пятница, 5 февраля 2016 г.

ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ
Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, բաց մի թող հարազատին գիրք նվիրելու հնարավորությունը, որն այս տարի վերստին ընձեռում է «Զանգակ» հրատարակչությունը: 
Մրցույթի պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում այցելի՛ր մեր կայք, ընտրի՛ր ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրի՛ր այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու քո ցանկությունը:
Յուրաքանչյուր աշխատանքային օր մենք կառանձնացնենք մինչև 5 առավել հիմնավորված և յուրօրինակ ընծայագրերը, և փետրվարի 19-ին գրքերը ներկայացնողների անունից կնվիրենք դրանք հասցեատերերին:
Ծրագրի շրջանակներում կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ:
Հայտ ներկայացնելու համար հարկավոր է կայքից ընտրել որևէ գիրք, նույն էջում սեղմել «ՆՎԻՐԵԼ ԳԻՐՔԸ» կոճակը, լրացնել անհրաժեշտ դաշտերը և ուղարկել մեզ:
Արդյունքները կհրապարակվեն «Զանգակ» հրատարակչության պաշտոնական կայքում, ինչպես նաև կհղվեն ձեր նշած էլ. հասցեի միջոցով:
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 24:00-ն:
Խնդրում ենք դաշտերը լրացնել ամբողջությամբ և տրամադրել հավաստի տվյալներ:
Նվեր-գրքերը հայտերում լրացված հասցեատերերին (ոչ հայտը ներկայացնողներին) կտրամադրվեն «Զանգակ» գրատանը փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին:
Հասցեատերերին խնդրում ենք ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ:

Комментариев нет:

Отправить комментарий