понедельник, 7 ноября 2016 г.

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին Աշնան թախծալի երգով օրորված, Հողմը փռում է տերևներ դեղին, Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։ Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե, Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ — Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե, Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ… Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես, Հիշես խոսքերը վաղուց մոռացված,— Հըրաշքին պիտի հավատամ և ես Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած… Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…

Комментариев нет:

Отправить комментарий