среда, 31 мая 2017 г.
вторник, 30 мая 2017 г.
Ամառային ճամբար 2017․ անհատական պլան
Երկուշաբթի 29․05․2017
9:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Պարատուն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
9:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Պարատուն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Երեքշաբթի 30․05․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Երգատոն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Երգատոն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Չորեքշաբթի 31․05․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Մարզական ժամ
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Մարզական ժամ
Հինգշաբթի 01․06․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Նախագծային գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
Ուրբաթ 02․06․20179:00-9:15 Ընդհանուր պարապմունք
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Մարզական ժամ
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
9-:20-10:20 Նախագծային գործունեություն
10:25-11:25 Նախագծային գործունեություն
11:30-12:35 Մարզական ժամ
12:35-12:55 Ընդմիջում
12:55-14:00 Նախագծային գործունեություն
понедельник, 29 мая 2017 г.
Մեր ճամբարի առաջին օրը
Արի՜ արի՜... Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր, և ինձ շատ ուրախացրեց այդ փաստը: Մենք այսօր քննարկեցինք մեր օրը ծանոթցանք մեր օրակարգին: Ինչպես նաև խաղացինք շատ հետաքրքիր և ուսումնական խաղեր: Կարծում եմ բոլորը սիրեցին այս օրը, շատ զվարճալի և գեզեցիկ միջավայրում: Ընկեր Լիլիթի հետ նաև պարեցինք հայկական ազգագրական պարեր, սովորոզներից մի քանիսը գնացին խեցեգործարան: Որոշեցինք մեր թափառումների ուղղությունները և բոլոր այն ճամփորդությունները որոնք իրականացնելու ենք ճամբարի ընթացքում:
среда, 24 мая 2017 г.
երկրաչափություն
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:
1. Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդ եռանկյունները հավասար են:
2. Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
3. Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:
Գործնական աշխատանք
Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրելով մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմի՛ր 6 բարդ ածանցավոր բառ։
Մասնավճար շինանյութ —արան մասնաշենք
Ամենատես մեղրամիս —ում ամենամսյա
Բարձրախոս արևմտահայ —ք հայախոսություն
Դասադուլ երկրագործ —յա գործադուլաոր
Բնագետ հանրակառք —ություն հանրագիտարան
Ազգանվեր ինքնաթիռ —ավոր ինքնանվիրում։
понедельник, 22 мая 2017 г.
Գործնական քերականություն
1) Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:
Դիտակետ-դիտանցք
Աստիճանացույց-աստիճանակողմ
Պատվոգիր-պատվանդամ
Գնդակոծել-գնդակահարել
Տիրապետություն-սիրապետ
Ժպտերես-երկերեսանի
Հաշվենկատ-հաշվեհամար
Տնօրեն-սնօրինել
Սրբավայր-սրբատեղի
2) Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։
-Ուհի վերջածանցով
Սփյուռքահայություն-հայուհի, բանվորական-բանվորուհի, երգչախումբ-երգչուհի, պարագիծպարուհի, ուսուցչապետ-ուսուցրուհի, նկարչատուն-նկարչուհի, գեղեցկատես-գեղեսկուհի, ինքնասպասարկում-սպասուհի, անթագակիր-թագուհի, հրեերեն-հրեուհի։
-Ոց վերջածանցով
Թիկունք-թիկնոց, բազմատաղանդ-բազմոց, այրական-այրոց, աշխարհասփյուռ-սփռոց, կրակապաշտ-կրակոց, կապավորկապոց, չրը՛խկ-չրոց, փողամոլություն-փողոց, խուճապարար-հարոց, ծխածածկույթ-ծածկոց, , բազմել-բազմոց, հիվանդանալ-հիվանդանոց, ամրակ-ամրոց, գզիր-գզոց:
пятница, 19 мая 2017 г.
Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր
Կյանքը
հնարավորություն է ապրելու, զգալու կյանքի բոլոր էմոցիաները, հասկանալու կյանքի,
աշխարհի, մարդկանց և իրերի ով և ինչ լինելը: Երբեք կանգ մի առ, քանզի կյանքը
շարժում է, և պետք է շարժվել նրա հունով: Կյանքը հնարավորություն է փորձելու,
օգտագործիր:
Анна
Шахназарова 3 месяца путешествовала по Индии, замечая и вдохновляясь тем, чему
эта страна учила ее на протяжении всего времени, с первый до последней минуты.
Вернувшись, она написала эти 16 пронзительных тезисов.
Աննա Շախնազարովան 3 ամիս ճանապարհորդել է
Հնդկաստանով, նկատելով և ոգեշնչվելով նրանով, ինչ այս երկիրը սովորեցրել է իրեն
ժամանակի ընթացքում, առաջինից մինչև վերջին րոպեն: Վերադառնալուց հետո նա գրեց 16
տեզիս:
1.
Нигде не надо быть, кроме как здесь
не нужно
никуда спешить. но надо быть там, где тебе хорошо. если чувствуешь, что ты
где-то не там, вставай и иди туда, куда зовет внутренний голос. но помни, что
чтобы найти, необязательно куда-то идти. это очень тонкая грань ) ключ в
постоянном присутствии.
Ոչ մի տեղ պետք չէ լինել բացի
այստեղից
Պետք չէ ոչ մի տեղ շտապել, բայց պետք
է լինել այնտեղ, որտեղ քեզ լավ է, եթե զգում ես որ դու այնտեղ չես, վեր կաց և գնա
այդտեղ, որտեղ քեզ կանչում է քո ներքին ձայնը: Բայց հիշի, անպայման չէ ինչ որ տեղ
գնալ: Սա շատ բարակ սահման է: Բանալին նրա մշտական ներկայության մեջ է:
2. Позволяй
всему быть
не стремись
контролировать людей и события. не планируй, не жди, но желай. ослабь хватку.
«умей
выдержать паузу, в течение которой ничего не происходит».
не всегда
ищи сам, позволяй людям приходить к тебе, а событиям случаться. они случаются с
тобой не просто так.
Թող ամեն ինչ լինի
Մի փորձիր ղեկավարել մարդականց և
իրադարձությունները, մի պլանավորի, մի սպասի, բայց ցանկացի: << Կարողացի
ունենալ ընդմիջումներ, որոնց ժամանակ ոչինչ չի կատարվում>>
Մի փնտրիր միշտ ինքնուրույն, թող
մարդիկ քո մոտ գան, իսկ իրադարձությունները կատարվեն: Նրանք քեզ հետ հենց այնպես
չեն կատարվում:
3.
Давай свободу
давай себе
свободу быть собой, а другим — другими. помни, что у каждого свой путь и свои
уроки. если ваши пути пересекаются — прекрасно. но если они разойдутся, это
тоже хорошо. потому что ВСЁ ВСЕГДА во БЛАГО. и тебе, и ему, и ей, и им, и всем.
Տուր ազատություն
Տուր ազատություն լինել ինքդ քեզնով,
իսկ մյուսներին՚ իրենցով: Հիշիր, որ ամեն
ոք ունի իր ճանապարհը և իր դասերը: Եթե ձեր ճանապարհները խաչվում ենՙ հիասքանչ է,
բայց եթե նրանք բաժանվեն, դա էլ է լավ, քանզի ամեն ինչ միշտ լինում է լավի համարՙ
թե քեզ, քե նրան թե նրանց, թե բոլորին:
4.
Не бойся
ничего. и
никогда. делай не привычный шаг вправо, а влево — меняй, перекраивай. если
чувствуешь, что должен что-то сказать или сделать — делай, и пускай никакие
формальности вроде «у меня же обратный билет», или «у меня же нет на это
денег», или просто «ничего не получится» тебя не удерживают. не бойся за свое
физическое тело. помни: ты всегда в утробе у матери-вселенной. неужели она о
тебе не позаботится? выбирай свободу от страхов.
Մի վախեցիր
Ոչ մի բանից և երբեք: Արա ոչ թե քայլ
աջ, այլ ձախ. Փոխիր: Եթե զգում ես որ պետք է ինչ որ բան ասես կամ անեսՙ արա և թող
ոչ մի պատճառ քեզ չկանգնեցնի: Մի վախեցի քո մարմնի համար: Հիշիր, դու միշտ մայր
տիեզերքի մեջ ես, միթե նա հոգ չի տանի քո մասին՞. Ընտրիր ազատություն վախերից:
5.
Меньше — больше
не стремись
иметь все и сразу. даже когда кажется, что ничего нет — всегда есть что-то. а
чего не хватает — протянет дающая рука друга, брата, сестры, неслучайного
прохожего. будь умерен во всем.
Քիչ – շատ
Մի փորձիր ունենալ ամեն ինչ և
միանգամից, նույնիսկ երբ որ թվում է թե ոչինչ չկա, միշտ էլ կա, իսկ ինչը չի
հերիքումՙ կտա քեզ քո ընկերոջ,եղբոր, քրոջ,անցորդի ձեռքը
6.
Не цепляйся за людей
иначе не
получишь свой опыт. ты и так никогда не останешься один, потому что куда ни
пойдешь, везде людей найдешь. но зато своих. зато тех, которые тебя наполнят,
вдохновят, научат, отразят. и помни: если вам не по пути, то беги ты за ними,
не беги, зови, не зови — все равно вместе не пойдете. а ваши — беги от них,
прячься — НИКУДА не денутся. поэтому…
Մի կառչի մարդկանցից, թե չե չես
ունենա քո փորձը, դու հենց այնպես էլ չես մնա մենակ, քանի որ որտեղ էլ գնաս միշտ
կգտնեվեն մարդիկ ովքեր քեզ կոգեշնչեն, կսովորեցնեն, կարտացոլեն: Ու հիշի, ետե դուք
չունեք նույն ճանապարհըՙ մի վազի նրա հետևից, մի կանչի, միևնույն է իրար հետ չեք
լինի: Իսկ քո մարդիկ քեզ հետ են և ոչ մի տեղ չեն գնա:
7.
Отпускай. Всегда отпускай
с улыбкой. с
любовью. всех и всё. но никогда не прощайся. потому что ничто никогда не финально.
говори: «спасибо, и до новых встреч».
«чего не
имеешь — не потерять; что имеешь — не уберечь».
Բաց թող, ժպիտով, սիրով, բոլորին և
ամենինչ: Բայց երբեք մի հրաժեշտ տուր, քանզի ամեն ինչ վերջնական չէ, ասա շնորհակալ
եմ և մինչ նոր հանդիպում
8.
Всегда вода
будь водой.
помни о принципе волны — волна приходит, волна уходит. это касается всего:
состояний, денег, людей, вещей. есть приливы, а есть отливы. ничто не статично.
мы живем в мире движения. не погружайся в то или иное состояние — оно
изменится. НИ-ЧЕ-ГО не удержать, говорю вам, так что даже не пытайтесь. лучше
будьте благодарны в ту самую секунду, когда оно, он, она есть.
Եղիր ջուր ,հիշիր ալիքի սկզբունքը-ալիքը
գալիս է, ալիքը գնում է:Դա վերաբերվում է ամեն ինչին՚ հարստությանը, փողին,
մարդկանց, իրերին:
Ոչ մի բանը ընդմիշտ չէ, մենք ապրում
ենք շարժման մեջ; Ոչինչ պահպանել հնարավոր չէ, մի փորձեք, ավելի լավ է լինեք
շնորհակալ այն վայրկյանի համար, որը ձեզ մոտ կա:
четверг, 18 мая 2017 г.
Կառլոս Մեծ
Կառլոսը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Մինչև 771 թ. կառավարել է եղբոր՝ Կառլոմանի հետ, նրա մահից հետո դարձել է Ֆրանկական պետության միանձնյա կառավարիչը: Բազմաթիվ հաղթական պատերազմներից հետո իր իշխանությունը տարածել է Արևմտյան Եվրոպայի մեծ մասի վրա: 773–774 թթ-ին Հյուսիսային Իտալիայում նվաճել է Լանգոբարդների թագավորությունը, այնուհետև` Բավարիայի դքսությունը: Ֆրանկներին հաջողվել է ամրանալ նաև Պիրենեյների հարավային լանջերին, որտեղ ստեղծել են սահմանային` Իսպանական Մարկ դքսությունը: Շուրջ 30 տարի պատերազմել են սաքսերի դեմ, որոնք բնակվում էին Հռենոսի և Էլբայի շրջաններում:
VIII դարի 70-ական թվականներին ֆրանկներն իրենց են ենթարկել արևմտյան սաքսերին, վեստֆալներին, օստֆալներին: 777 թ-ին սաքսերի ցեղերի մեծ մասի առաջնորդները Կառլոս Մեծին հավատարմության երդում են տվել և պարտավորվել մկրտվել, սակայն շուտով ապստամբել են՝ փորձելով տապալել ֆրանկների լուծը: Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է:
778 թ-ին Կառլոս Մեծն արշավել է Իսպանիա և հասել մինչև Սարագոսա: Սակայն, հանդիպելով արաբների համառ դիմադրությանը, նահանջել է: Հետդարձի ճանապարհին լեռնցի բասկերը շրջապատել են ֆրանկների վերջապահ գունդը, որի հրամանատարն էր կոմս Ռոլանդը, և ոչնչացրել: Ճակատամարտում Ռոլանդի անձնուրաց սխրագործությունը հետագայում դարձել է ֆրանսիական «Երգ Ռոլանդի մասին» (1100–25 թթ.) էպոսի հիմքը, որը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է:
Կառլոս Մեծի տերությունը զբաղեցրել է Արևմտյան Հռոմեական կայսրության հիմնական տարածքը, որը հիմք է հանդիսացել կայսեր տիտղոսի վերականգնման համար: 800 թ-ի վերջին Հռոմի Սբ Պետրոս տաճարում Լևոն III պապը Կառլոս Մեծին թագադրել է կայսր: Ֆրանկական պետությունը հռչակվել է իբրև Հռոմեական կայսրություն: Շուտով Կառլոս Մեծի կայսերական իշխանությունը ճանաչել է նաև Բյուզանդիայի կայսրը:
Աշխարհակալ տերությունը միասնական օրենքներով կառավարելու նպատակով Կառլոս Մեծը հրատարակել է բազմաթիվ կապիտուլարներ (կարգադրություն): Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ մարկեր, կաթոլիկ եկեղեցին համարել է արքայական իշխանության հենարան: Կառլոս Մեծի ներքին քաղաքականությունը նպաստել է ավատատիրական հարաբերությունների զարգացմանն Արևմտյան Եվրոպայում:
Կառլոս Մեծը տիրապետել է հունարենին և լատիներենին, եղել է լուսավորության մեծ ջատագով: Նրա կայսրության և Կարոլինգների դարաշրջանի մշակույթը ստացել է «Կարոլինգյան վերածնունդ» անվանումը: Կառլոս Մեծն Իտալիայից, Իռլանդիայից, Իսպանիայից և Բրիտանիայից արքունիք է հրավիրել կրթված մարդկանց: Այդ դարաշրջանի ամենանշանավոր գործիչը բրիտանացի Ալքուինն էր, որը դարձավ Աախենի ակադեմիայի ղեկավարը: Ֆրանկների շրջանում մեծ համբավ ուներ Այնգարդը. նա գրել է Կառլոս Մեծի վարքը: Կայսեր օրոք ծավալվել է եկեղեցիների, տաճարների և պալատների շինարարությունը, որոնցից պահպանվել է Աախենի տաճարը (798–805 թթ.): Նրա աջակցությամբ դպրոցներ են բացվել եպիսկոպոսարաններում, որտեղ հավաքվել և արտագրվել են հունարեն ու լատիներեն ձեռագրեր:
Չնայած վիթխարի չափերին՝ Կառլոս Մեծի տերությունը խայտաբղետ էթնիկական կազմով փխրուն պետական կառույց էր: Կայսրության տրոհմանը նպաստել է նաև բուռն ավատականացումը, որը տանում էր դեպի քաղաքական բաժանվածություն: Կենտրոնախույս ձգտումները գլխավորում էին Կառլոս Մեծի հաջորդի` Լյուդովիկոս Բարեպաշտի 3 որդիները: 843 թ-ին Վերդեն քաղաքում կնքված պայմանագրով` կայսրությունը բաժանվել է նրանց միջև, և փաստորեն ստեղծվել են 3 մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան:
пятница, 12 мая 2017 г.
Այսօր կրթահամալիր հյուր էր եկել արվեստագետ, շատ տաղանդավոր, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին: Նա նաև դասավանդել է ընկեր Անիին՝ ում մոտ մենք սովորում ենք այն, ինչ ժամանակին ինքն է սովորեցրել ընկեր Անիին: Մեզ պատմեց իր կենսագրությունից՝ թե ինչպես է ընդունվել համալսարան, որ տարիքում է սկսել սովորել: Նրանք հիմա պատրաստվում են ալբոմ թողարկել, մենք նրանց աշխատանքի պրոցեսը տեսանք էկրանին: Լիլիթ Մելիքյանը առաջին մարդն է մեր հանրապետությունում, ով կիրառել է բատիկ արվեստը: Վերջում մենք ինքներս էլ մեր աշխատանքները ցույց տվեցինք: Նրան շատ դուր եկան դրանք:
среда, 10 мая 2017 г.
Այցելություն Արցախ
Շաբաթ օրը պետք է գնայինք Արցախ: Մինչ շարժվելը մի քանի բան մոռացել էի տանը, մայրիկսբերեց, և լավ տրամադրությամբ շարժվեցինք: Ճանապարհը շատ երկար էր, բայց մենք այն հետաքրքիր դարձրինք: Արցախ գնալու ճանապարհին մտանք երկու եկեղեցի՝ Դադիվանք և Գանձասար:Եղանակը շատ մռայլ էր, բայց այնքան գեղեցիկ էին եկեղեցիները: Գանձասարից դուրս եկանք, մի փոքր հանգստացանք և համտեսեցինք այնտեղի ավանդական ուտեստներից մեկը՝ ժինգյալով հացը:Հասնելով Ստեփանակերտ՝ գնացինք Չարենցի անվան թիվ 7 դպրոց: Բոլոր աշակերտները մեզ էինսպասում: Այնտեղ ծանոթացանք բոլորի հետ, ես ու Անին գնացինք մեր նոր ընկերուհու՝ Ռոզայի տուն: Ցանոթացանք նրա ընտանիքի հետ, շատ էինք սիրում իրենց: Դպրոցից դուրսգալուց հետոմեզ տարան Տաշիր Պիցցա:
Երկրորդ օրը հավաքվեցինք հրապարակում:Գնացինք զորամաս՝ զինվորներին տեսնելու, ծանոթանալու նրանց ապրելակերպին: Նրանք մեզ ցույցտվեցին ամբողջ զորամասը, զինտեխնիկան, հետո քանդեցինք ու հավաքեցինք զենքերը: Կային բաներ, որ չէր կարելի նկարել: Հետո գնացինք «Տատիկ-պապիկ» արձանիմոտ: Նկարվեցինք ու գնացինք մի գետի մոտ: Հավաքեցինք այնտեղի աղբը, ղարաբաղցիներից մեկը՝Անգելինան մեզ պատմեց գետի մասին: Հետո գնացինք Տիգրանակերտ: Այնտեղ մեզ շատ դուր եկավ,շատ նկարվեցինք: Քանի որ բոլորը հոգնած էին, այդ պատճառով չբարձրացանք եկեղեցի: Երորրդ օրը կրկին հավաքվեցինք հրապարակում՝ ժամը 10:00-ին։Մի փոքրշրջեցինք այնտեղ, հետո թիվ 3դպրոցի մոտ ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ երգելով, պարելով:Հետո էլ հավաքվեցինք ավտոբուսի մոտ, որպեսզի գնանք Շուշի: Երբ հասանք Շուշի, սկսեցինք քայլելմինչև ջրվեժը:Դժվար ճանապարհներով անցանք:Հանգստացանք, թրջվեցինք, լսեցինք ընկերՆելլիին և հետ եկանք Ստեփանակերտ: Պայմանավորվեցինք հանդիպել երեկոյան 20:00-ին:Հանդիպեցինք, աղջիկներով միասին շրջեցինք մինչև 23:00: Իսկ վերջին օրըհանդիպեցինք դպրոցի դիմաց, իրար ցտեսություն մաղթեցինք, գրկեցինք ու ճանապարհ ընկանք դեպիԵրևան: Վերադառնալու ճանապարհին այցելեցինք Խնձորեսկի կամուրջ, Նորավանք եկեղեցի ու եկանքԵրևան: Երբեք չեմ մոռանա այս ճամփորդությունը:
Подписаться на:
Сообщения (Atom)