вторник, 16 октября 2018 г.

Ответить на вопросы в блогах:
1.Что мы узнаем о Елизавете ?

 Лизавета Ивановна – бедная воспитанница графини Томской в светской повести А. С. Пушкина «Пиковая дама».
2.Что скрывается под маской любви Германа?

Герман хотел с помошью девушки узнать тайну трех карт.
3.Какие злодейства совершает Герман?

Он обманул девушку, позвал на бал и напугал досмерти старую графиню.
4.Почему старуха не открыла секрет трех карт?

 Потому что, она дала обешяние что некогда не откроет секрет трех карт.
5.Цель жизни Германа?

 Он жыл, чтобы выйграл очень много денег с помошю трех карт, который знала только старая графиня.
6.Почему Герман проиграл?

Он проиграл, потому что увидел пиковую даму, в которым была нарисована старая бабушка.
  1. Что значит любовь для Лизы и для Германа? 
Для Лизи это было очень важно, но для Германа, это было обманным трюком, чтобы узнать секрет трех карт.
8. Проблемный вопрос: осуждаете ли вы Германа? Почему?
 Да, потому что она обманула прекрасную девицу, и ради трех карт, он напугал досмерти бабушку, и из-за этого он стал безумцом.

четверг, 4 октября 2018 г.

Սովորողների պատիժ


Իմ կարծիքով սովորողին պետք չէ պատժել, երբ սովորողի արարքը մեղմ է, սովորողը կարող է այդ պատժից նեղվել, իրեն վատ զգալ: Իսկ երբ արարքը շատ վատն է և արարքով նեղացրել է ուսուցչուհուն կարելի է պաժել, պետք է այնպես պատժել որպեսզի աշակերտ այտ պատժից փոխվի դեպի լավը և իր սխալը հասկանա: ՈՒսուցիչը կարող է նստել խոսէլ աշակերտի հետ և բացատրել նրա իսկ եթե այտքանից հետո նորից շարունակի նույն արարքով կարելի է պատիժը բարդացնել: Կարող են աշակերտին տանել տնօրենի մոտ, կանչել ծնողին, իսկ ամենավատ պատիժը հերացնել դպրոցից, իմ կարծիքով դա ամենա վատ պատիժն է:

пятница, 11 мая 2018 г.

Հավաքից հավաք

Ներկայացնում եմ 2017-2018 ուս. տարվա ընթացքում իմ կատարած աշխատանքները:
Ուսումնական տարիս սկսեց դեպի ճամփորդություն Արագաց լեռ, հաղթահարեցինք բարձունքը՝ վերևից ամեն ինչ հեքիաթային էր, այնուհետև շարունակվեցին հեծանվաերդերը, մասնակցել եմ Համալիրում տեղի ունեցած մրցույթին, բայց ցավոք պարտվել եմ: Բարձրացել ենք Արա լեռ, այն ինձ այնքանել դուր չեկավ ինչքան Արագածը, մասնակցել եմ Գյումրիում կայացված համերգին:
Մասնակցել եմ 6-րդ դասարանցիների մուտքը Մայր դպրոց, նաև մասնակցել եմ Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությանը, Ապրիլ ամսին մասնակցել եմ <<Ծիծերնակաբերդում>> տեղի ունեցած ծաղկահավաքին:
Ամենահետաքրքիրն ու հաճելին ինձ համար եղավ Ղարաբաղը, այնտեղ մենք այցելեցինք Տատիկ Պապիկի հուշարձանին, եղանք նաև Տիգրանակերտում, զոնտիկներում,  զորամասում, զինվորների հետ նստեցինք ճաշի:Ղարաբաղից ետ գալու ճանապարհին մտանք Խնձորեսկ եղանք ճոճվող կամուրջի վրա:
Մասնակցել եմ նաև Մարտ ամսվա Բաթումիում կազմակերպված փառատոնին որտեղ լավ ելույթ ունենալու համար մենք ստացանք պատվոգրեր, համտեսեցինք նրանց ավանդական ուտեստներց, այցելեցինք թանգարան, եղանք ծովափին:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ունեցել ենք հյուրեր Վրաստանից և Բուլղարիաից, նրանց դիմավորել ենք երգ ու պարով: Վրաստանի հյորերի հետ այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բուլղարացիների հետ եղել ենք Կասկադում, զբոսնել և ծանոթացրել ենք մեր մայրաքաղաք. Երևանի հետ:

(ճոճվող կամուրջ)


(Տատիկ Պապիկ)

(Տիգրանակերտ)


(զորամաս)


(զոնտիկներ)

(Բաթումի)

пятница, 4 мая 2018 г.

Ինքնաստուգում

Ինչպիսի՞ եռանկյանն է վերաբերվում Պյութագորասի թեորեմը:
Ուղղանկյուն Եռանկյան:
Սահմանել Պյութագորասի թեորեմն ու գրել բանաձևը՝ քառակուսիներով:
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիքի քառակուսին հավասար է եռանկյան էջերի քառակուսիների գումարին
C^2=a^2+b^2
Գտնել.
ա) ներքնաձիգը, եթե էջերն են 12 սմ և 16 սմ,
144+256=400
Ներքնաձիքը=20
բ) էջը, եթե մյուս կողմերն են 12 սմ և 13 սմ:
169-144=25
Արմատ 25=5սմ
Եռանկյան կողմերը 7 մ, 24 մ և 26 մ են: Արդյո՞ք եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է:
Ոչ
Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 30 սմ է: Որոշիր սեղանի պարագիծը, եթե նրա փոքր հիմքը հավասար է բարձրությանը եւ հավասար է՝ 12 սմ:
144+81=225
DB=AC=15
P=15^2+30+12=72սմ
72սմ
Սահմանել ուղղանկյուն եռանկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը:
Ուղղանկյուն եռանկյան սինուսը հավասար է անկյան դիմացի կողմի հարաբերությունը ներքնաձիգին
Ուղղանկյուն եռանկյան կոսինուսը հավասար է անկյան կից կողմի հարաբերությունը ներքնաձիգին
Ուղղանկյուն եռանկյան տանգենսը հավասար է սինուսի հարաբերությունը կոսինուսի։
Գրել հիմնական եռանկյունաչափական առնչությունները:
tg<a=դիմացի կողմը հարաբերած կից կողմին
ctg<a=1/tg<a
sin^2<a+cos^2<a=1

среда, 25 апреля 2018 г.

Ինքնաստուգում

  1. Լուծե՛ք անհավասարումը..
    ա) (4X+3) / 2 2 — (2X-1)/3

3 x (4x + 3) ≥ (2 – (2x – 1)) x 2
12x + 9 ≥ 4 – 4x + 2
12x + 9 ≥ 6 – 4x
12x + 4x ≥ 6 – 9
16x ≥ -3
x ≥ -3/16
x ∈ [-3/16 ; +∞)
բ) (√-4x + 5) = (√-x + 1)
(√-4x + 5)² = (√-x + 1)²
-4x + 5 = -x + 1
-4x + x = 1 – 5
-3x = -4
x = 4/3
2. Լուծել անհավասարումների համակարգը և համախումբը.
ա) 6 + x > 3 –  2x
4 – x ≤ -2x + 3
1. x + 2x > 3 – 6
-x + 2x ≤ 3 – 4
2. 3x > -3
x ≤ -1
3. x > -1
x ≤ -1
x ∈ (-1 ; +∞)
x ∈ (-∞ ; -1]
Լուծում չունի
բ) 2 + 5x ≤ 0
x > 2
3x = 0
1. 5x ≤ -2
x > 2
x = 0
2. x ≤ -2/5
x > 2
x = 0
x ∈ (-∞ ; -2/5] U (0) U (2 ; +∞)
3. Գտնել հետևյալ թվերի թվաբանական քառակուսի արմատը.
√0.49=0.7      √0.0064=0.08      √810000=900      √625=25      √1/729=1/27
ձ. Գտեք թվային արտահայտության արժեքը.
ա) 40*55*22=(√8 x 5 x 5 x 11 x 2 x 11) = (√16 x 25 x 121) = 4 x 5 x 11 = 220
բ) 121*640=11 x 8 x √10 = 88√10
գ) (7-3)*(3+7)=49 – 3 = 46
5. Լուծեք անհավասարումը.
ա) (2x + 1) (√2 – 4x) ≤ 0
1. 2x + 1 ≤ 0
(√2 – 4x) ≥ 0
2. 2x ≤ -1
2 – 4x = 0
3. x ≤ – 1/2
2 ≥ 4x
4.  x ≤ – 1/2
4x ≤ 2
5. x ≤ – 1/2
x ≤ 1/2
x ∈ (-∞; -1/2]

воскресенье, 15 апреля 2018 г.

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է: Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը: Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով: Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի: Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ: Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների: Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5 մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանթը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը: Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը: Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի: Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ: Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում: Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից: Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոցներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ: