Հուլիսի 6-ին մեկնարկեց ամառային ռազմամարզական ճամբարը: Ավագ դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառը Հրաշքաբեդ տանող ճանապարհին գտնվող հակասելավային քարից պատնեշի մոտ էր: Հետաքրքրի է, որ դեռևս խորհրդային տարիներին նման ֆանտաստիկ մտահաղացում են ունեցել գյուղը ձնհալից պաշտպանելու համար: Հաջորդ կանգառը Եղեգնաձորում գտնվող Երկրագիտական թանգարանն էր, որը Եղեգնաձորի միակ թանգարանն է: Այն համարվում է նաև ժամանցի վայր: Թանգարանում գտնվում են Վայոց ձորի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նմուշներ, պատմության, կենցաղի հավատալիքների վերաբերյալ նյութեր: Հետաքրքիր է նաև, որ այդ նյութերը գտնվել են ոչ միայն պեղումների, այլ նաև պատահականության արդյունքում: Ինձ առավել դուր եկան քարեդարյան գործիքները: Տարօրինակ զգացողություն ունեցանք, երբ Եղեգնաձորում հանդիպեցինք ռուսական ռազմատեխնիկա տեղափոխող մեքենաների, որոնք ուղևորվում էին դեպի Սյունիք: Եվ վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն: Մի փոքր հանգստից հետո անմիջապես անցանք աշխատանքի. շարժվեցինք դեպի Արատեսի գետ` գյոլեր ստեղծելու: Աշխատանքը բավականին դժվար էր, բայց ընթացքը հետաքրքիր էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք զբաղվում նման աշխատանքով: Իսկ երեկոյան խարույկի շուրջ զրուցեցինք բազում թեմաներից և սովորեցինք ռազմական պարեր: Այսպիսին էր մեր ռազմամարզական ճամբարի առաջին օրը:
четверг, 8 июля 2021 г.
пятница, 4 июня 2021 г.
среда, 2 июня 2021 г.
Փարաջանովի առաջին սերը
Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ կնոջ։
вторник, 1 июня 2021 г.
Ճամբարային օրվա ամփոփում
Ճամբարային երկրորդ օրը սկսվեց քանդակների պուրակում, պիկնիկի շուրջ զրուցում էինք վրացական և իրնական ավանդույթների մասին։ Մեր հարևան պետությունները ունեն շատ հետաքրքիր սովորություններ։ Օրինակ՝ Իրանում մեքենա նստելիս կամ թատրոնում ետևում նստածից ներողություն են խնդրում, իսկ Վրաստանում նոր տարվա առաջին հյուրի հետ են կապում գալիք տարվա հաջողությունները և դժբախտությունները, հյուրը ունի իր անունը՝ Մեկուլե։ Երգի և պարի դասընթացներին մասնակցելուց հետո հերթը հասավ իրանական ժամանակակից պոեզիային։ Սկսեցինք ընթերցել «Սպասող մարդը օրագիրը»:
вторник, 2 февраля 2021 г.
Հաշվետվություն
Հունվարյան ճամբարին մասնակցել եմ՝ Աշոցք-Գյումրի մարզական ճամփորդությանը:
Ճամփորդությունը ժամկետով շատ քիչ էր, բարց մեր օրը անցավ շատ տպավորիչ:
Հանդիպել եմ բանաստեղծ Նինո Սպանդերաշվիլու հետ:Հղումը՝ այստեղ:
Մասնակցել եմ քննարկման, Պանդխտության մասին: Հղումը՝ այստեղ:
Այցելել եմ սահադաշտ:Հղումը՝ այստեղ:
















