четверг, 4 февраля 2016 г.

Վաղ Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիների առաջին հանդիպումը ամերիկացիներ հետ 1764 թ
Մինչև եվրոպացիների կողմից գաղութացվելը ԱՄՆ-ի ներկա տարածքի հիմնական բնակչությունը հնդկացիներն ու էսկիմոսներն էին, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով։ Այդ ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպացիների հետ նրանց հանդիպելը (16-րդ դար) զարգացել է ինքնուրույն, մյուս մայրցամաքների ժողովուրդներից գրեթե անկախ։ 16-րդ դարին ԱՄՆ-ի տարածքում բնակվում էր մոտ 1 միլիոն հնդկացի։ Գաղութացման ընթացքում հնդկացիները մասամբ ոչնչացվում էին, մասամբ էլ քշվում դեպի Արևմուտք։ Մինչև 18-րդ դարի 60-ական թվականներըԱնգլիան զավթեց գրեթե ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ 17-րդ դարի սկզբին հիմնվեցին առաջին անգլիական գաղութները։ Դրանք հյուսիսից սահմանակից էին Ֆրանսիական Կանադա տիրույթին, որը 18-րդ դարի 60-ական թվականներն անցավ Անգլիային, իսկ հարավից՝ Իսպանական Ֆլորիդային։ Ներկայիս ԱՄՆ-ի տարածքում անգլիացիներն առաջին բնակատեղին (Վիրջինիայում) հիմնել են 1607-ին։ Հետագայում հիմնվել են Մերի Լենդը, Հյուսիսային և Հարավային Կարոլինաները, Զորջիան։ Այստեղ առաջ եկավ խոշոր պլանտացիոն տնտեսություն՝ ծխախոտի, բրնձի և ինդիգոյի մշակությամբ։ 1619-ին Աֆրիկայից Վիրջինիա բերվեց նեգր ստրուկների առաջին խումբը։ Նեգրերի ստրկությունը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց 1656-ին, իսկ Անգլիայում 1661-ին ընդունված օրենքը նախատեսում էր ստրուկների կանոնավոր մատակարարում հյուսիսամերիկյան գաղութներին։ 17-րդ դարի երկրորդ կեսից հարավային գաղութների պլանտատորները սկսեցին լայնորեն կիրառել նեգր ստրուկների աշխատանքը։

Անգլիայի Գաղութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգները XVIII դարի սկզբին
1620-ին հիմք դրվեց Նոր Անգլիայի գաղութներին։ Անկախության պատերազմի նախօրյակին այստեղ արդեն կար 4 գաղութ՝ ՄասսաչուսեթսՌոդ ԱյլենդՆյու Հեմփշիր և Քոնեքթիքութ։ Հյուսիսում գերակշռում էին միջին ե մանր ֆերմերական տնտեսությունները։ Այստեղ ավելի արագ, քան մյուս գաղութներում, զարգացան արհեստներն ու արդյունաբերությունը։ Չորս այլ գաղութներ՝ ՓենսիլվանիաՆյու ՅորքՆյու Ջերսի և Դելավեր, հիմնվեցին Մերձատլանտյան շրջանների կենտրոնական մասում։ Անգլիական գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջնթացի ասպարեզում։ Սկսեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ ստեղծվում էր նոր մշակույթ և գաղափարախոսություն, տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության վերելք։ Դա նոր, հյուսիսամերիկյան բուրժուական ազգի ձևավորման պրոցեսն էր։ Շատ շուտով ամերիկյան բուրժուազիան դարձավ անգլիական բուրժուազիայի մրցակիցը՝ նավաշինության, առևտրի, իսկ ապա նաև մանուֆակտուրայի բնագավառում։ Այդ պատճառով Անգլիան ամեն կերպ արգևակում էր գաղութների տնտեսական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունը շոշափում էր գաղութների բոլոր դասակարգերի շահերը և նրանց մոտ առաջ բերեց մետրոպոլիայից անջատվելու ձգտում, որը 18-րդ դարի 60-ական թվականներին վերաճեց զինված պայքարի՝ անկախության համար։ Վ. Ի. Լենինի բնորոշմամբ դա հեղափոխական ազատագրական պատերազմ էր անգլիացիների դեմ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Տարածքային Աճը
1776-ի հուլիսի 4-ին ընդունված Անկախության դեկլարացիան հռչակում էր ԱՄՆ-ի ստեղծումը։ 1783-ի Վերսալյան հաշտության պայմանագրով Անգլիան ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդի եռանդուն ջանքերով, սակայն իշխանության գլուխ անցան բուրժուազիան և պլանտատորները։ Հարավում պահպանվեց ստրկատիրությունը։ 1787-ին ընդունվեց ԱՄՆ-ի ասհմանադրությունը (գործողության մեջ գրվեց 1789-ին): ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։ 19-րդ դարի սկզբներից ԱՄՆ սկսեց ընդարձակել իր տարածքը։ 1803-ին Ջեֆերսոնի կառավարությունը Ֆրանսիայից գնեց Լուիզիանան, իսկ 1819-ին ԱՄՆ Իսպանիային ստիպեց զիջել Ֆլորիդան։1823-ին հռչակվեց «Մոնրոյի դոկտրինան»: Մեքսիկայի դեմ 1846–1848-ին մղած զավթողական պատերազմի հետևանքով ԱՄՆ նվաճեց Մեքսիկայի տարածքի գրեթե կեսը։ 1867-ին ԱՄՆ Ռուսաստանից գնեց Ալյասկան (7,2 միլիոն դոլարով): 19-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մեծ թափ ստացավ նեգրերի ազատագրության համար շարժումը։ Տեղի ունեցան նեգր ստրուկների ապստամբություններ՝ 1800-ին Գաբրիելի, 1831-ին՝ Ն. Թյոոների և 1855-1859-ին՝ Ջ. Բրաունի ղեկավարությամբ։ Կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև սրված հակասությունները հանգեցրին քաղաքացիական պատերազմի, որի համար առիթ ծառայեց ստրկության հակառակորդ Ա. Լինկոլնի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը։ Քաղաքացիական պատերազմը, հատկապես երկրորդ փուլում, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ ուներ։ Հյուսիսի հաղթանակով վերացվեց ստրկատիրությունը, հեռանկարներ բացվեցին կապիտալիզմի անարգել զարգացման համար։ Չնայած դրան, նեգրերի ազատագրման գործը մինչև վերջ չհասցվեց։ Ստրկության վերացումը բարենպաստ պայմաններ ստեղծեց բանվորական շարժման զարգացման համար։ 1867-ին ԱՄՆ-ում ծագեցին 1 Ինտերնացիոնալի բաժանմունքներ, 1869-ին ստեղծվեց Աշխատանքի ասպետների միաբանությունը, 1881-ին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան։ 1900-1901-ին կազմավորվեց ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը։ Սակայն այդ կազմակերպություններում գերակշռող ազդեցություն ունեին օպորտունիստական տարրերը։

Տարածքների Ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին ամերիկյան կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ 1898-ի իսպանաամերիկյան պատերազմի ժամանակ ԱՍՆ գրավեց Ֆիլիպինները,Պուերտո Ռիկոն և ԳուամըԿուբան փաստորեն վերածվեց ԱՍՆ-ի գաղութի։ 1899-ին ԱՍՆ Չինաստանում հռչակեց «բաց դռների» քաղաքականություն։ 1903-ին ամերիկյան իմպերիալիստները հեղաշրջում կաբմակերպեցին Պանամայում՝ այն անջատելով Կոլումբիայից: Նույն թվականին ԱՍՆ իր իսկ ստեղծած ՊանամայիՀանրապետությանը պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, հավերժ օգտագործման համար այդ երկրի տարածքում ձեռք բերեց 16,1 կմ լայնությամբ մի գոտի՝ ջրանցք կառուցելու նպատակով։ Նա միաժամանակ իրավունք ստացավ այդտեղ ամրություններ շինել, զորք պահել, իրականացնել իր իշխանությունը։ 1899–1902-ին և1906-1909-ին ԱՍՆ օկուպացրեց Կուբան1912-1933-ին (ոչ մեծ ընդհատումներով)՝ Նիկարագուան1915–1934-ին՝՛ Հայիթին1916-1924-ին՝ Դոմինիկյան Հանրապետությունը1914-ին և 1916–1917-ին ԱՍՆ ինտերվենցիա կազմակերպեց Մեքսիկայի1917-1922-ին՝ Կուբայի դեմ։

Առաջին Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի տարածքների նվաճման դինամիկան
ԱՍՆ-ի ռազմատնտեսական պոտենցիալի աճի համար կարևոր խթան հանդիսացավ առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը։ Պատերազմի սկզբին նա հայտարարեց, որ չեզոքություն է պահպանելու, սակայն ամերիկյան մոնոպոլիաները ստանձնեցին պատերազմող երկրներին, գլխավորապես Անտանտի պետություններին սննդամթերք, ռազմամթերք և փոխառություններ տրամադրելու գործը։ Պատերազմի շնորհիվ 1913-1914-ի տնտեսական անկումը տեղի տվեց վերելքի, և ամերիկյան մոնոպոլիաները վիթխարի շահույթներ կորզեցին զենքի ու զինամթերքի վաճառքից։ Չեզոքության տարիները ԱՍՆ-ի կառավարությունը օգտագործեց պատերազմին նախապատրաստվելու համար։ Հետին պլան մղվեցին Սիացյալ Նահանգների և Անտանտի պետությունների տարաձայնությունները, և սուր բնույթ ստացան հակասությունները Գերմանիայի հետ։ Գերմանիան սպառնում էր հաղթանակի դեպքում հաստատել գրեթե անբաժան տիրապետություն համաշխարհային շուկայում։ Միաժամանակ Անտանտի պարտության դեպքում ԱՄՆ կկորցներ նրան տրամադրած զգալի վարկերն ու փոխառությունները։ Բացի այդ, չեզոքությունը ամերիկյան իմպերիալիզմին կզրկեր աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու իրավունքից։ 1917-ի ապրիլի 6-ին ԱՄՆ հրաժարվեց չեզոքությունից և պատերազմ հայտարարեց Գերմանիային, որի հետ հարաբերությունները հատկապես սրվել էինգերմանացիների մղած ստորջրյա պատերազմի հետևանքով։ Պատերազմից հետո, լինելով հաղթող պետությունների թվում, ԱՄՆ ամենագործունյա մասնակցություն ունեցավ հաշտության պայմանագրերի Վերսալ-վաշինգտոնյան սիստեմի ստեղծմանը, որը կոչված էր հաստատելու ուժերի նոր հավասարակշռության կապիտալիստական աշխարհում։ 1918-ի հունվարին նախագահ Վուդրո Վիլսոնը հանդես եկավ «14 կետերով»՝ հետպատերազմյան կարգավորման ամերիկյան ծրագրով։

Հետպատերազմյան Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպերիալիստական մյուս տերությունների հետ ԱՄՆ փորձեց Փարիզի հաշտության կոնֆերանսն օգտագործել Խորհրդային Ռուսաստանի դեմ ինտերվենցիան ընդլայնելու և բլոկադա կազմակերպելու նպատակով։ Վիլսոնը հասավ այն բանին, որՎերսալի հաշտության պայմանագրի մեջ մտցվեց Ազգերի լիգայի Կանոնադրությունը։ Սակայն ամերիկյան կոնգրեսը չվավերացրեց այդ պայմանագիրը: Չնայած դրան, Միացյալ Նահանգները շարունակեցին ամենաակտիվ միջամտությունը մյուս աշխարհամասերի գործերին՝ դրա համար օգտագործելով իրենց ֆինանսատնտեսական հզորությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով հարստացած ԱՄՆ պարտապանից վերածվեց պարտատիրոջ, որին Եվրոպայիերկրները պարտք էին ավելի քան 10 մլրդ. դոլար։ ԱՄՆ-ում էր կուտակվել ոսկու համաշխարհային պաշարի ավելի քան կեսը։ «Ամերիկյան միլիարդատերերը գրեթե բոլորից հարուստ էին և գտնվում էին ամենաապահով աշխարհագրական դիրքում: Նրանք ամենից ավելի հարստացան: Նրանք իրենց հարկատուներ դարձրին բոլոր, նույնիսկ ամենահարաստ երկրները: Նրանք կողոպտեցին հարյուր միլիարդավոր դոլարներ: Եվ ամեն մի դոլարի վրա երևում են կեղտի հետքեր՝ Անգլիայի և նրա «դաշնակիցների», Գերմանիայի և նրա վասալների միջև կնքված կեղտոտ գաղտնի պայմանագրերի, կողոպտված ավարը բաժանելու պայմանագրերի, բանվորներին ճնշելու և սոցիալիստ-ինտերնացիոնալիստներին հալածելու ասպարեզում միմյանց «օգնելու» պայմանագրերի»: Հետպատերազմյան շրջանում բուռն վերելք ապրեց բանվորական շարժումը։ Այդ վերելքի պայմաններում 1919-ի սեպտեմբերին ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցությունը։ ԱՄՆ մասնակցեց Սովետական Ռուսաստանի դեմ կազմակերպված ռազմական ինտերվենցիային Հյուսիսում (1918-1919) և Հեռավոր Արևելքում (1918-1920): Միաժամանակ ամերիկյան բանվորները ստեղծեցին «Սովետական Ռուսաստանի բարեկամների լիգա» և «Ձեռքերդ հեռու Ռուսաստանից» կոմիտեներ, որոնց անխոնջ պայքարը, բողոքները և պահանջները ստիպեցին ԱՄՆ-ի կառավարությանը 1920-ին իր զորքերը հետ կանչել Ռուսաստանից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սրվեցին հակասությունները ԱՄՆ-ի և Անգլիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև։ Գերմանիային ԽՍՀՄ-ի դեմ ուղղելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները օժանդակեցին Գերմանիայի ռազմա-արդյունաբերական կարողության վերածնմանը։ Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում արտահայտվեց բացառիկ ուժով։ ճգնաժամի ավերիչ հետևանքների դեմ պայքարելու Հավերի կառավարության փորձերն անցան ապարդյուն։ Նորընտիր նախագահը՝ Ֆ. Ռուզվելտը, մի շարք բարեփոխումներով փորձեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և պետական կապիտալիզմի ուժեղացման ճանապարհով ամրապնդել կապիտալիստական կարգերը։ Ռուզվելտի օրոք 1933-ի նոյեմբերի 16-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի զինվորները Օմահա Ափի գրավման ժամանակ
Համաշխարհային երկրորդ պատերազմին նախորդած շրջանում ԱՍՆ վարում էր «չմիջամտելու» քաղաքականություն, որը նշանակում էր թողտվություն ֆաշիստական ագրեսորներին։ 1935-ի օգոստոսի 8-ին կոնգրեսն ընդունեց «Չեզոքության մասին օրենքը», որը փաստորեն նպաստեց Իսպանիայի Հանրապետության դեմ գերմանա-իտալական ինտերվենցիային (1936-1939): ԱՍՆ իր դիրքով նպաստեց նաև 1938-ի Մյունխենյան համաձայնությանը։ ԱՄՆ-ի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը հող նախապատրաստեց 2-րդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար։ Պատերազմի սկզբից ի վեր ձևականորեն մնայով չեզոք՝ ԱՄՆ պաշտպանում էր Անգլիային ևՖրանսիային ընդդեմ Գերմանիայի1939-ի նոյեմբերին կոնգրեսը վերանայեց չեզոքության մասին օրենքը, որը փաստացի նշանակում էր Անգլիա և Ֆրանսիա զենք արտահանելու թույլտվություն։ 1941-ի մարտին ընդունվեց Լենդլիզի մասին օրենքը։ Միաժամանակ ԱՄՆ ձգտում էր օգտագործել Անգլիայի դժվարին կացությունը, նրա մի շարք տիրույթներում և ազդեցության ոլորտներում իր վերահսկողությունը հաստատելու նպատակով։ Այսպես, 1940-ին ստորագրված համաձայնությամբ (1941-ի մարտի 27-ին վերջնականապես ձևակերպվեց որպես պայմանագիր) 50 հին էսկադրային ականակիրների դիմաց ԱՄՆ Անգլիայից վարձակալական հիմունքներով Ատլանտյան օվկիանոսի մի շարք կարևոր ստրատեգիական կետերում 99 տարվա ժամկետով տարածքներ ստացավ ռազմական բազաներ կառուցելու համար։ ԽՍՀՄ–ի վրա հիտլերյան Գերմանիայիհարձակումից հետո՝ 1941-ի հունիսի 24-ին, Ֆ. Ռուզվելտի կառավարությունը հայտարարեց Սովետական Միությանը աջակցելու պատրաստակամության մասին։ Նույն թվականի օգոստոսի 14-ին ստորագրվեց Ատլանտյան խարտիան՝ ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների դեկլարացիան պատերազմի նպատակների մասին, իսկսեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Մոսկվայում տեղի ունեցավ ԽՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը, որտեղ որոշումներ ընդունվեցին ԽՍՀՄ–ին զենքի, սարքավորման ու պարենի մատակարարումն ընդլայնելու և ԽՍՀՄ կողմից ԱՄՆ–ին ու Անզլիային հումք տրամադրելու վերաբերյալ։ Ստեղծվեց հակահիտլերյան կոալիցիա ԽՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի գլխավորությամբ։ Պատերազմի հենց սկզբից սրվեցին ամերիկա-գերմանական և ամերիկա–ճապոնական հարաբերությունները։ 1941-ի դեկտեմբերի 7-ին ճապոնիան հարձակվեց ԱՄՆ–ի և Անգլիայի Խաղաղօվկիանոսյան տիրույթների ու բազաների վրա։ ԱՄՆ–ի նավատորմը ծանր կորուստներ կրեց հատկապես Պիրլ Հարբորում։ 1941-ի դեկտեմբերի 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ–ին։ 1942հունիսին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ 1942-ին Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու մասին։ Սակայն ԱՄՆ և Անգլիան ձգձգեցին երկրորդ ճակատի բացումը մինչև 1944-ը, երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ ի վիճակի է սեփական ուժերով ջախջախել հիտլերյան Գերմանիային և եվրոպակաև երկրներն ազատագրել ֆաշիստական լծից։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ մասնակցեց երեք մեծ տերությունների կառավարությունների ղեկավարների կոնֆերաևսներինԹեհրանումՅալթայում, իսկ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո՝ Պոտսդամում, որտեղ ընդունվեցին պատերազմի և հետպատերազմյան կարգավորման հարցերի հետ կապված համաձայնեցված որոշումներ։ 1945-ին ամերիկյան ինքնաթիռները առաջին ատոմային ռումբերը նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա (օգոստոսի 6-ին) և Նագասակի (օգոստոսի 9-ին) քաղաքների վրա։ Տասնյակ հազարավոր զոհեր պատճառած այդ ակտը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ և հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Ճապոնիան կապիտուլյացիան ստորագրեց 1945-ի սեպտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ ԽՍՀՄ զինված ուժերը ջախջախեցին նրա հիմնական ցամաքային բանակը։

Հետպատերազմյան Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրները Սառը պատերազմի ժամանակ
ԱՄՆ կապիտալիստական միակ երկիրն էր, որ պատերազմից դուրս եկավ տնտեսապես և ռազմականապես հզորացած։ 1939–1945-ին ամերիկյան կապիտալիստների զուտ շահույթները կազմեցին մոտ 60 մլրդ. դոլար, 1931-1938-ի 14 մլրդ. դոլարի դիմաց։ 1939–1944-ին արդյունաբերության արտադրական հզորությունն ավելացավ 40%-ով, գործազուրկների թիվը կրճատվեց՝ հասնելով 700 հզ.: Սակայն արտադրության աճն իր գագաթնակետին հասավ 1943-ին։ Այնուհետև սկսվեց անկումը, որն էլ ավելի ուժեղացավ պատերազմից հետո, երբ կրճատվեցին ռազմական պատվերները։ Դրությունը փրկելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները ուժեղացրին արտահանությունը՝ օգտվելով շատ երկրներում, հատկապես Արևմտյան Եվրոպայում, պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական քայքայումից։ Սակայն արդեն 1948-ի վերջին սկսվեց նոր տնտեսական ճգնաժամը, որը փոքր–ինչ մեղմացավ Կորեայի պատերազմի (1950–1953) հետ կապված սպառազինության մրցավազքի շնորհիվ։ Ֆ. Ռուզվելտի մահից հետո (1945ապրիլի 12), նախագահի պաշտոնը ստանձնած Հ. Տրումենի կառավարությունը (1945–1953) լայն հարձակում սկսեց բանվորական շարժման և առաջադիմական կազմակերպությունների դեմ, երկրում ակտիվացան հետադիմական կազմակերպությունները։ ԱՄՆ հրաժարվեց հակահիտլերյան կոալիցիայի ներսում համաձայնեցված կուրսից և, ելնելով «ուժի դիրքի» քաղաքականությունից, «սառը պատերազմ» սկսեց ԽՍՀՄ–ի և ժողովրդական դեմոկրատիայի երկրների դեմ, բռնեց Արևմտյան Գերմանիայի վերառազմականացման ուղին, ընդարձակեց ռազմական բազաների ցանցը։ 1947-ի մարտին ԱՄՆ–ի կառավարությունը հռչակեց «Տրումենի դոկտրինան», 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»: 1949-ին ստորագրվեց Հյուսիս–Ատլանտյան պակտը, որի կազմակերպիչներից մեկը ԱՄՆ էր։ ԱՄՆ–ի կառավարող շրջանները ուժեղացրին զավթողամոլական քաղաքականությունը նաև Լատինական Ամերիկայում և Հարավ–Արևելյաև Ասիայում:

Կորեական Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական պատերազմը քարտեզի վրա
1950-ի հունիսին զինված ընդհարում հրահրելով հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև՝ ԱՄՆ միջամուխ եղավ քաղաքացիական պատերազմին և զինված ինտերվենցիա ձեռնարկեց Կորեայում։ 1951-ի սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում ԱՄՆ և Անգլիան սեպարատ հաշտության պայմանագիր կնքեցին Ճապոնիայի հետ։ Նույն ժամանակ կնքվեց ամերիկա–ճապոնական «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում անսահմանափակ ժամանակով զինված ուժեր պահել Ճապոնիայում:

Հարավ-արևելյան Ասիայի ապակայունացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-ին ԱՄՆ Հարավ-Արևելյան Ասիայում ստեղծեց ռազմա-քաղաքական բլոկ (ՍԵԱՏՕ), որն ուղղված է Ասիայի երկրների ազգային-ազատագրական շարժումներին։ Միացյալ Նահանգները միջամտեցին Վիետնամում Ֆրանսիայի մղած գաղութային պատերազմին և խոչնդոտեցին Հնդկաչինում խաղաղությունը վերականգնելու մասին 1954-ի ժնևի համաձայնագրերի կատարմանը։ Օգտվելով Եգիպտոսի դեմ Սուեզի ավանտյուրայի ժամանակ Անզլիայի ե Ֆրանսիայի կրած պարտությունից ու հետապնդելով իմպերիալիստական նպատակներ՝ ԱՄՆ 1957-ի հունվարին առաջ քաշեց «Էյզենհաուերի դոկտրինան»: 1960-ին նախագահ ընտրվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Ֆ. Քենեդին, որը խոստացավ ամերիկյան ժողովրդին դուրս բերել «նոր բնագծեր»: 1962-ի հոկտեմբերին Քենեդիի կառավարությունը բլոկադայի ենթարկեց Կուբան, որի հետևանքով աշխարհր կանգնեց ջերմամիջուկային պատերազմի եզրին։ Այդ այսպես կոչված «կարիբյան ճգնաժամը» կարգավորվեց միջպետական փոխզիջման միջոցով, ԽՍՀՄ և ԱՄՆ-ի կառավարությունների ցուցաբերած ողջամտության շնորհիվ։

Վիետնամական Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

հարավային և հյուսիսային Վիետնամը
Հարավային Վիենտամը ԱՄՆ տիրապետության ներքո
1963-ի օգոստոսի 5-ին ԽՍՀՄ, ԱՄՆ և Անգլիան ստորագրեցին Միջուկային փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածության մեջ ե ջրի տակ արգելելու վերաբերյալ Մոսկվայի պայմանագիրը: Ջոն Քենեդու մահից հետո Նախագահի պաշտոնը ստանձնեց փոխնախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը (նախագահ 1963–1968-ին): 1964-ի օգոստոսին հրահրելով «Տոնկինյան միջադեպը» ԱՄՆ ձեռնամուխ եղավ Վիետնամի տարածքի զանգվածային ռմբակոծությանը։ Զինված բացահայտ ագրեսիա սկսելով Հնդկաչինում՝ ԱՄՆ-ի կառավարությունը հույս ուներ կարճ ժամանակամիջոցում ջախջախել հարավային վիետնամի ազատագրական ուժերը։ Արդեն 1967-ի վերջին ամերիկյան զորքերի թիվը Հարավային Վիետնամում հասնում էր 500 հազար մարդու։ է. Զոնսոնի կառավարության օրոք խիստ ուժեղացան հակապատերազմական տրամադրությունները բանվոր դասակարգի, մտավորականության, երիտասարդության (հատկապես ուսանող երիտասարդության) և նեգր բնակչության շրջանում։ Լայն թափ ստացավ պայքարը նեգր բնակչության քաղաքացիական իրավունքների համար։ Լ. Զոնսոնի արտաքին քաղաքականության հետևանքով լրջորեն թուլացան դեմոկրատական կուսակցության դիրքերը, որը դժգոհության ալիք առաջ բերեց նույնիսկ կուսակցության ղեկավար վերնախավի շրջանում։ Գիտակցելով իր հեղինակազրկվելը՝ Լ. Ջոնսոնը 1968-ին հրաժարվեց մասնակցել նախագահի պաշտոնի համար մրցապայքարին, ընտրություններում շահեց հանրապետական կուսակցության թեկնածուն՝ Ռիչարդ Նիքսոնը։ Նոր նախագահը, որն արդեն հայտնի էր ԱՄՆ-ի քաղ. պատմության մեջ իր եռանդուն գործունեությամբ դեռևս Էյզենհաուերի օրոք, երբ գրավում էր փոխ-նախագահի պաշտոնը, խոստացավ սոցիալիստական երկրների հետ հակամարտության քաղաքականությունից անցնել բանակցությունների քաղաքականությանը։ Շուտով Գուամ կղզում ունեցած ելույթում նա սասւջադրեց պատերազմը «վիետնամականացնելու» պլան, ըստ որի ԱՄՆ-ի ցամաքային զինված ուժերը պետք է աստիճանաբար դուրս բերվեին Հարավային Վիետնամից և ցամաքում պատերազմական գործողությունները պետք է վարեին Սայգոնի վարչակարգի զինված ուժերը։ Միաժամանակ ԱՄՆ այնտեղ պահպանում էր իր օդային և ծովային ուժերը, որոնք պետք է հարաճուն ինտենսիվությամբ աջակցեին Սայգոնի ցամաքային զորքերին։ Նիքսոնի կարծիքով, դրանով վերջ կգտնեին հակա-պատերազմական ընդվզումները Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պատերազմը կշահեր։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերին մեկուսացնելու, մատակարարման ուղիները փակելու և Սայգոնի վարչակարգի զորքերի հաղթանակի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով ԱՄՆ ընդլայնեց ագրեսիայի սահմանները՝ ռազմական գործողությունները տարածելով նաև Լաոսում ե Կամբոջայում: Սակայն ամերիկյան կառավարության ռազմա-քաղաքական ծրագրերը ձախողվեցին։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերի ընդհանուր հարձակումը 1972-ի ապրիլ–հունիսին ցույց տվեց, որ «վիետնամականացման» պլանը փաստորեն ձախողվել է։ Նախաահ Նիքսոնը ոչ մի շոշափելի արդյունքի չհասավ նաև Վիետնամի և Հարավային Վիետնամի ազատագրական շրջանների բարբարոսական ռմբակոծությունների միջոցով։ 1972-ի մայիսի 8-ին նա հրամայեց ականապատել Վիետնամինավահանգիստների մուտքերը և ռմբակոծության ենթարկել ցամաքային երթուղիները, որպեսզի վիետնամական ժողովուրդը չկարողանա օգնություն ստանալ դրսից։ Դա միջազգային իրավունքի, մասնավորապես ծովագնացության օրենքների, և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում էր։ Միաժամանակ հաշվի առնելով հրթիռամիջուկային պատերազմի հնարավոր ճակատագրական հետևանքները, ԽՍՀՄ-ի հրթիռամիջուկային հզորությունը և 1972-ի նախագահական ընտրությունների նախօրյակին երկրում իշխող հակապատերազմական տրամադրությունները՝ նախագահ Ռ. Նիքսոնի կառավարությունը ձեռնարկեց սոցիալիստական երկրների հետ համաձայնության հասնելու քայլեր։ Փետրվարին նա այցելեց Չինական ժողովրդական Հանրապետություն։ Թեև դա չհասցրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց ավելի քան երկու տասնամյակ լիակատար մեկուսացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստեղծվեցին որոշակի կոնտակտներ։ Առանձնապես կարևոր էր Նիքսոնի այցը ԽՍՀՄ 1972-ի մայիսին, որի ժամանակ . ստորագրվեցին միջազգային խաղաղության համար պատմական նշանակություն ունեցող համաձայնագրեր։ Սովետա-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը մեծապես նպաստեց նաև պատերազմի դադարեցումը Վիետնամում։ 1973-ի հունվարի 27-ին ԱՄՆ Փարիզում ստորագրեց «Վիետնամում պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերահաստատելու մասին համաձայնագիրը», իսկ փետրվարի 27-ին՝ Վիետնամի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի «Ակտը»: Դրանով Միացյալ Նահանգները պարտավորվեցին հարգել Վիետնամի անկախությունը, ինքնուրույնությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը։ համաձայնագիրը ստորագրելուց հետո 2 ամսվա ընթացքում Հարավային Վիետնամից հեռացան ամերիկյան զինված ուժերը։ Դա վիետնամական ժողովրդի մեծ հաղթանակն էր ամերիկյան ագրեսիայի դեմ մղած պայքարում

Պետական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սպիտակ Տուն

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգները «Մեծ յոթնյակ»-ի երկրներից է և աշխարհում քաղաքական ու տնտեսական դերակատարում ունեցող երկիր: Տարածքի մեծությամբ (9,8 մլն քկմ) ահբ աշխարհի երրորդ պետությունն է (Ռուսաստանից և Կանադայից հետո), բնակչության թվով (325 մլն մարդ)՝ երրորդը (Չինաստանից և Հնդկաստանիցհետո): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետության տակ գտնվում են Պուերտո Ռիկոն և Վիրգինյան կղզիները՝ Կարիբյան ծովումԱրևելյան ՍաոմանԳուամը և մի շարք այլ փոքր կղզիներ Խաղաղ օվկիանոսում: Այդ քաղաքներում տեղաբաշխված են ռազմածովային և ռազմաօդային հենակետեր:

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պետական կարգի՝ ԱՄՆ-ը դաշնային նախագահական հանրապետություն է՝ բաղկացած 50 նահանգներից և Կոլումբիա դաշնային օկրուգից, որտեղ մայրաքաղաքՎաշինգտոնն է: ԱՄՆ-ի նահանգներն ունեն լայն ինքնավարություն, յուրաքանչյուրն ունի իր սահմանադրությունը, օրենսդիր և գործադիր մարմինները:

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սենատի Շենքը
Ամերիկայի Միացյալ Նահանգները համարվում է նախագահական հանրապետություն: Նախագահը պետության ղեկավարն է: Նա նաև ղեկավարում է կառավարության և կատարում վարչապետի գործառույթներ: ԱՄՆ-ում նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով և իրավունք ունի վերընտրվել միայն մեկ անգամ: Նախագահը օժտված է շատ լայն լիազորություններով՝ նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին։ ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 44 նախագահ։

Խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ խորհրդարանը երկպալատ է: Վերին պալատը Կոնգրեսն է, իսկ Ստորին պալատը Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսն ու Ներկայացուցիչների պալատը բաղկացած են համապատասխանաբար 435 և 100 անդամներից:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ֆիզիկական քարտեզ
ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է։ Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում,Արևելյան ՍամոանԳուամը և մի շարք փոքր կղզիներ՝ Խաղաղ օվկիանոսում: Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՍՆ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի բարեխառն ու մերձարևադարձային ,իսկ հյուսիս–արևմուտքը՝ արկտիկական, մերձարկտիկական գոտիներում։ Նրա ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներիԲերինգի ծովի ու Մեքսիկական ծոցի ջրերը։ Արևմտյան ափերի երկարությամբ անցնում է Կալիֆոռնիական սառը հոսանքը, հարավ-արևելքի ափերով՝ Գոլֆստրիմ տաք հոսանքը, հյուսիս-արևելքում՝ Լաբրադորյան սառը հոսանքը։ Սառչում են (ոչ ամեն տարի) միայն հյուսիս-արևելյան ծոցերը։ Ատլանտյան և Մեքսիկական ափերը ցածրադիր են՝ շրջապատված մայրցամաքային ծանծաղուտի լայն շերտով։ Ատլանտյան ափի հյուսիս-արևելքում շատ են մանր ծոցերը (Մասսաչուսեթս) ու մերձափնյա կղզիները (Լոնգ Այլենդ, Մարթաս Վինյարդ, Նանթաքիթ և այլն): Գետաբերանները ձագարաձև են (Հուդսոն): Հյուսիսային լայնության 35°–ից հարավ Խաղաղօվկիանոսյան ափերը լեռնոտ են, ուղղագիծ, կղզիներից զուրկ։ Մայրցամաքային ծանծաղուտի շերտը նեղ է : Տարածքի արևելյան և ներքին շրջանների ռելիեֆի մոտ կեսը հարթավայրային է , արևմտյան մասը և Ալյասկան՝ լեռնային։ Արևելքում Ապալաչյան լեռներն են (մինչև 2036 մ), իսկ նրանցից արևմուտք՝ Լավրենտինյան սարահարթը։ Լավրենտինյան սարահարթն ունի 300-400 մ բարձրությամբ ալիքաձև մակերևույթ և չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի հետքեր։ Ներքին մասերը ընդգրկում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերն ու Մերձմեքսիկական դաշտավայրը։ Կենտրոնական հարթավայրերը 200-500 մ բարձրությամբ սառցադաշտային կուտակումներով բլրապատ հարթություններ են, հարավում կտրտված ձորակներով և հովիտներով։ Մեծ հարթավայրերը գտնվում են արևմտյան երկայնության 98°–ից արևմուտք, Կորդիլիերաների նախալեռնային սարահարթում, 500-1600 մ բարձրության վրա։ Մակերևույթն այնքան խիստ է կտրտված գետահովիտներով ու ձորակներով, որ առանձին շրջաններ պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Մերձմեքսիկական տափարակ դաշտավայրն ունի մինչև 150 մ բարձրություն, ափամերձ մասերում ճահճակալված է, եզրավորված մակընթացությունների եզրաբազկի գոտիով։ Մերձմեքսիկական դաշտավայրի և Կենտրոնական հարթավայրերի սահմանագլխին բարձրանում են Օզարկի սարավանդը (մինչև 600 մ) և Օուչիթա մանրաբլուրները (մինչև 800 մ): Ապալաչյան լեռների և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածված է Մերձատլանտյան նեղ ու տափարակ դաշտավայրը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից երկրի ներքին և հյուսիսային շրջանները (ամբողջ տարածքի կեսից ավելին) կազմված են Հյուսիսմերիկյան պլատֆորմից, արևելյան և հարավ-արևելյան շրջանները՝ պալեոզոյան ապարներից, Մեքսիկական ծոցի ափերը պալեոզոյ-չորրորդական հասակի և նստվածքային հզոր շերտերից, արևմտյան շրջանները՝ Կորդիլիերյան գեոսինկլինալի տարբեր հասակի ապարներից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ կլիմայական քարտեզ
Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն օվկիանոսները։ Ալյասկայում կլիման արկտիկական և մերձարկտիկական է, հյուսիսային լայնության 40°–ից հյուսիս՝ բարեխառն, մերձարևադարձային, Ֆլորիդայի հարավում՝ արևադարձային։ Ձմռանը Ալյասկայի մեծ մասի վրա տարածվում է արկտիկական օդը և առաջացնում պարզ ու սառնամանիքային եղանակ, Ալյասկայի հարավային ափերին և արևմտյան խաղաղօվկիանոսյան ափին օդն առաջացնում է տաք և խոնավ կլիմա : Պարբերաբար թափանցող արկտիկական սառը և Մեքսիկական ծոցի տաք օդային հոսանքները կենտրոնական և արևելյան շրջաններում եղանակը դարձնում են անկայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է-18 °C–ից (Կենտրոնական հարթավայրերի հյուսիսում) մինչև 12 °C (երկրի հարավում), Ֆլորիդայի հարավային մասում՝ 20 °C: Առավել ցածր ջերմաստիճաններ լինում են Մոնտանա նահանգի արևելքում (-50 °C) և Ցուկոնի սարահարթում (-64 °C): Ամռանը Ալյասկայի վրա գերիշխում է խաղաղօվկիանոսյան օդը՝ ափերին առաջացնելով զով ու մառախլապատ, կենտրոնական մասում՝ պարզ ու չոր եղանակ։ ԱՄՆ-ի արևմտյան մերձափնյա մասում, հատկապես հարավ-արևմուտքում, եղանակը զով է ու չորային։ Տեղումները համեմատաբար շատ են լեռների ծովահայաց լանջերին։ Կենտրոնական և արևելյան շրջանները գտնվում են Մեքսիկական ծոցի տաք ու խոնավ օդի, Կորդիլերաների ներքին սարավանդները՝ ցամաքային օդի ազդեցության տակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է արևմտուտքից–արևելք 14 °C–ից մինչև 26 °C: Մեծ հարթավայրերի և ներքին սարավանդների հարավում միջին ջերմաստիճանը 32 °C է, Մահվան հովտում՝ 56,7 °C: Տարեկան տեղումներն արևելյան և հյուսիս-արևմտյան ծովափնյա շերտում 1000-2000 մմ է, Կենտրոնական հարթավայրերում՝ 600-900 մմ, Մեծ հարթավայրում՝ 400-600 մմ, ներքին սարահարթերում ու սարավանդներում՝ 400 մմ և պակաս, Մոխավե անապատում՝ 100 մմ-ից պակաս։

Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհի վրա խիստ ազդել է մարդու գործունեությունը. տափաստանների և անապատների կենդանիների շատ տեսակներ ոչնչացվել են։ Հանդիպում են՝ եղանաեղջյուրներ, անտիլոպներ, կոյար, պրերիաների աղվեսներ, ամերիկյան փորսուղ, մարգագետնային շուն, շառաչող օձ, թունավոր մողես և այլն։ Անտառային զոնային բնորոշ են՝ կանադական եղջերուն, որմգդեղը, գորշ արջը, կզաքիսը, լուսանը, կարմիր սկյուռը, վիրջինյան եղջերուն, մոխրագույն աղվեսը, վայրի հնդուհավը, կարոլինյան թութակը։ Կորդիլիերյան անտառներում պահպանվել են ձնային այծը, հաստեղջյուր ոչխարը, մոխրագույն հսկա արջը, լեռնային ոչխարը և այլն։

Բնական Ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ը հարուստ է բնական ռեսուրսներով՝ Վառելիքային, մետաղային, ջրային, հողային անտառային և ռեկրեացիոն: ԱՄՆ-ում է գտնվում ածխի պաշարների 1/4-ից ավելին (1-ինն աշխարհում): Զգալի են Նավթի և Գազի պաշարները (համապատասխանաբար 11-րդն և 5-րդն աշխարհում): Մետաղային օգտակար հանածոներից ԱՄՆ-ը հարուստ է մոլիբդենիկապարի, պղնձի, ցինկի, և ոսկու, ինչպես նաև երկաթաքարիուրանի և վոլֆրամի պաշարներով: Դրանց մեծ մասը գտնվում է ժայռոտ լեռներումՄեքսիկական ծոցի շրջանում և Ֆլորիդայի հյուսիսում առկա են ֆոսֆորիտների և ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները: Սպառվող ու չվերականգնվող սեփական ռեսուրսները խնայելու նպատակով նախապատվությունը տրվում է դրանց ներմուծմանը:

Ջրային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ին պատկանող ջրային տարածքները Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում
ԱՄՆ-ը հարուստ է ջրային ռեսուրսներով: Նրա գետային ընդհանուր հոսքը փոքր ինչ զիջում է Եվրոպային: ԱՄՆ-ում է գտնվում աշխարհի ամենամեծ ջրային համակարգը Մեծ լճերը, ր գեետային մեծ համակարգը՝ Միսիսիպին, որոնք ունեն տրանսպորտային մեծ նշանակություն: ԱՄՆ-ի ջրաէներգետիկ ներուժը աշխարհում առավել խոշորներից է:

Հողային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարենպաստ են գյուղատնտեսության զարգացման նաադրյալները: ԱՄՆ-ն աշխարհում հողային ռեսուրսներով առավել լավ ապահովված երկրներից է: Կլիմայական պայմանները ամբողջությամբ հնարավորություն ե տալիս աճեցնելու բարեխառն և մերձարևադարձային կլիմայակն գոտիների գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերը, իսկ երկրի հարավային մասերում՝ նաև արևադարձային մշակաբույսեր:

Ռեկրեացիոն ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմազան են ԱՄՆ-ի ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսները: Համաշխարհային մեծ հռչակ են վայելում Ելոուստոնյան, Յոսեմիթյան, Մեծ կանիոն, Մամոնտի քարանձավՍեքվոյա և այլ ազգային պարկերն ու արգելոցները: ԱՄՆ-ի արևային նահանգ Ֆլորիդայում է գտնվում աշխարհի առողջարանային խոշորագույնկենտրոններից մեկը՝ Մայամին2014 թվականին ԱՄՆ-ն է ժամանել շուրջ 75 մլն. Մարդ որով ԱՄՆ-ն աշխարհի երկրերդ պետությունն է Ֆրանսիայից հետո:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք՝ ԱՄՆ-ի Ֆինանսա-տնտեսական կենտրոն
ԱՄՆ-ը ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական աշխարհի և ռազմական ամենահզոր ուժն է:Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում: Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, Արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է: ԱՄՆ-ի տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը: Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլը թևակոխած այդ երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80%, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդհամենը 20% (այդ թվում՝ գյուղատնտեսությանը 1%, արդյունաբերությանը 19%): ԱՄՆ-ը ծառայությունների խոշորագույն արտահանողն է ամբողջ աշխարհում:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի արդյունաբերությունը ներառում է գոյություն ունեցող բոլոր ճյուղերը, ենթաճյուղերը և արտադրության տեսակները: Երկրի «դեմք»-ը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման մեջ որոշում են էլեկտրաէներգետիկան, ավտոմոբիլաշինությունը, ավիահրթիռատիեզերական, նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրությունները: Արագ են զարգանում ռադիոէլեկտրոնիկան, համակարգիչների արտադրութունը և կենսատեխնոլոգիան:

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Բոինգ ընկերության ինքնաթիռ
Ավտոմոբիլաշինությունն ԱՄՆ-ի արդյունաբերության ազգային ճյուղն է: Աշխարհում առաջին անգամ այնտեղ է սկսվել ավտոմեքենաների զանվածային թողարկումը: ԱՄՆ-ի «ավտոմոբիլաշինության մայրաքաղաք»-ըԴետրոյտն է՝ «Ֆորդ»«Ջեներալ Մոտորս»«Կրայսլեր» ընկերությունների գրասենյակներով և ձեռնարկությւոններով: «Բոինգ»-ը ինքնաթիռներ արտադրող ամենախոշոր ընկերությունն է աշխարհում:

Համակարգչային արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տեխնիկայի արտադրության և ավիահրթիռատիեզերական արդյունաբերության նոր կենտրոնները ստեղծվել են Արևմուտքում, հատկապես՝ Կալիֆոռնիա նահանգում: Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ հանրահայտ են «Այ Բի Էմ» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները:

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը բնորոշ են բազմաճյուղ կառուցվածքը, զարգացման բարձր մակարդակը և աշխատանքի բարձր արտադրողականությունը, տեխնիկական հագեցվածությունը, տարածաշրջանային մասնագիտացումը: Մեծ Հարթավայրերում ձևավորվել է «ցորենի գոտի»-ն, Կենտրոնական հարթավայրերում՝ «Եգիպտացորենի գոտի»-ն, հարավային նահանգներում «բամբակի գոտի»-ն, մերձլճային շրջային և հյուսիս-արևելքում՝ «կաթնային գոտի»-ն: Տիրապետող են խոշոր ագարակատերերը: ԱՄՆ-ի գյուղատնտեսության կարևոր առանձնահատկությունն այն է, որ համախառն արտադրանքի մեծ մասը (ավելի քան 70 %) տալիս է անասնապահությունը, որի առաջատար ճյուղը տավարաբուծությունն է: ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը լիովին բավարարում է բնակչության պարենի պահանջմունքները, իսկ կարևոր մի շարք արտադրանքների գծով աշխարհում գրավում է առաջին տեղը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

գնացքները ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի կայարանում
ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է տրանսպորտային ուղիների երկարությամբ, բեռնաշրջանառության և ուղևորարջանառության ծավալներով: ԱՄՆ-ը մյուս երկրներից զգալիորեն առաջ է անցել ավտոմեքենաների ու ինքնաթիռների պարկով: Համաշխարհային նշանակության տրանսպորտային հանգույցներ են Նյու Յորքը,ՉիկագոնԼոս Անջելեսը:

Էլեկտրաէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գործում է 1300 ջրեկ, և 109 ԱԵԿ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը։ Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները։ Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը։ Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի բնակչության շարժը
Այլ զարգացած երկրների համեմատ (Ճապոնիաարևմտյան Եվրոպայի երկրներ) ԱՄՆ-ի բնակչությունն արագ է աճում: 2000-2010 թթ. Ավելացել է 10%-ով: Բնակչությունն ավելանում է ոչ միայն բնական վերարտադրության, այլև մեխանիկական աճի՝ ներգաղթի հաշվին: Այժմ ներգաղթը կրճատված է, և բնակչության 90%-ից ավելին արդեն ԱՄՆ-ում ծնվածներն են: Ժամանակակից ամերիկյան ազգը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների և ռասաների միախառնումից: ԱՄՆ-ի բնակչության 3/4-ն ունի եվրոպական ծագում, երկրորդ տեղը գրավում են աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացիները, իսկ երրորդ տեղը՝ Լատինամերիկյան ծագում ունեցողները, որոնց թիվը վերջին երկու տասնամյակում կրկնապատկվել է: Բնակչության մեծ մասը (70%-ից ավելին) անգլիախոս է, վերջին տասնամյակներին հատկապես հարավային նահանգներում՝ ԿալիֆոռնիայումՏեքսասումՖլորիդայում, արագորեն աճում է իսպանախոս բնակչության թիվը (12%-ից ավելին): Բնակչության կեսից ավելին բողոքականներ են, 1/4-ից ավելին կաթոլիկներ: ԱՄՆ-ն ապահովված է որակյալ և մեծաքանակ աշխատանքային ռեսուրսներով: Տնտեսապես ակտիվ բնակչության 2/3-ը զբաղված են սպասարկման ոլորտում (Աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը): Բարձր են բնակչության կրթական մակարդակն ու կենսամակարդակը: Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (շուրջ 56,000$) ԱՄՆ-ն աշխարհի 5-րդ երկիրն է: ԱՄՆ-ի բնակչության 75%-ը ապրում է քաղաքներում: երկրի քաղաքաբնակների մեծ մասը կենտրոնացված է խոշոր ագլոմերացիաներում: Խոշոր քաղաքների արվարձաններին հատուկ է ցածրահարկ առանձնատներով կառուցապատումը, որտեղ ապրում է ամերիկացիների 1/3-ից ավելին:

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 մլն. մարդ: Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը՝ օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։ Նյու Յորքի կենտրոնում, Մանհեթեն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները։ Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը։

Վաշինգտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թվականին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 մլն. մարդ: 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի՝ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է։

Լոս Անջելես[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսը ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ քաղաքնե է Նյու Յորքից հետո: Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 մլն. մարդ: Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսը համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը: Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։

Չիկագո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոն ԱՄՆ-ի մեծությամբ երրորդ քաղաքն է Նյու Յորքից և Լոս Անջելեսից հետո: Չիկագո ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 9,8 մլն. մարդ: Գտնվում է Իլինոյս նահանգի հյուսիսարևելյան հատվածում՝ Միչիգան լճի ափին: Քաղաքը համարվում է տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային խոշոր հանգույց: Չիկագոյի գլխավոր պատմամշակության վայրերից մեկը «Ջրային աշտարակն» է: Վերջինս այն եզակի կառույցներից է, որ կանգուն է մնացել 1871 թվականի «մեծ հրդեհից» 

Комментариев нет:

Отправить комментарий