Համեմատություն: Արտաշես Առաջին ու Տիգրան Մեծ
Համեմատենք Արտաշես Առաջինին ու Տիգրան Մեծին: Տեսնենք , թե ում վարած քաղաքականությունն է ավելի հզոր, կամ միգուցե նրանք երկուսն էլ հավասար են, այս ամենն ապացուցենք փաստերի ու ապացույցների միջոցով, պատմությունը սիրում է փաստեր ու ապացուցումներ (այսպես ասած փաստեր, որոնք վերցված են համացանցային տարբեր աղբյուրներից):
Երբ Վիքիփեդիայից կարդում
էի Արտաշես
Առաջինի մասին,
գրված էր,
որ նա
զարգացրեց երկրի տնտեսությունը, մշակույթը, միավորեց
հայկական 15 նահանգներից 14-ը (բացառությամբ Ծոփքը),
տարածքների մեծ մասում խոսում էին
հայերեն, որն ավելի էր ուժեղացնում
այն զգացումը,
որ նրանք
հայ են։
Բանակի մասին
մեջբերում անեմ հոդվածից. «Արտաշես Ա-ն մեծացրել
և կանոնավորել
է բանակը,
այն բաժանել
չորս կողմնապահ
զորավարությունների, կազմավորել արքունի
գործակալությունները։ Դրանցից յուրաքանչյուրը
խնդիր ուներ
օտար հարձակման
դեպքում պաշտպանել
սահմանի իր
մասը մինչև
արքայական բանակի հասնելը, ինչպես նաև
անհրաժեշտության դեպքում իրականացնել
հարձակողական արշավանքները»։
Էլի բաներ կային
Արտաշեսի մասին գրած, բայց մի
փոքր էլ
խոսենք Տիգրան
Մեծից: Վիքիփեդիայում
նայում եմ,
նայում մշակույթի
ու տնտեսության
մասին խոսք
չկար, միայն
նվաճումները, պայմանագրերն ու հաղթանակները, սրանք
խոսում են
այն մասին,
որ Տիգրան
Մեծն ավելի
շատ ուշադրություն
էր դարձնում
բանակին, ուժին, մոռանում էր մարդկանց
մտածելու կարողությունները զարգացնելու
մասին, մոռանում
էր, որ
պիտի լինի
մշակույթ, տնտեսություն: Եթե չկա տնտեսություն,
բա ժողովուրդն
ինչպե՞ս ապրի…
հաղթանակների ու նվաճումների շնորհիվ, չէ
որ զորքը
կարող է
հաղթանակել ու դրանից վաստակ ունենալ:
Էսպես էի
մտածում ու
գրեթե համոզված
էի, որ
ճիշտ կարծիքի
եմ հանգել,
բայց բացեցի
«Մանկական գանձարան» կոչվող գիրքը ու
կարդում եմ՝
«Տիգրան Մեծը
զարկ է
տվել հելլենիստական
մշակույթի ու արհեստների զարգացմանը, ապահովել
է առևտրական
ուղիների անվտանգությունը… »: Իսկ
հելլենիստական մշակույթը կենտրոնացած էր մարդու
վրա, խոսելու,
երգելու, նկարելու, ստեղծագործելու
թեման մարդն
էր: Այսինքն
մի աղբյուրը
հակասում է մյուսին, իսկ ես
պատմության ասպարեզում գիտակ չեմ, որ
կոնկրետ ասեմ,
թե որ
մեկն է
ճիշտ, որը՝
սխալ, իսկ
ասելու համար
չունեմ բավականին
փաստեր, այսինքն
պետք է
ավելի շատ
ուսումնասիրել, գտնել նաև արգելված աղբյուրներ,
որովհետև չարգելվածներում քիչ տեղեկություններ կան:
Տիգրան Մեծի օրոք
ժողովուրդը քիչ ուշադրություն էր դարձնում
հողագործությանը: Իսկ Արտաշեսը
գյուղացիներին տալիս էր հող, որպեսզի
նրանք մշակեն
այդ հողը
և ստանան
բերք (մեջբերում
Վիքիից. «Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շարքում առանձնանում է հողային
ռեֆորմը։ Ավագանու ներկայացուցիչները
ամեն կերպ
ձգտում էին
լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից
և դրանք
միացնել իրենց
սեփական տնտեսություններին՝
դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում
էին մշակ-ստրուկների աշխատանքը։
Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող
ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր
հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը։ Դա
վնաս էր
պետությանը, քանի որ համայնքներն էին
թագավորին տալիս հարկ և զորք։
Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում
և համայնքների
ու ագարակների
միջև կանգնեցրեց
արամերեն արձանագրությամբ հողաբաժան
սահմանաքարերը։ Այս բարեփոխումը կարգավորել է
հողի սեփականության
խնդիրը՝ արգելելով
ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների
հողերը։
Պատմահայր Մովսես Խորենացին
խոսելով Արտաշես
Ա-ի
հողային բարեփոխումների
մասին, գրում
է. «Արտաշեսի
ժամանակ մեր
հայոց աշխարհում
անմշակ հող
չէր մնացել՝
ոչ լեռնային
և ոչ
դաշտային, այնքան էր շենացել երկրիը)»:
Բայց ամեն դեպքում
հարց է
առաջանում՝ իսկ միգուցե այն ժամանակ,
երբ Տիգրան
Մեծը հզորացնում
էր բանակը,
ուրեմն ուներ
որոշակի պատճառներ,
միգուցե այդ
ժամանակ նրան
սպառնացողներ կային, թե՞ նա ուղղակի
չէր մտածել,
որ կարելի
է զարգացնել
ոչ միայն
բանակը, այլ
նաև ուրիշ
բաղադրիչներ, որոնք կարևոր են երկրի
համար:
Այս հարցը պարզելու
համար վերադառնանք
Տիգրան Մեծի
ժամանակաշրջան: Կասեմ այն, որ Տիգրան
Մեծն ուզում
էր միավորել
հայկական տարածքները և Արևելքը պաշտպանել
Հռոմի հարձակումներից:
Այդ պատճառով
էլ հզորացնում
էր բանակը:
Կարծում եմ
սա հարգելի
պատճառ է,
որպեսզի նա
կենտրոնանար բանակի հզորության վրա:
Ու վերջապես, կարծում
եմ, որ
եթե այս
երկու արքաները՝
Արտաշես Առաջինն
ու Տիգրան
Մեծը կառավարեին
միասին, ապա
Հայաստանը կունենար և՛ հզոր բանակ,
և՛ մտածող
ժողովուրդ, և՛ առաջ գնացող պետություն:
Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանի
մասին
Տիգրան Երվանդյանի
մասին ամենավառ
գույներով է գրում քերթողահայր
Մովսես Խորենացին`
ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն
էր, ամենախոհեմն
ու ամենաքաջը:
Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:
Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության
մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում:
Եվ տարօրինակ
է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների
գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել
է մ.թ.ա. 115-95
թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը,
վառ գույներով
նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ,
գեղեցկությամբ, լիությամբ,
նա հայոց բանակը վերափոխեց,
կուռ մարտական
միավոր սարքեց, որից սարսափում
էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ
ու արիությամբ
բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում,
շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին,
չէր նախանձում
լավագույններին, և հայոց աշխարհում
բոլորը վայելում
էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին
անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ,
գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ
տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների
մեջ` օրինավոր:
Հայ
տեսակի ծագումն ու կազմավորումը
Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել եւ մնում է հայության
ծագման ու կազմավորման հարցը, ինչը մի շարք դեպքերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց
է ծագում հայ ազգը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձեւավորվել իբրեւ ինքնուրույն էթնիկ
միավոր եւ ո՞ր ժամանակներից է հիշատակվում հատկապես հնագույն գրավոր հուշարձաններում:
Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն
սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլեւ երբեմն դրանցով զբաղվողների
քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության
այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ տեսակի ծագմանն ու կազմավորմանը
վերաբերող բոլոր հիմնահարցերին: Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի
ամբողջ պատմությունն ու վերլուծությունը՝ անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին
ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտությունում
տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները),
ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը եւ Հայաստանի ու հայերի մասին պահպանված
հնագույն տեղեկությունները:
Комментариев нет:
Отправить комментарий