воскресенье, 21 ноября 2021 г.

Շտեմարան 1 առաջադրանքներ

 1.Մամիկոնյան նախարարը հապճեպ և կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները,մերթ հատակին ճապաղած վագրենին և բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։


—Ի՞նչ ես խորհում,-սթափվելով մտքերից՝ դարձավ նա Վարդանին,-լինեիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։

—Տիա՛րք,ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։


1)Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտան լեռներն են:
2) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակզզի, մեծազղեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
3) Առավոտյան Աստղիկը` Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից` Արածանիի` հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
4) Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք: Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
5) Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը Երևանն է:
6) Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր` մեր կորցրած եզերքների պատմական անուններով` Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն:

среда, 10 ноября 2021 г.

Սովորում ենք նկարներով

 


Աղջիկ-գոգո

տղա-բիճի

թիթեռ-պեպելա

ծառ-խե

թռչուն-փրինվելի

գարուն-գազաբխուլի 

ծաղիկներ-կղվավիլի 

երկինք-ցա

вторник, 21 сентября 2021 г.

Անկախության տոնը Ստեփանավանում

 Օր առաջին


Այս տարի Անկախության օրը որոշեցինք նշել ՍտեփանավանումՀետաքրքիր ճամփորդության առաջարկը ստացել էնք ընկեր Ռինայից և ընկեր Դիանայից : Երկրորդ անգամ ենք Ստեփանավանում , բայց ամեն անգամ բացահատում ենք այս յուրահատուկ քաղաքըԱռաջին կանգառը եղավ դենդրոպարկումՄեզ տեղեկացրեցին , որ այնտեղ կան այնպիսի բույսեր և ծառեր որոնցից չենք գտնի Հայաստանի այլ մարզերումԱյնտեղի տարբերվող առանձնահատկություններից մեկն է նաև բնապահպանների տնակներըԱյստեղ կարող ես գալ և վայելել հրաշք բնությունըշնչել գերմաքուր օդն ու արբենալ:

Հաջորդ կանգառը եղավ Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտԱյնեղի տեղացի երեխաները պատմեցին մեզ եկեղեցու պատմությունըԿար միֆ , որ պետք է եկեղեցու շուրջ պտտվել յոթ անգամ և ընթացքում պահել երազանք : Եկեղեցու շուրջը տեսանք մի քանի նկարիչների , որոնք փորձում էին ստանալ եկեղեցու բնապատկերըԱյնուհետև եկանք հյուրանոցընթրեցինքքայլեցինք քաղաքով և օրն ամփոփեցինք խմբային խաղերով։





Օր երկրորդ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ստեփանավանում ենք, և մեր սպասելիքներն արդարացվում են այդ քաղաքի մասին: Վաղ առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Հնեվանք: Վանական համալիրը գտնվում է Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Բառերով նկարագրելն անիմաստ է. պետք է տեսնել սեփական աչքերով 7 րդ դարից մեզ հասած այդ մշակութային հուշարձանը:
Հնեվանքով հիանալուց հետո մի քանի կմ քայլեցինք դեպի Արևածագի ձոր: Մեր տանջանքները անիմաստ չէին, քանի որ այնտեղ մեզ սպասվում էր աննկարագրելի մի տեսարան: Հայաստանի շատ մարզերում ենք եղել , բայց Լոռու մարզը մեզ յուրովի է հյուրընկալում ամեն անգամ: Հյուրանոց վերադառնալուն պես , մեր սենյակի պատուհանից մեզ սպասվում էր մեր տեսած ամենասիրուն մայրամուտներից մեկը: Երեկոյան այնքան տարված էինք քննարկումներով և խաղերով, որ չնկատեցինք էլ թե ոնց լուսացավ: Այդ 3 օրն անցան մեկ ակնթարթի պես, դժվարությամբ, բայց կրկին հրաժեշտ տվեցինք Լոռու մարզին` կրկին վերադառնալու ակնկալիքով:





четверг, 8 июля 2021 г.

Ռազմամարզական ճամբարի առաջին օրը

 Հուլիսի 6-ին մեկնարկեց ամառային ռազմամարզական ճամբարը: Ավագ  դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառը Հրաշքաբեդ տանող ճանապարհին գտնվող  հակասելավային քարից պատնեշի մոտ էր: Հետաքրքրի է, որ դեռևս խորհրդային տարիներին նման ֆանտաստիկ մտահաղացում են ունեցել գյուղը ձնհալից պաշտպանելու համար: Հաջորդ կանգառը Եղեգնաձորում գտնվող Երկրագիտական թանգարանն էր, որը Եղեգնաձորի միակ թանգարանն է: Այն համարվում է նաև ժամանցի վայր: Թանգարանում գտնվում են Վայոց ձորի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նմուշներ, պատմության, կենցաղի հավատալիքների վերաբերյալ նյութեր: Հետաքրքիր է նաև, որ այդ նյութերը գտնվել են ոչ միայն պեղումների, այլ նաև պատահականության արդյունքում: Ինձ առավել դուր եկան քարեդարյան գործիքները: Տարօրինակ զգացողություն ունեցանք, երբ Եղեգնաձորում հանդիպեցինք ռուսական ռազմատեխնիկա  տեղափոխող մեքենաների, որոնք ուղևորվում էին  դեպի Սյունիք: Եվ վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն: Մի փոքր հանգստից հետո անմիջապես անցանք աշխատանքի. շարժվեցինք դեպի Արատեսի գետ` գյոլեր ստեղծելու: Աշխատանքը բավականին դժվար էր, բայց ընթացքը հետաքրքիր էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք զբաղվում նման աշխատանքով: Իսկ երեկոյան խարույկի շուրջ զրուցեցինք  բազում թեմաներից և սովորեցինք ռազմական պարեր: Այսպիսին էր մեր ռազմամարզական ճամբարի առաջին օրը:








среда, 2 июня 2021 г.

Փարաջանովի առաջին սերը

 Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի  հիշատակ կնոջ։  

Իրակլի Շամատավա ընթերցումներ

 Ունկնդրեք հետևյալ հղումով։