четверг, 8 июля 2021 г.

Ռազմամարզական ճամբարի առաջին օրը

 Հուլիսի 6-ին մեկնարկեց ամառային ռազմամարզական ճամբարը: Ավագ  դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառը Հրաշքաբեդ տանող ճանապարհին գտնվող  հակասելավային քարից պատնեշի մոտ էր: Հետաքրքրի է, որ դեռևս խորհրդային տարիներին նման ֆանտաստիկ մտահաղացում են ունեցել գյուղը ձնհալից պաշտպանելու համար: Հաջորդ կանգառը Եղեգնաձորում գտնվող Երկրագիտական թանգարանն էր, որը Եղեգնաձորի միակ թանգարանն է: Այն համարվում է նաև ժամանցի վայր: Թանգարանում գտնվում են Վայոց ձորի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նմուշներ, պատմության, կենցաղի հավատալիքների վերաբերյալ նյութեր: Հետաքրքիր է նաև, որ այդ նյութերը գտնվել են ոչ միայն պեղումների, այլ նաև պատահականության արդյունքում: Ինձ առավել դուր եկան քարեդարյան գործիքները: Տարօրինակ զգացողություն ունեցանք, երբ Եղեգնաձորում հանդիպեցինք ռուսական ռազմատեխնիկա  տեղափոխող մեքենաների, որոնք ուղևորվում էին  դեպի Սյունիք: Եվ վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն: Մի փոքր հանգստից հետո անմիջապես անցանք աշխատանքի. շարժվեցինք դեպի Արատեսի գետ` գյոլեր ստեղծելու: Աշխատանքը բավականին դժվար էր, բայց ընթացքը հետաքրքիր էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք զբաղվում նման աշխատանքով: Իսկ երեկոյան խարույկի շուրջ զրուցեցինք  բազում թեմաներից և սովորեցինք ռազմական պարեր: Այսպիսին էր մեր ռազմամարզական ճամբարի առաջին օրը:








Комментариев нет:

Отправить комментарий