզվի իմացության, յուրացման առկայությունն է տվյալ երկրի հասարակության կողմից: Պետական լեզուն ազգի, ժողովրդի միասնության շարժիչ ուժն է և տարբերում է նրանց այլ ազգերից:Պոտսդամի կոնֆերանս
Կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։
Գրականության հարցաշար
1.Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր:
Հակոբ Պարոնյանին։
• Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ:
‹‹Մեծապատիվ մուրացկաններ››:
• Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:
Այո
2. Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի:
Սիրած մարդու կողքին կյանքն ավարտելը։
• Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:
«Երջանիկ մահը»։
3. Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը:
«Հայոց լեռներում»։
• Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:
Անհուն ու խավար ծովի։
• Ո՞ր բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:
«Հայոց վիշտը»:
• Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը:
Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է:
• Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:
«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:
4. Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:
Վարպետ:
• Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը:
«Լիլիթ» լեգենդը հրեական առասպելի հիման վրա է ստեղծվել 1921 թ.-ին:
• Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:
Նրան չէին գոհացնում դրախտի հրաշալիքները, Ադամի անմնացորդ նվիրումը։
• Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի:
Համբույրը:
• Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը:
«Ասպետիսերը» և «Հավերժական սերը»:
5. Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը. «Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:
Մտքի հեղինակը Դանիել Վարուժանն է: Խոսքը «Հացին երգը» ժողովածուի մասին է:
• Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:
Պոեմ:
•Գրի΄ր համանուն հեղինակի չքնաղ քերթվածը`աշխատանքի և թախծալի սիրո մասին:
«Հունձք կը ժողվեմ»:
6. Ի՞նչ խորհրդանիշներ կան Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում:
Հին աստվածներ, ծով, քողավոր, ճերմակավոր: