четверг, 18 мая 2017 г.

Կառլոս Մեծ

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հա­րա­վա­յին լան­ջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսու­թյու­նը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում: 
VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է:
778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբ­նե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կե­րը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռո­լան­դը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրա­գոր­ծու­թյու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրա­կա­նու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից է:
Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: 800 թ-ի վեր­ջին Հռո­մի Սբ Պետ­րոս տա­ճա­րում Լևոն III պա­պը Կառլոս Մե­ծին թա­գադ­րել է կայսր: Ֆրան­կա­կան պե­տու­թյու­նը հռչակ­վել է իբ­րև Հռո­մե­ա­կան կայս­րու­թյուն: Շու­տով Կառլոս Մե­ծի կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել է նաև Բյու­զան­­դիայի կայս­րը: 
Աշ­խար­հա­կալ տե­րու­թյու­նը մի­աս­նա­կան օրենք­նե­րով կառավարելու նպա­տա­կով Կառլոս Մե­ծը հրա­տա­րա­կել է բազ­մա­թիվ կա­պի­տու­լար­ներ (կար­գադ­րու­թյուն): Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տել է ավա­տա­տի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն Արևմտյան Եվ­րո­պա­յում: 
Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Կառլոս Մեծն Իտա­լի­ա­յից, Իռ­լան­դի­ա­յից, Իս­պա­նի­ա­յից և Բրի­տա­նի­ա­յից ար­քու­նիք է հրա­վի­րել կրթված մարդ­կանց: Այդ դա­րաշր­ջա­նի ամե­նան­շա­նա­վոր գոր­ծի­չը բրի­տա­նա­ցի Ալ­քո­ւինն էր, որը դար­ձավ Աախե­նի ակա­դե­մի­ա­յի ղե­կա­վա­րը: Ֆրանկ­նե­րի շրջա­նում մեծ համ­բավ ու­ներ Այն­գար­դը. նա գրել է Կառլոս Մե­ծի վար­քը: Կայ­սեր օրոք ծա­վալ­վել է եկե­ղե­ցի­նե­րի, տա­ճար­նե­րի և պա­լատ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որոն­ցից պահ­պան­վել է Աախե­նի տա­ճա­րը (798–805 թթ.): Նրա աջակ­ցու­թյամբ դպրոց­ներ են բաց­վել եպիս­կո­պո­սա­րան­նե­րում, որ­տեղ հա­վաք­վել և ար­տագր­վել են հու­նա­րեն ու լա­տի­նե­րեն ձե­ռագ­րեր: 
Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: Կայս­րու­թյան տրո­հ­մանը նպաստել է նաև բուռն ավա­տա­կա­նաց­ումը, որը տա­նում էր դե­պի քա­ղա­քա­կան բա­ժան­վա­ծու­թյուն: Կենտ­րո­նա­խույս ձգտում­նե­րը գլխա­վո­րում էին Կառ­լոս Մե­ծի հա­ջորդի` Լյու­դո­վի­կոս Բա­րե­պաշ­տի 3 որ­դի­նե­րը: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 

пятница, 12 мая 2017 г.

Այսօր կրթահամալիր հյուր էր եկել արվեստագետ, շատ տաղանդավոր, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին: Նա նաև դասավանդել է ընկեր Անիին՝ ում մոտ մենք սովորում ենք այն, ինչ ժամանակին ինքն է սովորեցրել ընկեր Անիին: Մեզ պատմեց իր կենսագրությունից՝ թե ինչպես է ընդունվել համալսարան, որ տարիքում է սկսել սովորել: Նրանք հիմա պատրաստվում են ալբոմ թողարկել, մենք նրանց աշխատանքի պրոցեսը տեսանք էկրանին: Լիլիթ Մելիքյանը առաջին մարդն է մեր հանրապետությունում, ով կիրառել է բատիկ արվեստը: Վերջում մենք ինքներս էլ մեր աշխատանքները ցույց տվեցինք: Նրան շատ դուր եկան դրանք:

среда, 10 мая 2017 г.

Այցելություն Արցախ

Շաբաթ օրը պետք է գնայինք ԱրցախՄինչ շարժվելը մի քանի բան մոռացել էի տանըմայրիկսբերեց, և լավ տրամադրությամբ շարժվեցինքՃանապարհը շատ երկար էրբայց մենք այն հետաքրքիր դարձրինքԱրցախ գնալու  ճանապարհին մտանք երկու եկեղեցի՝ Դադիվանք և Գանձասար:Եղանակը շատ մռայլ էրբայց այնքան գեղեցիկ էին եկեղեցիներըԳանձասարից դուրս եկանքմի փոքր  հանգստացանք և համտեսեցինք  այնտեղի ավանդական ուտեստներից մեկը՝ ժինգյալով հացը:Հասնելով Ստեփանակերտ՝ գնացինք Չարենցի անվան թիվ 7 դպրոցԲոլոր աշակերտները մեզ էինսպասումԱյնտեղ ծանոթացանք բոլորի հետ,  ես ու Անին գնացինք մեր նոր ընկերուհու՝ Ռոզայի տունՑանոթացանք նրա ընտանիքի հետշատ էինք սիրում իրենցԴպրոցից դուրսգալուց հետոմեզ տարան Տաշիր Պիցցա

Երկրորդ օրը հավաքվեցինք հրապարակում:Գնացինք զորամաս՝  զինվորներին տեսնելու,  ծանոթանալու նրանց ապրելակերպինՆրանք մեզ ցույցտվեցին ամբողջ զորամասըզինտեխնիկան, հետո քանդեցինք ու հավաքեցինք զենքերըԿային բաներոր չէր կարելի նկարել: Հետո գնացինք «Տատիկ-պապիկ»  արձանիմոտՆկարվեցինք ու գնացինք մի գետի մոտՀավաքեցինք այնտեղի աղբըղարաբաղցիներից մեկը՝Անգելինան մեզ պատմեց գետի մասինՀետո գնացինք ՏիգրանակերտԱյնտեղ մեզ շատ դուր եկավ,շատ  նկարվեցինք: Քանի որ բոլորը հոգնած էինայդ պատճառով չբարձրացանք եկեղեցի:  Երորրդ օրը կրկին հավաքվեցինք հրապարակում՝ ժամը 10:00-ին։Մի փոքրշրջեցինք այնտեղհետո թիվ  3դպրոցի մոտ ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ երգելով, պարելով:Հետո էլ հավաքվեցինք ավտոբուսի մոտորպեսզի գնանք ՇուշիԵրբ հասանք Շուշի, սկսեցինք քայլելմինչև ջրվեժը:Դժվար ճանապարհներով անցանք:Հանգստացանքթրջվեցինք, լսեցինք ընկերՆելլիին և հետ եկանք ՍտեփանակերտՊայմանավորվեցինք հանդիպել  երեկոյան 20:00-ին:Հանդիպեցինքաղջիկներով միասին շրջեցինք մինչև  23:00: Իսկ վերջին օրըհանդիպեցինք դպրոցի դիմացիրար ցտեսություն մաղթեցինքգրկեցինք ու ճանապարհ ընկանք դեպիԵրևանՎերադառնալու ճանապարհին այցելեցինք  Խնձորեսկի կամուրջՆորավանք եկեղեցի  ու եկանքԵրևանԵրբեք չեմ մոռանա այս ճամփորդությունը: