четверг, 18 мая 2017 г.

Կառլոս Մեծ

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հա­րա­վա­յին լան­ջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսու­թյու­նը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում: 
VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է:
778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբ­նե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կե­րը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռո­լան­դը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրա­գոր­ծու­թյու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրա­կա­նու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից է:
Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: 800 թ-ի վեր­ջին Հռո­մի Սբ Պետ­րոս տա­ճա­րում Լևոն III պա­պը Կառլոս Մե­ծին թա­գադ­րել է կայսր: Ֆրան­կա­կան պե­տու­թյու­նը հռչակ­վել է իբ­րև Հռո­մե­ա­կան կայս­րու­թյուն: Շու­տով Կառլոս Մե­ծի կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել է նաև Բյու­զան­­դիայի կայս­րը: 
Աշ­խար­հա­կալ տե­րու­թյու­նը մի­աս­նա­կան օրենք­նե­րով կառավարելու նպա­տա­կով Կառլոս Մե­ծը հրա­տա­րա­կել է բազ­մա­թիվ կա­պի­տու­լար­ներ (կար­գադ­րու­թյուն): Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տել է ավա­տա­տի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն Արևմտյան Եվ­րո­պա­յում: 
Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Կառլոս Մեծն Իտա­լի­ա­յից, Իռ­լան­դի­ա­յից, Իս­պա­նի­ա­յից և Բրի­տա­նի­ա­յից ար­քու­նիք է հրա­վի­րել կրթված մարդ­կանց: Այդ դա­րաշր­ջա­նի ամե­նան­շա­նա­վոր գոր­ծի­չը բրի­տա­նա­ցի Ալ­քո­ւինն էր, որը դար­ձավ Աախե­նի ակա­դե­մի­ա­յի ղե­կա­վա­րը: Ֆրանկ­նե­րի շրջա­նում մեծ համ­բավ ու­ներ Այն­գար­դը. նա գրել է Կառլոս Մե­ծի վար­քը: Կայ­սեր օրոք ծա­վալ­վել է եկե­ղե­ցի­նե­րի, տա­ճար­նե­րի և պա­լատ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որոն­ցից պահ­պան­վել է Աախե­նի տա­ճա­րը (798–805 թթ.): Նրա աջակ­ցու­թյամբ դպրոց­ներ են բաց­վել եպիս­կո­պո­սա­րան­նե­րում, որ­տեղ հա­վաք­վել և ար­տագր­վել են հու­նա­րեն ու լա­տի­նե­րեն ձե­ռագ­րեր: 
Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: Կայս­րու­թյան տրո­հ­մանը նպաստել է նաև բուռն ավա­տա­կա­նաց­ումը, որը տա­նում էր դե­պի քա­ղա­քա­կան բա­ժան­վա­ծու­թյուն: Կենտ­րո­նա­խույս ձգտում­նե­րը գլխա­վո­րում էին Կառ­լոս Մե­ծի հա­ջորդի` Լյու­դո­վի­կոս Բա­րե­պաշ­տի 3 որ­դի­նե­րը: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 

Комментариев нет:

Отправить комментарий