Գրավոր վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:
Կարծում եմ, որ հռչակագրի ամենանշանակալի դրույթներից մեկը տասներորդն կետն է (10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:), քանզի ցանկացած երկրի, պետության անկախության կերտման և պահպանման կարևորագույն գործոններից մեկը սեփական լեզվի իմացության, յուրացման առկայությունն է տվյալ երկրի հասարակության կողմից: Պետական լեզուն ազգի, ժողովրդի միասնության շարժիչ ուժն է և տարբերում է նրանց այլ ազգերից:воскресенье, 28 ноября 2021 г.
Պոտսդամի կոնֆերանս
Կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։
Գրականության հարցաշար
1.Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր:
Հակոբ Պարոնյանին։
• Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ:
‹‹Մեծապատիվ մուրացկաններ››:
• Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:
Այո
2. Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի:
Սիրած մարդու կողքին կյանքն ավարտելը։
• Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:
«Երջանիկ մահը»։
3. Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը:
«Հայոց լեռներում»։
• Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:
Անհուն ու խավար ծովի։
• Ո՞ր բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:
«Հայոց վիշտը»:
• Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը:
Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է:
• Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:
«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:
4. Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:
Վարպետ:
• Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը:
«Լիլիթ» լեգենդը հրեական առասպելի հիման վրա է ստեղծվել 1921 թ.-ին:
• Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:
Նրան չէին գոհացնում դրախտի հրաշալիքները, Ադամի անմնացորդ նվիրումը։
• Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի:
Համբույրը:
• Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը:
«Ասպետիսերը» և «Հավերժական սերը»:
5. Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը. «Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:
Մտքի հեղինակը Դանիել Վարուժանն է: Խոսքը «Հացին երգը» ժողովածուի մասին է:
• Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:
Պոեմ:
•Գրի΄ր համանուն հեղինակի չքնաղ քերթվածը`աշխատանքի և թախծալի սիրո մասին:
«Հունձք կը ժողվեմ»:
6. Ի՞նչ խորհրդանիշներ կան Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում:
Հին աստվածներ, ծով, քողավոր, ճերմակավոր:
воскресенье, 21 ноября 2021 г.
Շտեմարան 1 առաջադրանքներ
1.Մամիկոնյան նախարարը հապճեպ և կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները,մերթ հատակին ճապաղած վագրենին և բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։
—Ի՞նչ ես խորհում,-սթափվելով մտքերից՝ դարձավ նա Վարդանին,-լինեիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։
—Տիա՛րք,ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։
1)Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտան լեռներն են:
2) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակզզի, մեծազղեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
3) Առավոտյան Աստղիկը` Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից` Արածանիի` հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
4) Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք: Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
5) Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը Երևանն է:
6) Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր` մեր կորցրած եզերքների պատմական անուններով` Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն:
среда, 10 ноября 2021 г.
вторник, 21 сентября 2021 г.
Անկախության տոնը Ստեփանավանում
Օր առաջին
Այս տարի Անկախության օրը որոշեցինք նշել Ստեփանավանում: Հետաքրքիր ճամփորդության առաջարկը ստացել էնք ընկեր Ռինայից և ընկեր Դիանայից : Երկրորդ անգամ ենք Ստեփանավանում , բայց ամեն անգամ բացահատում ենք այս յուրահատուկ քաղաքը: Առաջին կանգառը եղավ դենդրոպարկում: Մեզ տեղեկացրեցին , որ այնտեղ կան այնպիսի բույսեր և ծառեր որոնցից չենք գտնի Հայաստանի այլ մարզերում: Այնտեղի տարբերվող առանձնահատկություններից մեկն է նաև բնապահպանների տնակները: Այստեղ կարող ես գալ և վայելել հրաշք բնությունը, շնչել գերմաքուր օդն ու արբենալ:
Հաջորդ կանգառը եղավ Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտ: Այնեղի տեղացի երեխաները պատմեցին մեզ եկեղեցու պատմությունը: Կար միֆ , որ պետք է եկեղեցու շուրջ պտտվել յոթ անգամ և ընթացքում պահել երազանք : Եկեղեցու շուրջը տեսանք մի քանի նկարիչների , որոնք փորձում էին ստանալ եկեղեցու բնապատկերը: Այնուհետև եկանք հյուրանոց, ընթրեցինք, քայլեցինք քաղաքով և օրն ամփոփեցինք խմբային խաղերով։
четверг, 8 июля 2021 г.
Ռազմամարզական ճամբարի առաջին օրը
Հուլիսի 6-ին մեկնարկեց ամառային ռազմամարզական ճամբարը: Ավագ դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառը Հրաշքաբեդ տանող ճանապարհին գտնվող հակասելավային քարից պատնեշի մոտ էր: Հետաքրքրի է, որ դեռևս խորհրդային տարիներին նման ֆանտաստիկ մտահաղացում են ունեցել գյուղը ձնհալից պաշտպանելու համար: Հաջորդ կանգառը Եղեգնաձորում գտնվող Երկրագիտական թանգարանն էր, որը Եղեգնաձորի միակ թանգարանն է: Այն համարվում է նաև ժամանցի վայր: Թանգարանում գտնվում են Վայոց ձորի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նմուշներ, պատմության, կենցաղի հավատալիքների վերաբերյալ նյութեր: Հետաքրքիր է նաև, որ այդ նյութերը գտնվել են ոչ միայն պեղումների, այլ նաև պատահականության արդյունքում: Ինձ առավել դուր եկան քարեդարյան գործիքները: Տարօրինակ զգացողություն ունեցանք, երբ Եղեգնաձորում հանդիպեցինք ռուսական ռազմատեխնիկա տեղափոխող մեքենաների, որոնք ուղևորվում էին դեպի Սյունիք: Եվ վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն: Մի փոքր հանգստից հետո անմիջապես անցանք աշխատանքի. շարժվեցինք դեպի Արատեսի գետ` գյոլեր ստեղծելու: Աշխատանքը բավականին դժվար էր, բայց ընթացքը հետաքրքիր էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք զբաղվում նման աշխատանքով: Իսկ երեկոյան խարույկի շուրջ զրուցեցինք բազում թեմաներից և սովորեցինք ռազմական պարեր: Այսպիսին էր մեր ռազմամարզական ճամբարի առաջին օրը:












