Հին շրջան` հին հայերեն` V դարից մինչև XI դար: Այս շրջանի գրական լեզուն կոչվում է գրաբար: Այն ձևավորվել է Տուրուբերանի (Տարոնի աշխարհի) և Բարձր Հայքի ու Այրարատի` Տուրուբերանին հարող տարածքների խոսվածքների հիման վրա: Թեև Ջահուկյանը հին հայերենի շրջանը սկսում է V դարից, բայց, հիմնվելով Հ. Հյուբշմանի հնչյունաբանական բնութագրիչների վրա, գրաբարի՝ որպես ինքնուրույն լեզվի, սկիզբ համարում է III դարասկիզբը, իսկ V դարասկզբին այն գրավոր է դարձել: Հին շրջանը բաժանվում է 3 ենթաշրջանի.
ա) վաղ, հին կամ դասական գրաբար` V դար,
բ ) ուշ հին կամ հետդասական գրաբար` VI- VII դարեր,
գ) նախամիջին` VIII - XI դարեր:
Միջին շրջան` XII- XVI դարեր: Այս շրջանում հայոց գրական լեզուն դառնում է միջին հայերենը, որը ձևավորվել էր ժողովրդախոսակցական լեզվի, գրաբարյան բարբառների հիմքի վրա, բայց նրան զուգահեռ՝ դեռ բավական երկար շարունակվում է գրաբարի կիրառությունը՝ հատկապես իբրև գրավոր լեզու: Միջին շրջանում առանձնացվում է 2 ենթաշրջան.
ա) վաղ կամ կիլիկյան նորմավորման` XII- XIV դարեր,
բ ) ուշ միջին կամ աշխարհաբարացման` XV- XVI դարեր:
Նոր կամ աշխարհաբարի շրջան` XVII - XX դարեր: Այս շրջանում հանդես է գալիս նոր գրական հայերենը կամ աշխարհաբարը, թեև աշխարհաբարի առաջին ենթաշրջանում գրաբարը դեռ պահպանում էր իր դիրքերը՝ որպես գրավոր հաղորդակցման միջոց: Այս իրավիճակը տևում է մինչև գրապայքարի ավարտը: Նոր շրջանում տարբերակվում է 3 ենթաշրջան.
ա) վաղ աշխարհաբարի` XVII դարի սկզբներից մինչև XIX դարի կեսը,
բ) ուշ կամ երկճյուղ աշխարհաբարի` XIX դարի կեսից մինչև 1920 թվականը,
գ) արդի կամ ժամանակակից` XX դարից ցայսօր: