среда, 10 мая 2017 г.

Այցելություն Արցախ

Շաբաթ օրը պետք է գնայինք Արցախ: Մինչ շարժվելը մի քանի բան մոռացել էի տանը, մայրիկսբերեց, և լավ տրամադրությամբ շարժվեցինք: Ճանապարհը շատ երկար էր, բայց մենք այն հետաքրքիր դարձրինք: Արցախ գնալու  ճանապարհին մտանք երկու եկեղեցի՝ Դադիվանք և Գանձասար:Եղանակը շատ մռայլ էր, բայց այնքան գեղեցիկ էին եկեղեցիները: Գանձասարից դուրս եկանք, մի փոքր  հանգստացանք և համտեսեցինք  այնտեղի ավանդական ուտեստներից մեկը՝ ժինգյալով հացը:Հասնելով Ստեփանակերտ՝ գնացինք Չարենցի անվան թիվ 7 դպրոց: Բոլոր աշակերտները մեզ էինսպասում: Այնտեղ ծանոթացանք բոլորի հետ,  ես ու Անին գնացինք մեր նոր ընկերուհու՝ Ռոզայի տուն: Ցանոթացանք նրա ընտանիքի հետ, շատ էինք սիրում իրենց: Դպրոցից դուրսգալուց հետոմեզ տարան Տաշիր Պիցցա: 

Երկրորդ օրը հավաքվեցինք հրապարակում:Գնացինք զորամաս՝  զինվորներին տեսնելու,  ծանոթանալու նրանց ապրելակերպին: Նրանք մեզ ցույցտվեցին ամբողջ զորամասը, զինտեխնիկան, հետո քանդեցինք ու հավաքեցինք զենքերը: Կային բաներ, որ չէր կարելի նկարել: Հետո գնացինք «Տատիկ-պապիկ»  արձանիմոտ: Նկարվեցինք ու գնացինք մի գետի մոտ: Հավաքեցինք այնտեղի աղբը, ղարաբաղցիներից մեկը՝Անգելինան մեզ պատմեց գետի մասին: Հետո գնացինք Տիգրանակերտ: Այնտեղ մեզ շատ դուր եկավ,շատ  նկարվեցինք: Քանի որ բոլորը հոգնած էին, այդ պատճառով չբարձրացանք եկեղեցի:  Երորրդ օրը կրկին հավաքվեցինք հրապարակում՝ ժամը 10:00-ին։Մի փոքրշրջեցինք այնտեղ, հետո թիվ  3դպրոցի մոտ ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ երգելով, պարելով:Հետո էլ հավաքվեցինք ավտոբուսի մոտ, որպեսզի գնանք Շուշի: Երբ հասանք Շուշի, սկսեցինք քայլելմինչև ջրվեժը:Դժվար ճանապարհներով անցանք:Հանգստացանք, թրջվեցինք, լսեցինք ընկերՆելլիին և հետ եկանք Ստեփանակերտ: Պայմանավորվեցինք հանդիպել  երեկոյան 20:00-ին:Հանդիպեցինք, աղջիկներով միասին շրջեցինք մինչև  23:00: Իսկ վերջին օրըհանդիպեցինք դպրոցի դիմաց, իրար ցտեսություն մաղթեցինք, գրկեցինք ու ճանապարհ ընկանք դեպիԵրևան: Վերադառնալու ճանապարհին այցելեցինք  Խնձորեսկի կամուրջ, Նորավանք եկեղեցի  ու եկանքԵրևան: Երբեք չեմ մոռանա այս ճամփորդությունը:





Комментариев нет:

Отправить комментарий